Go to full page →

ԳԼՈՒԽ 12 - ՍՐԲԱՐԱՆԸ ՀՊ 109

Բողոքական բարենորոգումը ծագեց, որպեսզի դիմակայի Հռոմի բազմաթիվ մոլորություններին: Բարենորոգիչները վեր հանեցին այլ հարցեր ևս, որոնք երկար ժամանակ մերժվում էին, և որոնց մասին Աստվածաշունչը խոսում էր: Մինչև 19-րդ դարը Քրիստոսի երկրորդ գալուստի նկատ - մամբ հետաքրքրությունը գնալով աճում էր տարբեր հարանվանությունների և տարբեր երկրներում Աստվածաշունչն ուսումնասիրողների շրջանում: Շատերը սպասում էին, որ այս իրադարձությունը տեղի կունենա դարի առաջին կեսին: Շարժումը հատկապես ուժեղ էր Ամերիկայում, որտեղ դրա հետևորդները հայտնի դարձան որպես «գալս- տականներ»: Հիմնվելով Դանիել 8.14-ում ժամանակի մասին մարգարեության վրա, որը խոսում է Սրբարանի արդարանալու մասին, նրանք ակնկալում էին, որ Հիսուսը կգա և կարդարացնի երկիրը 1844 թվականին: Երբ սա տեղի չունեցավ, նրանցից ոմանք սկսեցին խորապես ուսումնասիրել Աստվածաշունչը, որպեսզի պարզեն, թե դա ինչու տեղի չունեցավ: ՀՊ 109.1