Սրբարանի հարցը այն բանալին Էր, որը բացահայտեց 1844 թվականի հիասթափության գաղտնիքը։ Այն ի հայտ բերեց ճշմարտության կատարյալ մի համակարգ՝ կապակցված ու ներդաշնակ՝ ցույց տալով, որ Աստծո ձեռքն Էր ղեկավարել ադվենտիստական մեծ շարժումը և ի լույս բերելՆրա ժողովրդի դիրքորոշումն ու ներկա պարտականությունը։ Ինչպես Հիսուսի աշակերտներն իրենց հոգեվարքի ու հիասթափության սոսկալի գիշերից հետո «ուրախացան, երբ տեսան Տիրոջը», այնպես էլ հիմա Էին ցնծում նրանք, ովքեր հավատով սպասել էին Նրա երկրորդ գալստյանը։ Նրանք կարծում Էին, թե Նա հայտնվելու Է փառքով՝ վար-ձատրելու Իր ծառաներին։ Երբ նրանց սպասումները չիրականացան, նրանք տեսադաշտից կորցրին Հիսուսին՝ ասես կրկնելով գերեզմանի մոտ լացող Մարիամի հետ. «Իմ Տիրոջը վերցրել են, և չգիտեմ՝ նրան ուր են դրել»։ Հիմա Սուրբ Սրբոցում նրանք դարձյալ տեսան Նրան՝ իրենց գթասիրտ Քահանայապետին, ով շուտով հայտնվելու Էր որպես իրենց արքան ու փրկիչը։ Սրբարանից ճառագող լույսը լուսավորեց անցյալը, ներկան և ապագան։ Նրանք գիտեին, որ Աստված Է առաջնորդել իրենց Իր անսխալական նախախնամությամբ։ Թեև առաջին աշակերտների նման իրենք Էլ չէին հասկացել իրենց իսկ հռչակած լուրը, բայցևայնպես, բոլոր առումներով այն ճիշտ էր եղել։ Հռչակելով այն՝ նրանք կատարել էին Աստծո կամքը, և նրանց աշխատանքը զուր չէր եղել Տերում։ Վերստին ծնվելով «կենդանի հույսի համար»՝ նրանք ցնծացին «անպատմելի և փառավոր խնդությունով»։ [424] GCA 385.1
Եվ Դանիելի 8.14-ի մարգարեությունը՝ «Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն-առավոտ, հետո սրբարանը պիտի արդարանա», և՛ առաջին հրեշտակի պատգամր՝ «Վախեցե՛ք Աստծուց և փառք տվեք նրան, որովհետև, նրա դատաստանի ժամը եկավ», մատնանշում են Քրիստոսի ծառայությունը Ամենասուրբ տեղում, դատաքննությունը, այլ ոչ թե Քրիստոսի գալուստը՝ Իր ժողովրդին փրկելու և ամբարիշտներին կործանելու նպատակով։ Սխալը ոչ թե մարգարեական ժամանակի հաշվարկի մեջ էր, այլ իրադարձության, որը պիտի տեղի ունենար 2300 օրե-րի վերջում։ Այդ սխալն էր հավատացյալներին հիասթափեցրել, սակայն այն ամենը, ինչ կանխասված էր մարգարեության մեջ, և ինչին իրենք սպասում էին ըստ Սուրբ Գրքի, իրականացել էր։ Հենց այն ժամանակ, երբ նրանք ողբում էին իրենց հույսերի խորտակումը, տեղի ունեցավ այն իրադարձությունը, որի մասին կանխասել էր պատգամը, և որը պետք է կատարվի մինչև Տիրոջ գալը՝ պարգևատրելու Իր ծառաներին։ GCA 385.2
Քրիստոսը ոչ թե երկիր եկավ, ինչպես նրանք սպասում էին, այլ, ինչպես կանխասված էր նախապատկերում, մտավ Աստծո երկնային տաճարի Սուրբ Սրբոցը։ Դանիել մարգարեն նկարագրում է, որ Նա այդ ժամանակ մոտենում է Հինավուրցին. «Ես տեսնում էի գիշերվա տեսիլք-ներում, և ահա երկնքի ամպերով մեկը՝ մարդի Որդու նման, մինչև Հինավուրցը եկավ, և նրա առաջին մոտեցրին նրան» (Դանիել 7.13)։ GCA 386.1
