Մինչ աշակերտները վշտաբեկ սրտով հայացքները երկինք էին հառել, որպեսզի վերջին անգամ տեսնեն իրենց համբարձվող Տիրոջը, սպիտակ հանդերձներով երկու հրեշտակներ հայտնվեցին նրանց առաջ ու ասացին. «Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ եք կանգնել և նայում դեպի երկինք. այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինք, այնպես կգա ինչպես նրան տեսաք երկինք գնալիս» (Գործք Առաքելոց 1.11): Աշակերտները և Հիսուսի մայրը, ով նրանց հետ միասին ականատես էր եղել Աստծո Որդու համբարձմանը, հաջորդ գիշերն անցկացրեցին Նրա հրաշագործությունների և այդ կարճ ժամանակում տեղի ունեցած զարմանահրաշ դեպքերի մասին զրուցելով: ՀՊ 88.1