Go to full page →

Ապագայի պատկերը ՀՊ 26

Ադամին ցույց տրվեցին ապագայում տեղի ունենալիք կարևոր իրադարձությունները’ դրախտից իր վտարումից մինչև ջրհեղեղ, այնուհետև’ Քրիստոսի առաջին գալուստը երկիր: Հիսուսի սերն Ադամի ու նրա սերնդի հանդեպ մղելու էին Նրան մարդկային էու- թյուն առնել և Իր անձի նվաստացմամբ վեր հանել բոլոր նրանց, ովքեր կհավատային Իրեն: Այսպիսի զոհաբերությունն այնքան թանկարժեք էր, որ կարող էր փրկել ողջ աշխարհը: Սակայն քչերն էին միայն ընդունելու այս զարմանալի զոհաբերության միջոցով իրենց շնորհված փրկությունը: Մարդկանց մեծամասնությունը չէր կատարելու իրենից պահանջվող պայմանները, որպեսզի արժանի լիներ Նրա մեծ փրկությանը: Նրանք գերադասելու էին մեղքն ու Աստծո օրենքի խախտումը, քան ապաշխարությունն ու հնազանդությունը, հավատով ապավինելով այս թանկագին զոհաբերության արժանիքներին: Այնքան անգին էր այն, որ դրանից օգտվող մարդկանց պիտի մաքուր ոսկուց ավելի պատվավոր աներ: ՀՊ 26.4