Go to full page →

Հիսուսի մկրտությունը ՀՊ 53

Մոտ երեսուն տարի անց, երբ Հիսուսը մկրտվում էր, Աստծո հրեշտակները Նրա կողքին էին: Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ երկնքից Նրա վրա: Եվ մինչ մարդիկ զարմանքով Հիսուսին էին հառել իրենց աչքերը, երկնքից լսվեց Հոր ձայնը, որ ասում էր. «Դու ես Իմ սիրելի որդին, Ես Քեզ հավանեցի» (Մարկոս 1.11): ՀՊ 53.3

Հովհաննեսը համոզված չէր, որ իր մոտ’ Հորդանան մկրտվելու եկած այդ մարդն է Փրկիչը: Սակայն Աստված նրան խոստացել էր որևէ նշան տալ, որով նա կճանաչի Աստծո Գառին: Եվ նշանը տրվեց, երբ երկնային աղավնին իջավ Հիսուսի վրա, և Աստծո փառքը փայլատակեց Նրա շուրջը: Հովհաննեսը մեկնեց իր ձեռքը’ մատնացույց անելով Հիսուսին, և բարձր ձայնով բացա- կանչեց. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29): ՀՊ 53.4