Go to full page →

ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀՊ 58

Իր փորձությունները վերջացնելուց հետո սատանան միառժամանակ հեռացավ Հիսուսից: Հրեշտակները Նրա համար ուտելիք պատրաստեցին անապատում և զորացրին Նրան, և Քրիստոսն արժանացավ Իր Հոր օրհնություններին: Չնայած իր կատաղի ջանքերին’ սատանային չէր հաջողվել գայթակղել Հիսուսին: Այնուամենայնիվ նա սպասում էր Հիսուսի ծառայության շրջանին, որպեսզի նորից փորձի Նրա դեմ գործադրել իր նենգությունն ու դավերը: Նա դեռ հույս ուներ Հիսուսին հաղթել’ դրդելով այն մարդկանց, ովքեր չէին կամենա ընդունել Նրան, որ ատեն Փրկչին ու ջանան կործանել Նրան: ՀՊ 58.1

Քրտնաջան աշխատանք էին տանում սատանան ու նրա հրեշտակները Քրիստոսի ծառայության ժամանակ’ մարդկանց մեջ անհավատություն, ատելություն ու արհամարհանք սերմանելով: Հաճախ, երբ Հիսուսը որևէ խոցող ճշմարտություն էր ասում’ հանդիմանելով նրանց մեղքերը, մարդիկ խիստ զայրանում էին: Սատանան ու նրա հրեշտակները դրդում էին նրանց խլել Աստծո Որդու կյանքը: Շատ անգամ մոլեգնած ամբոխը քարերը ձեռքին պատրաստվում էր քարկոծել Հիսուսին, սակայն հրեշտակները պահպանում էին Նրան ու տանում գազազած ամբոխի աչքից հեռու մի ապահով տեղ: Մեկ անգամ, երբ Նրա սուրբ շուրթերից ճշմարտությունն էր հնչում, ամբոխը բռնեց Նրան ու տարավ կանգնեցրեց սարի գագաթին, որպեսզի ներքև գցի: Նրանց մեջ վեճ ծագեց, թե ինչ պիտի անեն Քրիստոսի հետ, երբ հերթական անգամ հրեշտակները թաքցրեցին Նրան մոլեգնած ամբոխի աչքից, Նա’ նրանց միջով անցնելով, գնաց Իր ճանապարհով: ՀՊ 58.2

Սատանան դեռ հույս ուներ, որ փրկության մեծ ծրագիրը կձա- խողվի: Նա իր ողջ ուժերը լարում էր, որպեսզի կարծրացնի մարդ- կանց սրտերը ու նրանց տրամադրի Հիսուսի դեմ: Նա հույս ուներ, որ Հիսուսին որպես Աստծո Որդի ընդունողներն այնքան սակավաթիվ կլինեն, որ Նա չափազանց շատ կհամարի Իր տանջանքներն ու զոհը այդ հատուկենտ մարդկանց համար: Սակայն եթե անգամ ընդամենը երկու հոգի ընդունեին Հիսուսին որպես Աստծո Որդի ու հավատային Նրան’ իրենց հոգիների փրկության համար, Հիսուսը կիրագործեր Իր ծրագիրը: ՀՊ 58.3