Go to full page →

ԳԼՈԻԽ 14 ՊԱՅՔԱՐ՜Ս ԱՎԱՐՏ4ԱԱ է ՎՊ 162

Հազար տարվա վերջում Քրիստոսը դարձյալ վերադառնում է երկիր’ փրկվածների բազմության ու հրեշտակների շքախմբի ուղեկցությամբ: Իջնելով ահավոր վեհափառությամբ’ Նա հրամայում է մեռած ամբարիշտներին հարություն առնել’ ընդունելու իրենց դատավճիռը: Նրանք գերեզմաններից դուրս են զալիս վիթխարի բազմությամբ’ անթիվ-անհամար, ինչպես ծովի ավազը: Ի՜նչ հակապատկեր նրանց համեմատ, ովքեր արթնացել էին առաջին հարության ժամանակ: Արդարները հարություն էին առել անմահ երիտասարդություն ու գեղեցկություն հազած, մինչդեռ ամբարիշտները կրում են հիվանդության ու մահվան հետքերը: ՎՊ 162.1

Բոլորի աչքերն այդ հսկայական բազմության մեջ ուղղվում են’ տեսնելու Աստծո Որդու փառքը: Ամբարիշտների ամբոխը միաձայն բացականչում է. «Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը»: Բայց Հիսուսի հանդեպ սերը չէ, որ մղում է նրանց այդ անել: ճշմարտության ուժն է պոկում այդ բառերը նրանց դժկամ շուրթերից: Ինչպես ամբարիշտները գերեզման էին մտել, այնպես էլ դուրս են զալիս’ Քրիստոսի հանդեպ նույն թշնամությամբ ու ապստամբության նույն ոգով: Նրանք այլևս փորձության ժամանակ չեն ունենա’ ուղղելու իրենց անցյալ կյանքի արատները: Դա ոչինչ չէր փոխի: Անօրենության մեջ անցկացրած կյանքը չի փափկացրել նրանց սրտերը: Երկրորդ ժամկետը, եթե տրվեր, նրանք կանցկացնեին առաջինի պես’ շրջանցելով Աստծո պահանջներն ու ապստամբելով Նրա դեմ: ՎՊ 162.2

Քրիստոսն իջնում է Ձիթենյաց լեռան վրա, որտեղից համբարձվել էր Իր հարությունից հետո, և որտեղ հրեշտակները կրկնել էին Նրա վերադարձի խոստումը: Մարգարեն ասում է. «Եվ պիտի գա իմ Տեր Աստվածը, [663] և բոլոր սուրբերը’ նրա հետ»: «Եվ նրա ոտքերը կանգնած կլինեն այն օրը Ձիթենյաց սարի վրա, որ Երուսաղեմի առաջն է’ դեպի արևելք, և կպատռվի Ձիթենյաց սարը միջից ...խիստ մեծ ձոր [«դաշտ”, աԱգլ. թարգմ.] կլինի»: «Եվ Տերը Թագավոր կլինի բոլոր երկրի վրա. այն օրը մեկ կլինի Տերը, և նրա անունն էլ’ մեկ” (Զաքարիա 14.5,4,9): Իր շլացուցիչ փայլով իջնելով երկնքից’ Նոր Երուսաղեմը հանգչում է իր համար սրբված ու պատրաստված տեղի վրա, և Քրիստոսն’ Իր ժողովրդի ու հրեշտակների հետ, մտնում է Սուրբ քաղաքը: ՎՊ 162.3

