Go to full page →

Առաջնորդող ամպը ՀՊ 52

Տերը առաջնորդում էր իսրայելացիներին անապատում կատարած նրանց բոլոր տեղաշարժերի ժամանակ: Երբ անհրաժեշտ էր ժողովրդի օգտի ու Տիրոջ փառքի համար, որ նրանք իրենց վրանները որևէ կոնկրետ վայրում խփեին ու բնակվեին այնտեղ, Աստված Իր կամքը արտահայտում էր խորանի վրա իջած ամպի սյունի տեսքով: Եվ այն մնում էր այդտեղ այնքան ժամանակ, մինչև դարձյալ Աստված ցանկանար, որ նրանք ճանապարհ ընկնեն: Այդ ժամանակ ամպը խորանի վրայից վեր էր բարձրանում ու կախվում երկնքում, ու նրանք դարձյալ ճանապարհ էին ընկնում: ՀՊ 52.2

Բոլոր ճանապարհորդությունների ժամանակ նրանք խիստ կարգուկանոն էին պահպանում: Ամեն մի ցեղ իր դրոշն էր կրում, որի վրա պատկերված էր իր հայրական տան նշանը, և յուրաքանչյուր ցեղ պետք է վրան խփեր իր դրոշի մոտ: Եվ ճանապարհորդելիս ցեղերն իրար հետևից շարժվում էին որոշակի կարգով յուրաքանչյուրն իր դրոշի տակ: Երբ նրանք դադար էին առնում, կանգնեցվում էր խորանը, և տարբեր ցեղերն իրենց վրանները այն կարգով էին դասավորում խորանի շուրջը՝ նրանից որոշակի հեռավորության վրա, ինչպես Տերն էր կարգադրել: ՀՊ 52.3

Ճանապարհորդելիս ժողովուրդն իր առջևից էր տանում ուխտի տապանակը: «Եվ Եհովայի ամպը նրանց վրա էր ցերեկները’ երբ բանակից չվում էին: Եվ տապանակը չվելիս Մովսեսն ասում էր. Վեր կաց, Եհովա, և ցրվեն քո թշնամիները, և փախչեն քեզ ատողները քո առջևից: Իսկ նա մնալիս’ ասում էր. Դարձիր, Եհովա, դեպի Իսրայելի հազարների բյուրավորները”: ՀՊ 52.4