Այս գալուստի մասին կանխասել է նաև Մաղաքիա մարգարեն. «Հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում ենք, և ուխտի հրեշտակը, որին դուք հավանում եք. ահա նա գալիս է, ասում է Զորաց Տերը» (Մաղաքիա 3.1)։ Տիրոջ գալն Իր տաճարը հանկարծակի և անսպասելի էր Նրա ժողովրդի համար։ Նրանք այնտեղ չէին սպասում Նրան, այլ կարծում էին, թե Նա գալու է երկիր՝ «կրակի բոցով վրեժ առնելու նրանցից, որ Աստծուն չեն ճանաչում և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի ավետարանին» (Բ Թեսաղոնիկեցիս 1.8)։ GCA 386.2
Սակայն ժողովուրդը դեռ պատրաստ չէր դիմավորելու իր Տիրոջը։ Նրանց հետ դեռ նախապատրաստական աշխատանք [425] պիտի տարվեր։ Նրանց լույս պիտի տրվեր՝ իրենց միտքն ուղղելու դեպի Աստծո տաճարը երկնքում, ու երբ նրանք հավատով հետևեին իրենց Քահանայապետի ծառայությանը այնտեղ, նոր պարտականություններ կրացահայտվեին։ Եկեղեցու ն նախազգուշացման ու խրատի մեկ այլ լուր պիտի տրվեր։ GCA 386.3
Մարգարեն ասում է. «Ո՞վ է նրա գալու օրը տանողը, և ո՞վ է նրա երևալու ժամանակին կանգնողը, որովհետև նա հալեցնողի կրակի պես է և թափիչների օճառի պես։ Եվ նա նստելու է իբրև արծաթ հալեցնող և մաքրող, մաքրելու է Ղևիի որդկանց և զտելու է նրանց ոսկու և արծաթի պես, և նրանք արդարությամբ ընծա մատուցողներ կլինեն Տիրոջ համար» (Մաղաքիա 3.2, 3)։ Նրանք, ովքեր ապրելու են երկրում այն ժամանակ, երբ Քրիստոսի բարեխոսությունը երկնային սրբարանում ավարտվի, սուրբ Աստծո առաջ պիտի կանգնեն առանց միջնորդի։ Նրանց հանդերձները պետք է անբիծ լինեն, նրանց բնավորությունները՝ մեղքից սրբված Նրա արյունով։ Աստծո շնորհի և իրենց անձնական լուրջ ջանքերի միջոցով նրանք պետք է հաղթող դառնան չարի դեմ պայքարում։ Մինչ երկնքում դատաքննություն է ընթանում, մինչ զղջացող հավատա-ցյալների մեղքերը հեռացվում են սրբաբանից, Աստծո ժողովուրդի շար-քերում սրբագործման, մեղքը թողնելու հատուկ գործ պիտի կատարվի։ Այս գործն ավելի հստակորեն ներկայացված է Հայտնություն 14-րդ գլխի պատգամների մեջ։ GCA 386.4
Երբ այդ գործն արդեն ավարտված լինի, Քրիստոսի հետևորդները պատրաստ կլինեն Նրա գալստյանը։ Այդ ժամանակ «ընդունելի կլինի Տիրոջը Հուդայի և Երուսաղեմի ընծան, ինչպես վաղեմի օրերին և նախկին տարիներին» (Մաղաքիա 3.4)։ Հեստ Տերն Իր գալստյան ժամանակ Իր մոտ կառնի եկեղեցին, որը «փառավոր» կլինի և «չի ունենա մի արատ կամ խորշոմություն կամ ուրիշ բաներ» (Եփեսացիս 5.27)։ Այդ ժամանակ նա կլինի «արշալույսի պես, գեղեցիկ՝ լուսնի նման, մաքուր՝ արեգակի պես, ահարկու՝ դրոշակիր զորքերի պես» (Երգ երգոց 6.10)։ GCA 387.1