Հիմա սատանան պատրաստվում է վերջին ահեղ պայքարը մղել գերիշխանության համար: Իր իշխանությունից ու խաբեության գործից զրկված ժամանակ չարի իշխանը թշվառ ու ընկճված էր: Բայց հենց որ հարություն են առնում մեռած ամբարիշտները, և նա տեսնում է իր կողմնակիցների հոծ բազմությունները, նրա հույսերը նորից արթնանում են, և նա որոշում է չզիջել մեծ պայքարում: Նա իր դրոշի ներքո կհավաքի կորչողների բոլոր զորքերը և նրանց միջոցով կձգտի իրականացնել իր ծրագրերը: Ամբարիշտները սատանայի գերիներն են: Մևրժելով Քրիստոսին’ նրանք ընդունել են ապստամբ առաջնորդի իշխանությունը: Նրանք պատրաստ են ընդունել նրա առաջարկներն ու կատարել նրա հրամանները: Սակայն, հավատարիմ իր նախկին նենգամտությանը’ նա չի հայտնում, որ սատանան է, այլ հայտարարում է, որ ինքն իշխան է’ աշխարհի օրինավոր տերը, ում ժառանգությունն ապօրինի կերպով խլվել է իրենից: Նա իր մոլորյալ հպատակներին ներկայացնում է իրեն որպես փրկիչ’ հավաստիացնելով նրանց, որ հենց իր զորությամբ են նրանք դուրս եկել գերեզմաններից և որ ինքը պատրաստվում է ազատել նրանց ամենադաժան բռնակալությունից: Քրիստոսի ներկայությունից հեռու’ սատանան հրաշքներ է գործում իր հավակնությունը հաստատելու համար: Նա ուժ է տալիս թույլերին և բոլորին ներշնչում է իր ոգին ու եռանդը: Նա առաջարկում է նրանց առաջնորդել սուրբերի բանակի դեմ և տիրանալ Աստծո քաղաքին: Դիվային ցնծությամբ նա ցույց է տալիս մեռելներից հարություն առած անհամար միլիոններին և հայտարարում, որ ինքը’ որպես իրենց առաջնորդ, լիովին կարող է ջախջախել քաղաքը և վերադարձնել իր գահն ու թագավորությունը: [664] ՎՊ 163.1

Այդ հոծ ամբոխի մեջ են մինչջրհեղեղյան աշխարհի երկարակյաց ցեղի բազմությունները’ բարձրահասակ ու հանճարեղ մտքի տեր մարդիկ, ովքեր, տրվելով անկյալ հրեշտակների հսկողությանը, իրենց ողջ հմտությունն ու գիտելիքները նվիրել են ինքնամեծարմանը, մարդիկ, ում հրաշալի արվեստի գործերն աշխարհին դրդել են աստվածացնելու նրանց հանճարը, ում դաժանությունն ու չար հայտնա- գործություները, սակայն, պղծելով երկիրն ու աղավաղելով Աստծո պատկերը, Նրան մղել են բնաջնջելու նրանց երկրի երեսից: Այստեղ են թագավորներ ու զորավարներ, ովքեր նվաճել են ազգեր, անվեհեր մարդիկ, ովքեր երբեք պարտություն չեն կրել, հպարտ ու փառատենչ մարտիկներ, ում մոտեցումից դողում էին ամբողջ թագավորություններ: Մահը նրանց չի փոխել: Գերեզմանից դուրս զալիս’ նրանց մտքերի ընթացքը շարունակվում է ճիշտ այնտեղից, ուր դադարել էր: Նրանք լցված են զավթելու այն նույն տենչով, որն իշխել էր նրանց մեռնելիս: ՎՊ 163.2

Սատանան խորհրդակցում է նախ իր հրեշտակների, և ապա’ այս թագավորների, նվաճողների ու զորավոր մարդկանց հետ: Նայելով իրենց կողմնակիցների զորությանն ու թվակազմին’ նրանք հռչակում են, որ քաղաքի միջի բանակն իրենցի համեմատ փոքրաթիվ է և որ այն կարելի է նվաճել: Նրանք իրենց ծրագրերն են կազմում’ տիրանալու Նոր Երուսաղեմի գանձերին ու փառքին: Բոլորն անմիջապես սկսում են պատրաստվել պատերազմի: Հմուտ արհեստավորները զենքեր են շինում: Իրենց հաջողություններով հայտնի զորավարները ռազմա- տենչ ամբոխներին բաժանում են ջոկատների և գնդերի: ՎՊ 164.1

