Go to full page →

Անեծքը ՀՊ 21

Հետո Տերը դիմեց օձին. «Որովհետև դու այդ արեցիր’ անիծյալ լինես բոլոր անասուններից և դաշտի բոլոր կենդանիներից: Փորիդ վրա սողաս, և հող ուտես կյանքիդ բոլոր օրերին»: Օձը, որ վեր էր դաշտի բոլոր կենդանիներից, այսուհետև պետք է նրանցից ամենաստորինը լիներ: Եվ մարդիկ պետք է նողկային օձից, քանի որ նրա միջոցով էր սատանան գործել. «Եվ Ադամին ասաց, որովհետև դու լսեցիր քո կնոջը, և կերար այն ծառից, որի համար պատվիրե- ցի քեզ’ ասելով’ նրանից չուտես, անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությունով ուտես նրանից կյանքիդ բոլոր օրերում: Եվ նա փուշ ու տատասկ բուսցնի քեզ համար, և դաշտի խոտն ուտես: Երեսիդ քրտինքով հաց ուտես, մինչև որ հետ դառնաս դեպի երկիրը, որովհետև նրանից առնվեցիր. նրա համար, որ հող էիր դու, և դեպի հողը դառնաս»: ՀՊ 21.4

Աստված անիծեց երկիրը, քանի որ նրանք մեղք էին գործել’ ուտելով իմացության ծառի պտուղը, և հայտարարեց. «Նեղությունով ուտես նրանից կյանքիդ բոլոր օրերում”: Տերը նրանց բաժին էր հանել բարուց, բայց թաքցրել էր նրանցից չարը: Այժմ Նա հայտարարում է, որ նրանից են ուտելու, այսինքն իրենց ողջ կյանքի ընթացքում պետք է ճանաչեն չարիքը: ՀՊ 22.1

Այդ օրվանից մարդկային ցեղը պետք է թիրախ դառնար սատանայի փորձություններին: Ադամի համար սահմանվեց հավերժական տքնանքով ու տառապանքով լի մի կյանք’ այն ուրախ ու երջանիկ աշխատանքի փոխարեն, որը վայելում էր մինչ այդ: Նրանք պետք է ենթակա լինեին վհատության, վշտի ու ցավի, և այդ բոլորից հետո գերեզման իջնեին: Նրանք ստեղծվել էին հողից և հող էին դառնալու: ՀՊ 22.2

Նրանց ասվեց, որ պետք է հեռանան իրենց դրախտային կա- ցարանից: Նրանք տեղի էին տվել սատանայի խաբեությանը, հավատացել նրա խոսքերին, որ Աստված կարող է ստել: Մեղանչելով’ նրանք ճանապարհ էին հարթել սատանայի համար դեպի իրենց սիրտը, և այժմ անվտանգ չէր նրանց Եդեմի պարտեզում մնալը, քանի որ իրենց մեղավոր հոգով կարող էին կենաց ծառին մոտենալ և անմահանալ’ մեղքի հետ միասին: Նրանք աղաչեցին, որ Տերը թույլ տա իրենց մնալ, չնայած գիտակցում էին, որ կորցրել են երանելի Եդեմում մնալու իրավունքը: Նրանք խոստացան, որ այ- սուհետև անվերապահորեն կհնազանդվեն Աստծուն: Բայց Տերն ասաց, որ անմեղությունից դեպի մեղք իրենց անկումով նրանք ոչ թե ուժ են ձեռք բերել, այլ մեծ թուլություն: Նրանք չէին պահպանել իրենց մաքրությունը, երբ սուրբ ու երջանիկ անմեղության մեջ էին: Այժմ նրանք շատ ավելի փոքր զորություն ունեին, որպեսզի մեղավոր վիճակում մնային հավատարիմ ու հնազանդ: Ադամն ու Եվան տառապում էին խղճի սուր խայթոցներից: Այժմ միայն նրանք հասկացան, որ մեղքի վարձքը մահ է: ՀՊ 22.3

Հրեշտակներին անմիջապես հանձնարարվեց պահպանել դեպի կենաց ծառը տանող ճանապարհը: Սատանան էր կազմել այդ ծրագիրը, ըստ որի Ադամն ու Եվան պետք է զանց առնեին Աստծո պատգամը, արժանանային Նրա բարկությանը, իսկ հետո ճաշա- կեին կենաց ծառի պտուղը, որպեսզի անմահանային’ մեղքերով հանդերձ: Բայց սուրբ հրեշտակներն ուղարկվեցին փակելու դեպի կենաց ծառը տանող ճանապարհը: Այս հրեշտակների չորս բոլորը լույսի շողշողուն ճառագայթներ էին փայլատակում, որ ասես բոցեղեն սրեր լինեին: ՀՊ 23.1