Բացի նրանից, որ Տերն Իր տաճար եկավ, Մաղաքիան կանխասում է նաև Նրա երկրորդ գալուստը՝ դատավճիռն իրականացնելու համար. «Եվ ես կմոտենամ ձեզ [426] դատաստանի համար, և ես ժիր վկա կլինեմ կախարդների ու շնացողների և սուտ երդում անողների, նաև վարձկանի վարձը պահողների, որբևայրուն ու որբին զրկողների և օտարականին ճնշողների դեմ, որոնք ինձանից չեն վախենում, ասում է Զորաց Տերը» (Մաղաքիա 3.5)։ Հուդան նկատի ունի նայն իրադարձությունը, երբ ասում է. «Ահա Տերը եկավ իր բյուրավոր սրբերով, որ դատաստան անի ամենքին և նրանց ամբարիշտներին հանդիմանի իրենց արած բոլոր ամբարիշտ գործերի համար» (Հուդա 14,15)։ Այս գալուստը և Տիրոջ գալուստը Իր տաճար միանգամայն տարբեր և առանձին իրադարձություններ են։ GCA 387.2
Քրիստոսի՝ մեր Քահանայապետի մուտքը Սուրբ Սրբոց՝ սրբարանը մաքրելու համար՝ ներկայացված Դանիել 8.14-ում, մարդու Որդու գա-լուստը Հինավուրցի մոտ, ինչի մասին գրված է Դանիել 7.13-ում, և Տիրոջ գալուստը Իր տաճար, որը կանխասել է Մաղաքիա ն, նույն իրադարձու-թյան նկարագրությունն են։ Մա պատկերված է նաև հարսանյաց խնջույքին փեսայի գալուստով, որը նկարագրելէ Քրիստոսը Մատթեոս 25-ի տասը կույսերի մասին ստակում։ GCA 387.3
1844 թ. ամռանն ու աշնանը հռչակվեց «Ահա՜, փեսան գալիս է» լուրը։ Այդ ժամանակ ձևավորվեցին իմաստուն և հիմար կույսերով ներկա-յացված երկու խմբերը։ Մի խումբն ուրախությամբ սպասում էր Տիրոջ հայտնվելուն և լրջորեն պատրաստվում էր դիմավորելու Նրան, մյուսը՝ վախից և պահի ազդեցությունից դրդված՝ բավարարվեց ճշմարտության տեսությամբ, բայց զուրկ էր Աստծո շնորհից։ Առակում, երբ փեսան եկավ, «ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքը մտան»։ Այստեղ ներկայացված փեսայի գալուստը տեւփ է ունենում հարսանիքից առաջ։ Հարսանիքը խորհրդանշում է Քրիստոսի կողմից Իր թագավորության ընդունումը։ Սուրբ քաղաքը՝ Նոր Երուսաղեմը, որ արքայության մայրա-քաղաքն է և խորհրդանիշը, անվանված է «հարս, Գառի կինը»։ Հրեշտակն ասաց Հովհաննեսին. «Եկ, ցույց տամ քեզ այն հարսը, որ Գառի կինն է»։ «Եվ առավ տարավ ինձ Հոգով,— ասում է մարգարեն,— և ինձ ցույց տվեց այն մեծ քաղաքը՝ սուրբ Երուսաղեմը, որ վայր էր գալիս Աստծուց երկնքից» (Հայտնություն 21.9,10)։ [427] Պարզ է, ուրեմն, որ հարսը ներկայացնում է Սուրբ Քաղաքը, իսկ կայսերը, որ դուրս էին եկել դիմավորելու փեսային, խորհրդանշում են եկեղեցին։ Հայտնության մեջ ասվում է, որ Աստծո ժողովուրդը հյուր է հարսանյաց ընթրիքին (Հայտնություն 19.9), իսկ եթե հյուր է, ապա չի կարող միաժամանակ նաև հարսը, լինել։ Քրիստոսը, ինչպես նշել է Դանիել մարգարեն, երկնքում Հինավուրցից ստանալու է «իշխանություն, պատիվ ու թագավորություն»։ Նա ստանալու է Նոր Երուսաղեմը՝ Իր արքայության մայրաքաղաքը՝ «պատրաստված ինչպես մի զարդարված հարս իր ամուսնու համար» (Դանիել 7.14, Հայտնություն 21.2)։ Ստանալով թագավորությունը՝ Նա գալու է Իր փառքով՝ որպես թագավորների Թագավոր և տերերի Տեր՝ փրկելու Իր ժողովրդին, որն «Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ» Նրա արքայության մեջ (Մատթեոս 8.11, Ղուկաս 22.30) պիտի նստի Նրա սեղանի շուրջ՝ մասնակցելու Գառան հարսանյաց ընթրիքին։ GCA 387.4