Վերջապես տրվում է շարժվելու հրամանը, և անթիվ-անհամար զորքը շարժվում է առաջ, մի բանակ, որի նմանը երբեք չի զորակոչվել երկրային նվաճողների կողմից և որին երբեք չեն կարող հավասարվել երկրի վրա առաջին պատերազմից ի վեր հավաքված բոլոր դարերի միացյալ ուժերը: Սատանան’ զորավարներից ամենահզորը, բանակի գլուխ է անցնում, իսկ նրա հրեշտակներն իրենց ուժերն են միավորում այս վերջին պայքարի համար: Նրա շարքերում թագավորներ ու զորավարներ են, որոնց հետևում են ամբոխները’ հսկայական խմբերով, որոնցից ամեն մեկն ունի իր հրամանատարը: Ստվար շարքերը ռազմական կարգապահությամբ երկրի քարուքանդ ու անհարթ մակերեսով շարժվում են առաջ’ դեպի Աստծո քաղաքը: Հիսուսի հրամանով’ Նոր Երուսաղեմի դարպասները փակվում են, և սատանայի զորքերը շրջապատում են քաղաքն ու պատրաստվում գրոհի: [665] ՎՊ 164.2

Հիմա Քրիստոսը նորից հայտնվում է Իր թշնամիների աչքերի առաջ: Քաղաքից շատ վեր’ ոսկյա փայլուն պատվանդանի վրա մի գահ է’ բարձր ու վերացած: Այս գահին նստած է Աստծո Որդին, իսկ Նրա շուրջը Իր արքայության հպատակներն են: Ոչ մի լեզու չի կարող նկարագրել, և ոչ մի գրիչ չի կարող պատկերել Քրիստոսի զորությունն ու վեհափառությունը: Հավերժական Հոր Փառքը պարուրում է Իր Որդուն: Նրա ներկայության պայծառությունը լցնում է Աստծո քաղաքը և հորդում դարպասներից դուրս’ իր ճաճանչներով հեղեղելով ողջ երկիրը: ՎՊ 164.3

Գահին ամենամոտը կանգնած են նրանք, ովքեր մի ժամանակ սատանայի ակտիվ գործակալներն են եղել, բայց խանձողի պես պոկվելով կրակից’ անմնացորդ նվիրվածությամբ հետևել են իրենց Փրկչին: Հաջորդը նրանք են, ովքեր քրիստոնեական բնավորություն են ձևավորել կեղծիքի ու անհավատության մեջ, նրանք, ովքեր պատվել են Աստծո օրենքը, երբ քրիստոնեական աշխարհը չեղյալ էր հայտարարել այն, և բոլոր դարերի միլիոնավորները, ովքեր նահատակվել են իրենց հավատի համար: Եվ ապա գալիս է այն «մեծաթիվ ժողովուրդը, որը ոչ ոք չէր կարող հաշվել, ամեն ազգից, ցեղից, ժողովուրդնե- րից և լեզուներից... աթոռի առաջ և Գառի առաջ’ սպիտակ հանդերձներ հագած և իրենց ձեռքերում’ արմավենիներ” (Հայտնություն 7.9): Նրանց պատերազմն ավարտված է, նրանց հաղթանակը’ շահված: Նրանք վազել են ասպարեզը և շահել մրցանակը: Արմավենու ճյուղը նրանց ձեռքերում’ իրենց հաղթանակի խորհրդանիշն է, իսկ սպիտակ հանդերձը’ Քրիստոսի անբիծ արդարության, որն այժմ նրանցն է: ՎՊ 164.4

Փրկվածները գովասանքի օրհներգ են երգում, որն արձագանքում է երկնային ապարանքներում. «Փրկությունը մեր Աստծուն, որ նստում է աթոռի վրա, և Գառին” (Հայտնություն 7.10): Եվ հրեշտակներն ու սերովբեները հիացմունքով ձայնակցում են նրանց: Տեսնելով սատանայի ուժն ու չարությունը’ փրկվածները հասկացան, ինչպես երբեք նախկինում, որ բացի Քրիստոսի զորությունից’ ուրիշ ոչ մի ուժ չէր կարող իրենց հաղթող դարձնել: Այդ շողշողուն բազմության մեջ չկա մեկը, ով իրեն վերագրի փրկությունն, ասես ինքն է հաղթել իր ուժով ու բարությամբ: Ոչինչ չի ասվում իրենց արածների կամ տառապանքների մասին: Յուրաքանչյուր օրհներգի, ամեն մի գովասանքի կրկներ- գը սա է. «Փրկությունը մեր Աստծուն և Գառին»: [666] ՎՊ 165.1

