Go to full page →

ԳԼՈՒԽ 5 - ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀՊ 29

Աստված միշտ ունեցել է Իր ժողովուրդը, նույնիսկ եթե այն քանակապես քիչ է եղել նրանցից, ովքեր ապստամբել են Նրա դեմ: Օրինակ, միայն ութ մարդ’ Նոյը և նրա ընտանիքը, մտան այն տապանը, որն Աստված էր պատվիրել Նոյին կառուցել ջրհեղեղից փրկվելու նպատակով: Ենովքն Աստծո հետ էր քայլում մեծապես անաստված ժամանակներում: Աստված կանչեց Աբրահամին և պատվիրեց, որ նա հեռանա իր հայրենի երկրից ու գնա Քանան: Նրա սերունդները, որ հայտնի դարձան որպես իսրայելացիներ, ապրեցին այնտեղ այնքան ժամանակ, մինչև որ սաստիկ սովը նրանց քշեց Եգիպտոս, որտեղ նրանք հետագայում ստրկացվեցին: Ահա այն հրաշալի պատմությունը, թե ինչպես Աստված ազատագրեց նրանց, ովքեր ապրում էին եգիպտական ստրկության ներքո ավելի քան հազար տարի Քրիստոսից առաջ: ՀՊ 29.1

Իսրայելի որդիները երկար տարիներ եգիպտացիների ծառայության մեջ էին եղել: Եգիպտոս էին մտել միայն մի քանի ընտանիք, սակայն այժմ նրանք մի մեծ ազգ էին դարձել: Եվ շրջապատված լինելով կռապաշտությամբ՝ նրանցից շատերը մոռացել էին ճշմարիտ Աստծուն ու Նրա օրենքը: Նրանք եգիպտացիների նման արևը, լուսինն ու աստղերն էին պաշտում, ինչպես նաև’ տարբեր կենդանիների ու ձեռակերտ կուռքերի: ՀՊ 29.2

Սակայն հրեաների մեջ կային այնպիսիք, ովքեր պահպանել էին ճշմարիտ Աստծո’ երկնքի և երկրի Արարչի ճանաչողությունը: Հավատացյալները վշտացած էին և մտահոգված: Նրանք աղաչում էին Տիրոջը, որ ազատի իրենց եգիպտական լծից, որպեսզի ազատվեն իրենց շրջապատող կռապաշտությունից և այլասե- րող ազդեցությունից: Չնայած շատ իսրայելացիներ այլասերվել էին’ կռապաշտություն դավանելով, սակայն հավատացյալներն ամուր կանգնած էին իրենց դիրքերում: Նրանք չէին թաքցնում ՀՊ 29.3

Այս գլուխը հիմնված է Ելից 5-15-ի վրա: իրենց հավատը և բացահայտորեն խոստովանում էին եգիպտացիներին, որ իրենք ծառայում են միակ ճշմարիտ և կենդանի Աստծուն: Նրանք պատմում էին եգիպտացիներին Աստծո գոյության և զորության ապացույցների մասին’ արարումից մինչև իրենց օրերը: Եգիպտացիները հնարավորություն ունեին ծանոթանալու հրեաների հավատին և նրանց Աստծուն: Նրանք փորձում էին կտրել նվիրված հավատացյալներին իրենց ճշմարիտ Աստծուց, և գազազում էին, երբ դա նրանց չէր հաջողվում ո’չ սպառնալիքներով, ո’չ պարգևներ խոստանալով և ո’չ էլ դաժան վերաբերմունքով:

Եգիպտոսի գահը զբաղեցրած վերջին երկու թագավորները դաժան բռնապետներ էին և անողոքաբար էին վարվում հրեաների հետ: Իսրայելի ծերերն ամեն ինչ անում էին’ պահպանելու համար իսրայելացիների կորսվող հավատը: Նրանք հիշեցնում էին իսրայելացիներին, թե ինչ խոստում էր տվել Տերն Աբրահամին, ինչ մարգարեական գուշակություն էր արել Հովսեփը մեռնելուց առաջ’ կանխատեսելով նրանց ազատագրումը Եգիպտոսից: Ոմանք լսում էին նրանց ու հավատում: Մյուսները նայում էին իրենց թշվառ վիճակին ու հույսի նշույլ անգամ չէին տեսնում: ՀՊ 30.1