1844 թ. ամռանն ազդարարված «Ահա՜, փեսան գալիս է» լուրը հազարավոր մարդկանց դրդեց սպասելու Տիրոջ շուտափույթ գալուստին։ Նշանակված ժամին փեսան եկավ, բայց ոչ թե երկիր, ինչպես ժողովուրդը սպասում էր, այլ Հինավուրցի մոտ՝ երկնքում, հարսանիքի՝ Իր թագավորությունը ստանալու։ «Ովքեր պատրաստ էին, նրա հետ հար-սանիքը մտան, և դռները փակվեցին»։ Նրանք անձամբ ներկա չէին փ— նելու հարսանիքին, քանզի այն տեղի է ունենում երկնքում այն ժամանակ, երբ նրանք երկրի վրա են։ Քրիստոսի հետևորդները պիտի սպասեն «իրենց տիրոջը, երբ Նա վերադառնա հարսանիքից» (Ղուկաս 12.36)։ Բայց նրանք պիտի հասկանան Նրա գործը և հավատով հետևեն Նրան, երբ Նա մտնում է՝ կանգնելու Աստծո առաջ։ Այս իմաստով է ասված, որ նրանք մտնում են հարսանիքը։ GCA 388.1
Առակում «հարսանիքը մտան» նրանք, ովքեր լապտերների հետ միասին յոպ ունեին իրենց անոթներում։ Նրանք, ովքեր աստվածաշնչյան ճշմարտությունն իմանալու հետ մեկտեղ ունեին նաև Աստծո Հոգին ու շնորհր, և ովքեր իրենց ղառր փորձության գիշերվա րնթացքում համբերությամբ սպասել էին՝ քննելով Սուրբ Գիրքն ավելի պարզ լույս ստանալու համար, րնկալեցին ճշմարտտթյունը երկնային սրբարանի ու Փրկչի ծառայության մեջ տեղի ունեցած փոփոխության վերաբերյալ, և հավատով հետևեցին Նրան, երբ Նա Իր նոր ծառայությանն անցավ վերին սրբարանում։ Եվ բոլորը, ովքեր Սուրբ Գրքի վկայությամբ ընդունում են [428] նույն ճշմարսաւթյտնները՝ հավատով հետևելով Քրիստոսին, երբ Նա կանգնած է Աստծո առաջ՝ կատարելու միջնորդական Իր վերջին ծառայությունը և դրա վերջում ստանալու Իր թագավորությունը, ներկայացված են որպես հարսանիքը մտնողներ։ GCA 388.2
Մատթեոս 22-ի առակում հարսանիքի նույն պատկերն է ներկայաց-ված, և պարզորոշ ասված է, որ դատաքննտթյունը տեղի է ունենում հար-սանիքից առաջ։ Մինչև հարսանիքր՝ թագավորը ներս է մտնում՝ տեսնելու հյուրերին, թե արդյոք բոլո՞րն են հագած հարսանյաց հանդերձր՝ բնավորության անբիծ զգեստր՝ լվացված ու ճերմակեցված Գառան արյունով (Մատթեոս 22.11, Հայտնություն 7.14)։ Ով որ չունի այն, դուրս է գցվում, իսկ բոլորը, ովքեր քննության արդյունքում գտնվում են հար-սանյաց հանդերձով, ընդունվում են Աստծո կողմից և համարվում ար-ժանի՝ Նրա արքայությունը մտնելու և Նրա հետ բազմելու Նրա գահին։ Բնավորության այս զննումը, որով կվճռվի, թե ովքեր են պատրաստ Աստծո արքայությունը մտնելու, դատաքննության գործընթացն է՝ վերին սրբարանում արվող եզրափակիչ գործը։ GCA 389.1