Երկրի ու երկնքի բնակիչների ներկայությամբ տեղի է ունենում Աստծո Որդու վերջնական թագադրումը: Եվ այժմ, օժտված գերագույն փառքով ու իշխանությամբ’ արքաների Արքան հռչակում է Իր կառավարության դեմ խռովարարների դատավճիռը և իրականացնում է արդարադատություն նրանց նկատմամբ, ովքեր խախտել են Իր օրենքը և ճնշել Իր ժողովրդին: Աստծո մարգարեն ասում է. «Տեսա մի սպիտակ մեծ աթոռ և նրա վրա նստողին, ում երեսից երկինքն ու երկիրը փախան, և տեղ չգտնվեց նրանց համար: Եվ տեսա մեռելներին’ մեծ և փոքր, կանգնած աթոռի առաջ. և գրքերը բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ կյանքի գիրքն է, և մեռելները դատվեցին այն գրքում գրվածներից’ իրենց գործերի համեմատ” (Հայտնություն 20.11,12): ՎՊ 165.2

Հենց որ բացվում են գրքերը, և Հիսուսն Իր հայացքն ուղղում է ամբարիշտներին, նրանք մտաբերում են ամեն մի մեղք, որ երբևէ գործել են: Նրանք տեսնում են, թե որտեղ են շեղվել մաքրության ու սրբության ճանապարհից, թե որքան հեռու են հպարտությունն ու ապստամբությունը նրանց հասցրել Աստծո օրենքը խախտելու մեջ: Գայթակղիչ փորձությունները, որոնց նրանք զիջել են’ փայփայելով մեղքը, չարաշահված օրհնությունները, Աստծո արհամարհված լրաբերները, մերժված զգորշացումները, համառ, անզեղջ սրտերի կողմից ետ մղված ողորմության ալիքները. այս ամենը երևում է նրանց’ ասես գրված հրեղեն տառերով: ՎՊ 165.3

Գահի վերևում հայտնվում է խաչը: Համայնապատկերի նման երևում են Ադամի փորձության ու անկման և փրկության մեծ ծրագրում ղրանց հաջորդող մյուս տեսարանները: Փրկչի համեստ ծնունդը, Նրա պարզ ու հնազանդ մանկությունը, Նրա մկրտությունը’ Հորդա- նանում, ծոմն ու փորձությունը’ անապատում, Նրա հանրային ծառայությունը, որ բացահայտում էր երկնքի ամենաթանկարժեք օրհնությունները, սիրո և գթության գործերով լի օրերը, մեկուսի լեռներում աղոթքի և արթնության մեջ անցկացրած գիշերները, նախանձով, ատելությամբ ու չարությամբ լի դավերը’ ի հատուցումն Նրա բարեգործության, Գեթսեմանի սոսկալի, խորհրդավոր հոգեվարքը’ ողջ աշխարհի մեղքերի ջախջախիչ ծանրության տակ, Նրա մատնումը մարդասպան [667]խուժանի ձեռքը, այն զարհուրելի գիշերվա ահասարսուռ իրադարձությունները, չդիմադրող կալանավորը’ լքված Իր ամենասիրելի աշակերտների կողմից, ում կոպտորեն քարշ էին տալիս Երուսաղեմի փողոցներով, ցնծագին ծաղրանքն Աստծո Որդու վրա’ Աննայի առաջ, Նրա դատը քահանայապետի պալատում, հետո Պիղատոսի դատարանի դահլիճում, վախկոտ ու դաժան Հերով- դեսի առջև’ մատնված ծաղրի, անարգանքի ու տանջանքի և դատապարտված մահվան. այս բոլորը պատկերվում է ամենավառ կերպով: ՎՊ 166.1

Ահա ալեկոծ ամբոխի առաջ պատկերվում են վերջին տեսարանները. համբերատար Տառապյալը’ Գողգոթա տանող արահետին, երկնքի Արքայազնը’ կախված խաչից, Նրա մահվան հոգեվարքը ծաղրող գոռոզ քահանաներն ու ամբոխը, գերբնական խավարը, երկրաշարժը, պատառոտվող ժայռերն ու բացված գերեզմանները, որ նշանավորեցին աշխարհի Փրկչի մահվան պահը: ՎՊ 166.2

