Go to full page →

յիսուսի լեռան քարոզը լք 1

Ներածություն լք 3

Լեռան քարոզը երկնքի օրհնությունն է աշխարհի համար’ ձայն Աստծո գահից: Դա տրվել էր մարդկությանը’ նրա համար լինելու պարտականության օրենք ու երկնքի լույս, հույս և սփոփանք հիասթափության մեջ, ուրախություն և մխիթարություն կյանքի բոլոր դժվարություններում ու արահետներում: Այստեղ քարոզիչների Արքան, Մեծ Վարդապետը արտասանեց խոսքեր, որ Հայրը տվեց Նրան ասելու: լք 3.1

Երանությունները Քրիստոսի մաղթանքն են’ ուղղված ոչ միայն նրանց, ովքեր հավատում են, այլ ողջ մարդկային ընտանիքին: Մի պահ թվում է, թե Նա մոռացել է որ Ինքն այս աշխարհում է և ոչ թե երկնքում, և օգտագործում է լույսի աշխարհի մաղթանքի ծանոթ խոսքերը: Օրհնությունները թափվում են Նրա շուրթերից, ինչպես լիառատ կյանքի վաղուց կնքված հոսանքի հեղեղներ: լք 3.2

Քրիստոսը մեզ ոչ մի կասկած չթողեց բնավորության այն գծերի վերաբերյալ, որ Ինքը միշտ հովանավորում է և օրհնում: Աշխարհի փառամոլ սիրեցյալներից Նա շրջվում է դեպի նրանց, ում նրանք մերժում են’ հղելով բոլոր օրհնությունները նրան, ով ընդունում է Իր լույսը և կյանքը: Նա բացում է պաշտպանության Իր բազուկները հոգով աղքատի, հեզի, խոնարհի, տառապյալի, արհամարհվածի, հալածվածի առջև’ ասելով. «Ինձ մոտ եկեք. և ես ձեզ հանգիստ կտամ”: լք 3.3

Քրիստոսը, նայելով աշխարհի թշվառությանը, չի ափսոսում, որ ստեղծել է մարդուն: Մարդկային սրտում Նա տեսնում է ավելին, քան մեղքն է, ավելին, քան դժբախտությունը: Իր անսահման իմաստության ու սիրո մեջ Նա տեսնում է մարդու հնարավորությունները, այն բարձունքը, որին նա կարող է հասնել: Նա գիտի, որ թեպետ մարդկային էակները չարաշահել են ողորմածությունները և ոչնչացրել Աստծո տված առաքինությունը, այդուհանդերձ, Արարիչը պետք է փառավորվի նրանց փրկությամբ: Լեռան վրա երանության պատվիրաններում Քրիստոսի արտասանած խոսքերը կպահպանեն իրենց զորությունը բոլոր դարերում: Յուրաքանչյուր նախադասություն մի թանկարժեք քար է’ վերցված ճշմարտության գանձարանից: Այս զրույցում շարադրված սկզբունքները բոլոր դարերի ու մարդկանց բոլոր դասերի համար են: Քրիստոսն աստվածային եռանդով արտահայտեց Իր հավատն ու հույսը, երբ մատնանշեց մարդկային խմբերը’ որպես օրհնվածներ, քանզի նրանք ձևավորեցին արդար բնավորություններ: Ապրելով կենսատուի կյանքով, հավատալով Քրիստոսին’ յուրաքանչյուրը կարող է հասնել Նրա խոսքերում մատնանշած չափանիշին: լք 3.4