Երբ դատաքննությունն ավարտվի, երբ բոլոր դարերում իրենց Քրիստոսի հետևորդներ համարողների գործերր քննվեն, և նրանց ճակատագրերը վճռվեն, այդ ժամանակ, և ոչ ավելի շուտ, փորձության ժամկետը կավարտվի, և ողորմության դուռը կփակվի։ Այսպիսով, «ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքը մտան, և դոտր փակվեց» կարճ արտահայտությունը մեզ Փրկչի վերջին ծառայության միջով տանում է դեպի այն ժամանակը, երբ մարդու փրկության մեծ գործը կավարտվի։ GCA 389.2
Երկրային սրբարանի ծառայության մեջ, որն, ինչպես տեսանք, երկնային ծառայության նախապատկերն էր, երբ քահանայապետը քավության օրր մտնում էր Ամենասուրբ տեղը, ծառայությունն առաջին սրահում դադարում էր։ Աստված պատվիբել էր. «Ոչ մի մարդ ժողովքի խորանում պիտի չլինի քավություն անելու համար սրբարանը մտած ժամանակ՝ մինչև նրա դուրս գալը» (Ղևտացոց 16.17)։ Այդպես էլ, երբ Քրիստոսը մտավ Սուրբ Սրբոց՝ քավության վերջին գործը կատարելու, Նա դադարեցրեց Իր ծառայությունը սրբարանի առաջին սրահում։ Բայց երբ ծառայությունն առաջին սրահում [429] ավարտվեց, սկսվեց ծառա-յությունը երկրորդ սրահում։ Երբ խորհրդանշական ծառայության մեջ քահանայապետը քավության օրը դուրս էր գալիս Սուրբ սրահից, նա մտնում էր Աստծո առջև՝ ներկայացնելու մեղքի զոհի արյունը բոլոր այն իսրայելացիների համար, ովքեր իսկապես ապաշխարել էին։ Այդպես էլ Քրիստոսը՝ որպես մեր միջնորդ. Իր ծառայության միայն մի վտւլն էր ավարտել, երբ սկսեց դրա հաջորդ փուլը՝ շարունակելով Իր արյունը ներկայացնել Հոր առջև՝ հանուն մեղավորների։ GCA 389.3
1844 թ. ադվենտիստները չհասկացան այս հարցը։ Ժամանակն անցնելուց հետո, երբ սպասվում էր Փրկչի գալուստը, նրանք դեռ հավատում էին, որ Նա շուտով գալիս է։ Նրանք կարծում էին, թե եկելէ վերջին ճգնաժամը, և որ Քրիստոսի միջնորդական ծառայությանն Աստծո առջև ավարտվել է։ Նրանց պատկերացմամբ՝ Աստվածաշունչը սովորեցնում էր, թե մարդու փորձնական ժամկետը լրանալու է երկնքի ամպերով Տիրոջ գալուստից կարճ ժամանակ առաջ։ Սա պարզ երեում էր այն տեքստերից, որոնք մատնացույց էին անում այն ժամանակը, երբ մարդիկ պիտի որոնեն, թակեն և ողբան ողորմության դռան մոտ, բայց այն չի բացվելու։ Եվ նրանց մոտ հարց ծագեց, իսկ գուցե այն ժամանակը, երբ իրենք սպասել էին Քրիստոսի գալստյանը, հենց այն ժամանակահատվածի սկիգբն է, որն անմիջապես նախորդելու է Նրա գալստյանը։ Նախազգուշացնելով վերահաս դատաստանի մասին՝ նրանք կարծեցին, թե իրենց գործն աշխարհի համար ավարտված է, և դադարեցին անհանգստանալ մեղավորների փրկության համար, իսկ ամբարիշտների հանդուգն ու հայհոյիչ ծաղրանքն, ասես, ես մեկ ապացույց էր, որ Աստծո Հոգին հեռացել է Նրա տրտմությունը մերժողներից։ Այս ամենը հաստատում էր նրանց այն կարծիքը, որ փորձնական ժամկետն ավարտվել է, կամ, ինչպես այն ժամանակ ընդունված էր ասել, «ողորմության դուռը փակվել է»։ GCA 390.1