Այս ահավոր տեսարանը պատկերվում է իր ողջ ստույգությամբ: Սատանան, նրա հրեշտակներն ու նրա հպատակները ի վիճակի չեն երեսները շրջելու իրենց իսկ արածի տեսարանից: Ամեն մեկը հիշում է իր դերը, որ խաղացել է: Հերովդեսը, ով Իսրայելի Թագավորին կործանելու համար սպանեց Բեթլեհեմի անմեղ մանուկներին, պիղծ Հերովդիան, ում հանցավոր հոգու վրա է ծանրացած Հովհաննես Մկրտչի արյունը, թուլակամ ու փոփոխամիտ Պիղատոսը, ծաղրող զինվորները, քահանաները, իշխաններն ու խենթացած ամբոխը, որ աղաղակում էին. «Նրա արյունը մեր և մեր որդիների վրա». բոլորը տեսնում են իրենց հանցանքի հրեշավորությունը: Նրանք իզուր ջանում են թաքնվել Նրա դեմքի աստվածային վեհությունից, որն ավելի գերազանց է, քան արևի փառքը, մինչ փրկվածներն իրենց պսակները նետում են Փրկչի ոտքերի մոտ’ բացականչելոփ «Նա մեռավ ինձ համար”: ՎՊ 166.3

Փրկվածների բազմության մեջ են Քրիստոսի առաքյալները’ անվեհեր Պողոսը, կրակոտ Պետրոսը, սիրված ու սիրող Հովհաննեսը և նրանց ազնվասիրտ եղբայրակիցները, և նրանց հետ’ նահատակների հսկայական բանակը, մինչդեռ պարիսպներից դուրս’ ամեն մի պիղծ ու գարշելի բանի հետ, նրանք են, ովքեր հալածել, բանտարկել ու սպանել են նրանց: Այնտեղ է Ներոնը’ այդ դաժան ու անառակ հրեշը, ով տեսնում է նրանց ուրախությունն ու ցնծությունը, ում մի ժամանակ չարչարել և ում ծայրահեղ տանջանքներից դիվական հաճույք է ստացել: Այնտեղ է և նրա մայրը, որպեսզի տեսնի իր իսկ գործի հետևանքը, [668] տեսնի, թե ինչպես է իր բնավորության չար դրոշմը փոխանցվել իր որդուն և ինչպես են այն կրքերը, որ քաջալերվել ու զարգացել են իր ազդեցությամբ, ծնել ոճիրներ, որոնք ցնցել են աշխարհը: ՎՊ 167.1

Այնտեղ են պապական քահանաներն ու պրելատները, ովքեր հավակնել են Հիսուսի դեսպանները լինելու, սակայն Նրա ժողովրդի խղճին տիրանալու համար դիմել են տանջանքի, զնդանի և խարույկի: Այնտեղ են հպարտ պապերը, ովքեր իրենց վեր դասելով Աստծուց’ հանդգնել են փոխել Բարձրյալի օրենքը: Եկեղեցու այդ կեղծ հայրերը հաշիվ պիտի տան Աստծուն, ինչից նրանք մեծ ուրախությամբ կխուսափեին: Նրանք շատ ուշ են հասկանում, որ Ամենագետը նախանձախնդիր է Իր օրենքի համար և ոչ մի դեպքում չի արդարաց նի հանցավորին: Նրանք հիմա են հասկանում, որ Քրիստոսն Իր շահերը նույնացնում է Իր տառապյալ ժողովրդի շահերի հետ, և զգում են Նրա այս խոսքերի ուժը. «Որովհետև իմ այս փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք» (Մատթեոս 25.40): ՎՊ 167.2

Ողջ ամբարիշտ աշխարհը կանգնած է Աստծո ատյանի առաջ’ երկնքի կառավարությանը դավաճանելու մեղադրանքով: Նրանք ոչ ոք չունեն, որ պաշտպանի իրենց դատը, չունեն որևէ արդարացում, և նրանց դեմ կայացվում է հավիտենական մահվան դատավճիռը: ՎՊ 167.3

