Go to full page →

Պարտեզում ՀՊ 65

Հիսուսը Գեթսեմանի պարտեզում էր’ Իր աշակերտների հետ: Խորը վշտով լցված’ Նա պատվիրեց աշակերտներին արթուն լինել և աղոթել, որպեսզի փորձության մեջ չընկնեն: Նա գիտեր, որ նրանց հավատը պետք է փորձվի, իսկ հույսերը’ խորտակվեն, և նրանք կարիք կունենան այն լիարժեք զորությանը, որը կարելի է ձեռք բերել միայն ծայրահեղ զգոնությամբ ու ջերմեռանդ աղոթքով: Հիսուսը սաստիկ աղաղակով ու արտասուքով աղոթում էր. «Հայր, եթե կամենում ես, այս բաժակը վերցրու ինձանից. սակայն ոչ թե իմ կամքը, բայց քո կամքը լինի» (Ղուկաս 22.42): Աստծո Որդին աղոթում էր ասես հոգեվարքի մեջ: Արյան խոշոր կաթիլներ էին հայտնվում Նրա դեմքին ու գետին ընկնում: Հրեշտակները ճախրում էին այդ վայրի վրայով ու տեսնում այդ ամենը, սակայն նրանցից մեկին էր միայն թույլ տրված իջնել ու զորացնել Աստծո Որդուն’ Իր հոգեվարքի մեջ: ՀՊ 65.1

Աղոթելուց հետո Հիսուսն Իր աշակերտների մոտ եկավ, սակայն նրանք քնած էին: Այդ զարհուրելի ժամին անգամ աշակերտների կարեկցանքն ու աղոթքները սատար չեղան Նրան: Պետրոսը, որ քիչ առաջ եռանդով լի էր, այժմ խորը քնած էր: Հիսուսը հիշեցրեց նրան իր խոսքերը և ասաց. «Այդպես’ մեկ ժամ է՞լ չկարողացար ինձ հետ արթուն կենալ»: Հոգեվարքի մեջ Աստծո Որդին երեք անգամ աղոթք արեց: ՀՊ 65.2