Բայց սրբարանի հարցի հետազոտությամբ ավելի վառ լույս շողաց։ Հիմա նրանք հասկացան, որ ճիշտ են եղել ենթադրելով, թե 2300 օրերի վերջր 1844 թ. կարևոր ճգնաժամն էր նշանավորել։ Թեև ճիշտ էր, որ հույսի և ողորմության դուռը, որով մարդիկ տասնութ հարյուրամյակների ըն-թացքում մոտեցել էին Աստծուն, փակվել էր, մեկ այլ դուռ էր բացվել դեպի Սուրբ Սրբոցը, որտեղից Քրիստոսի բարեխոսության շնորհիվ մեղքերի թո-ղություն էր [430] առաջարկվում մարդկանց։ Նրա ծառայության մի փուլն ավարտվել էր՝ իր տեղը գիտելով մյուսին։ Դեռ «բացված դուռ» կար դեպի երկնային սրբարանը, ուր Քրիստոսը ծառայում էր հանուն մեղավորի։ GCA 390.2
Այժմ պարզվեց Հայտնություն գրքում հենց այդ ժամանակվա եկե-ղեցուն ուղղված Քրիստոսի խոսքերի նշանակությունը. «Սա է ասում Սուրբը՝ ճշմարիտը, Նա, ով Դավթի բանալիներն ունի, որ բացում է, և ոչ ոք չի փակում, և փակում է, և ոչ ոք չի բացում։ Գիտեմ քո գործերը, ահա քո առջև, մի բացված դուռ դրի, և ոչ ոք այն չի կարող փակել» (Հայտնություն 3.7, 8)։ GCA 391.1
Ովքեր հավատով հետևում են Հիսուսին քավության մեծ գործում, ստանում են իրենց համար արվող Նրա միջնորդության օրհնությունները, մինչդեռ նրանք, ովքեր մերժում են այդ միջնորդական ծառայությունը բացահայտող լույսը, դրանից ոչինչ չեն շահի։ Մերժելով Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ արված լույսը և հրաժարվելով հավատալ Նրան՝ աշխարհի Փրկչին, հրեաները չէին կարող ներում ստանալ Նրա միջոցով։ Երբ Հիսուսը համբարձվեց և Իր արյունով մտավ երկնային սրբարան՝ Իր աշակերտների վրա հեղելու Իր միջնորդության օրհ-նությունները, հրեաները թողնվեցին անթափանցեփ խավարի մեջ՝ շարունակելու իրենց անօգուտ զոհաբերություններն ու ծեսերը։ Խորհրդանշանների ու ստվերների ծառայությունն ավարտվել էր։ Դուռը, որով մարդիկ մինչ այդ մոտեցել էին Աստծուն, այլևս բաց չէր։ Հրեաները հրաժարվել էին Նբան որոնել այն միակ ճանապարհին, որով հնարավոր էր Նրան գտնել, այսինքն՝ երկնային սրբարանի ծառայության միջոցով։ Այդ իսկ պատճառով նրանք կորցրին իրենց կապն Աստծո հետ։ Նրանց համար դուռը փակվել էր։ Նրանք Քրիստոսին չընդունեցին որպես իսկա-կան զոհի և միակ միջնորդի Աստծո առջև, ուստի և չէին կարող օգտվել Նրա միջնորդությունից։ GCA 391.2
Անհավատ հրեաների վիճակը լուսաբանում է իրենց քրիստոնյա համարող այն անհոգ ու անհավատ մարդկանց դրությունը, ովքեր դիտավորյալ անհաղորդ են մնում մեր գթասիրտ Քահանայապետի ծառայությանը։ Ծիսական ծառայության ժամանակ, երբ քահանայապետը մտնում էր Ամենասուրբ տեղը, ամբողջ Իսրայեփց պահանջվում էր հավաքվել սրբարանի շուրջը և ամենահանդիսավոր կերպով խոնարհեցնել իրենց հոգիներն Աստծո առջև, որպեսզի մեղքերի թողություն ստանային և չհեռացվեին իրենց ժողովքից։ Որքա՜ն ավելի կարևոր է, որ քավության այս իրական օրը մենք հասկանանք մեր Քահանայապետի ծառայությունը և իմանանք, թե ինչ պարտականություններ են պահանջվում մեզանից։ GCA 391.3