Փարավոնը պարծենում էր’ ասելով, որ շատ է ցանկանում տեսնել, թե ինչպես է իսրայելացիների Աստվածն ազատում նրանց իր ձեռքից: Այս բառերը խորտակեցին Իսրայելի որդիներից շատերի հույսերը: Նրանք տեսնում էին, որ ամեն ինչ հենց այնպես է, ինչպես ասել էին թագավորն ու նրա խորհրդականները: Նրանք գիտեին, որ իրենց հետ վերաբերվում են ինչպես ստրուկների, և ստիպված են կրելու այն լուծը, որն իրենց ուսերին կդնեն վերակացուներն ու տիրակալները: Եգիպտացիները բռնում էին նրանց արու զավակներին ու սպանում: Նրանց կյանքը տառապանք էր, սակայն նրանք հավատում ու երկրպագում էին երկնավոր Աստծուն: ՀՊ 30.2

Հետո նրանք համեմատում էին իրենց վիճակը եգիպտացիների վիճակի հետ: Եգիպտացիները չէին հավատում կենդանի Աստծուն, Ով փրկելու կամ կործանելու զորություն ուներ: Նրանցից ոմանք պաշտում էին կուռքերի, քարե կամ փայտե արձանիկների, մյուսները արևին, լուսնին ու աստղերին էին երկրպագում, և այնուամենայնիվ նրանք հարուստ ու բարեկեցիկ կյանք էին վարում: Եվ հրեաներից ոմանք եկան այն եզրակացության, որ եթե Աստ- ված վեր լիներ բոլոր աստվածներից, Նա այսպես չէր լքի իրենց, չէր թողնի, որ ստրուկ լինեն կռապաշտ ժողովրդի ձեռքին: ՀՊ 30.3

Ժամանակը եկել էր, որ Աստված պատասխաներ իր կեղեքված ժողովրդի աղոթքներին և նրանց դուրս բերեր Եգիպտոսից Իր զորության այնպիսի հուժկու դրսևորումներով, որ եգիպտացիները ստիպված լինեին ընդունելու, որ հրեաների Աստվածը, Ում իրենք արհամարհել են, վեր է բոլոր աստվածներից: Նա ցանկանում էր Իր անունը փառավորել, որ ուրիշ ժողովուրդներ լսեին Իր զորության մասին և դողային Իր հզոր գործերից, և որ Իր ժողովուրդը, ականատես լինելով Իր հրաշագործություններին, ամբողջովին երես թեքեր կռապաշտությունից ու երկրպագեր Իրեն: ՀՊ 31.1

Իսրայելին Եգիպտոսից ազատելով’ Աստված բոլոր եգիպտացիների առաջ բացահայտորեն ցույց տվեց Իր ողորմածությունն Իր ժողովրդի նկատմամբ: Աստված փարավոնի վրա իրագործեց Իր դատաստանը, որպեսզի վերջինս իր դառը փորձով համոզվեր, քանի որ այլ կերպ անհնար էր նրան համոզել, որ Տիրոջ զորությունը բարձր է բոլորից: Որպեսզի Իր անունը բարձր հնչի ամբողջ երկրի վրա, Նա ցանկանում էր բոլոր ժողովուրդներին Իր աստվածային զորության և արդարության խոսուն ու ակնհայտ ապացույցը տալ: Աստծո նպատակն այն էր, որ գերբնական ուժի այս դրսևորումները ամրապնդեն Իր ժողովրդի հավատը, և նրանց հետնորդները անսասանորեն երկրպագեն միայն Իրեն’ Տիրոջը, Ով այդպիսի ողորմած հրաշքներ է գործել հանուն իրենց: ՀՊ 31.2

Այն բանից հետո, երբ փարավոնը հրամայեց, որ հրեաները աղյուսներ պատրաստեն առանց հարդի, Մովսեսն ասաց նրան, որ Աստված, Ում փարավոնը ձևացնում է, թե չի ճանաչում, կստիպի նրան ենթարկվել Իր պահանջներին և ընդունել Իրեն որպես գերագույն Տիրակալ: ՀՊ 31.3