Մարդիկ չեն կարող առանց պատժի մերժել նախազգուշացումը, որն Աստված գթասրտորեն ուղարկում է իրենց։ Նոյի օրերում երկնքից լուր ուղարկվեց աշխարհին, և մարդկանց վտկություԱը կախված էր նրանից, թե ինչպես կվերաբերվեն այդ լուրին։ Քանի որ նրանք մերժեցին նախա-զգուշացումը, Աստծո Հոգին լքեց մեղավոր ցեղին, և այն կործանվեց հե-ղեղի ջրերի մեջ։ Արրահամի օրերում Աստծո ողորմածությունն այլևս չաղերսեց Սողոմի հանցավոր րնակիչների համար, և բոլորը՝ բացի Ղով-տից, նրա կնոջից ու երկու ղուստրերից, կորստի մատնվեցին երկնքից թափված կրակով։ Նույնը կրկնվեց նաև Քրիստոսի օրերում։ Աստծո Որդին այդ սերնդի անհավատ հրեաներին ասաց. «Ահա ձեր տունն ավերված կթողնվի ձեզ» (Մատթեոս 23.38)։ Դարերի խորքից նայելով վերջին օրերին՝ նույն Անսահման Զորությունը հռչակում է նրանց մասին, ովքեր «չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն», «Դրա համար Աստված մոլորության ներգործություն կուղարկի նրանց, որ հավատան ստության, որպեսզի դատապարտվեն ամենքը, ովքեր չհավատացին ճշմարտությանը, բայց հավանեցին անօրենությունը» (Բ Թեսաղոնիկեցիս 2.10-12)։ Քանի որ նրանք մերժում են Նրա Խոսքի ուսմունքը, Աստված նրանցից վերցնում է Իր Հոգին և հանձնում նրանց այն մոլորությունների իշխանությանը, որ նրանք սիրում են։ GCA 391.4
Մակայն Քրիստոսը դէտ բարեխոսում է մարդու համար, և բոլորն, ովքեր լույս են որոնում, կստանան այն։ Թեև սկզբում ադվենտիստները չհասկացան սա, հետագայում այն պարզվեց, երբ Սուրբ Գիրքը սկսեց բացահայտվել նրանց՝ ցույց տալով իրենց իրական դիրքորոշումը։ GCA 392.1
1844-ի սպասման ժամանակն անցնելուց հետո նրանց համար, ովքեր հավատարիմ էին մնացել ադվենտիտոական հավատին, մեծ փորձության ժամանակաշրջան սկսվեց։ Նրանց միակ սփոփանքը, ինչ վերաբերում էր իրենց իսկական դրությանը, այն [432] լույսն էր, որը նրանց միտքն ուղղեց դեպի վերին սրբարանը։ Ոմանք դադարեցին հավատալ մարգարեական ժամանակաշրջանների իրենց նախկին հաշվարկին, և Սուրբ Հոգու հզոր ազդեցությունը, որով ուղեկցվել էր ադվենտիստտկան շարժումը, վերագրեցին մարդկային կամ դիվական ուժերին։ Իսկ մյուսները հաստատ համոզված էին, որ Տերն էր առաջնորդել իրենց անցած փորձառության մեջ, և սպասելով, արթնությամբ ու աղոթելով՝ իմանալու Աստծո կամքը, նրանք հասկացան, որ իրենց մեծ Քահանայապետն անցել է Իր ծառայության հաջորդ փուփն, և հավատով հետևելով Նրան՝ հասկացան նաև եկեղեցու վերջնական առաքելությունը։ Նրանք ավելի հստակորեն էին ըմբռնել առաջին և երկրորդ հրեշտակների լուրերը և պատրաստ էին ընդունելու և աշխարհին հռչակելու Հայտնություն 14 գլխի երրորդ հրեշտակի հանդիսավոր նախւսզգուշացումր։ GCA 392.2