Հիմա բոլորին պարզ է, որ մեղքի վարձքը փառավոր անկախությունը և հավիտենական կյանքը չէ, այլ ստրկությունը, կործանումը և մահը: Ամբարիշտները տեսնում են, թե ինչից են զրկվել իրենց ապստամբ կյանքով: «Ամենագերազանց հավիտենական փառքի մեծությունն” արհամարհվել էր, երբ առաջարկվել էր նրանց, բայց որքա՜ն փափագելի է այն թվում հիմա: «Ես կարող էի ունենալ այս ամենը,- աղաղակում է կորած հոգին,- բայց նախընտրեցի դրանք հեռացնել ինձնից: Օ, ի՜նչ տարօրինակ մոլուցք: Ես խաղաղությունը, երջանկությունն ու պատիվը փոխանակել եմ թշվառության, անարգանքի և հուսահատության հետ»: Բոլորը տեսնում են, որ իրենք իրավացիորեն են բացառվել երկնքից: Իրենց կյանքով նրանք հայտարարել են. «Չենք ուզում, որ դա թագավորի մեզ վրա” (Ղուկաս 19.14): ՎՊ 167.4

Ասես հմայված’ ամբարիշտները նայում են Աստծո Որդու թագադրությանը: Նրա ձեռքերում նրանք տեսնում են աստվածային օրենքի տախտակները, այն պատվիրանները, որ արհամարհել [669] ու խախտել են: Նրանք տեսնում են փրկվածների զարմանքի, հիացմունքի և ցնծության պոռթկումը, ու երբ մեղեդու հնչյունները հասնում են քաղաքից դուրս գտնվող բազմությանը, բոլորը միաձայն բացականչում են. «Մեծ և զարմանալի են քո գործերը, Տեր Աստված Ամենակալ, արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբե- րի Թագավոր” (Հայտնություն 15.3), և երեսնիվայր երկրպագում են կյանքի Իշխանին: ՎՊ 168.1

Տեսնելով Քրիստոսի փառքն ու մեծափառությունը’ սատանան ասես կաթվածահար է լինում: Երբեմնի ծածկող քերովբեն հիշում է, թե որտեղից է ընկել: Ինչպե՜ս է փոխվել, ինչպե՜ս այլասերվել լուսափայլ սերովբեն’ «արշալույսի որդին»: Նա ընդմիշտ բացառված է այն խորհրդից, որում մի ժամանակ պատվավոր անդամ էր: Նա հիմա մեկ ուրիշին է տեսնում կանգնած Հոր կողքին, ով ծածկում է Նրա փառքը: Նա տեսնում է, որ բարձրահասակ ու վեհաշուք կերպարանքով մի հրեշտակ թագը դնում է Քրիստոսի գլխին, և հասկանում է, որ այս հրեշտակի բարձր դիրքը կարող էր իրենը լինել: ՎՊ 168.2

Նա մտաբերում է իր անմեղության ու մաքրության կացարանը, խաղաղությունն ու գոհությունը, որ վայելում էր, մինչև որ սկսեց տրտնջալ Աստծո դեմ և նախանձել Քրիստոսին: Իր մեղադրանքներն ու ապստամբությունը, իր կեղծիքը’ շահելու հրեշտակների համակրանքն ու աջակցությունը, իր համառ հրաժարումը սթափվելու, երբ Աստված դեռ պատրաստ էր ներում շնորհել. այս ամենը պարզորոշ պատկերվում է նրա առաջ: Նա վերհիշում է իր գործը մարդկանց մեջ և դրա հետևանքները’ մարդու թշնամությունն իր դրացու դեմ, մարդկային կյանքի սոսկալի ավերումը, թագավորությունների ծա -֊ զումն ու անկումը, գահերի տապալումը, խռովությունների, րախում- ների և հեղափոխությունների երկար շարքը: Հիշում է Քրիստոսի գործին հակառակվելու և մարդուն ավելի ու ավելի քայքայելու իր անդուլ ջանքերը: Նա տեսնում է, որ իր դժոխային դավերն անզոր են եղել կործանելու նրանց, ովքեր իրենց հույսը Հիսուսի վրա են դրել: Նայելով իր թագավորությանը’ իր տքնաջան աշխատանքի պտղին, սատանան միայն ձախողում և ավերածություն է տեսնում: Նա ամ- րոխներին դրդեց հավատալ, որ հեշտ կլինի գրավել Աստծո քաղաքը, րայց քաջ գիտի, որ դա սուտ է: Նորից ու նորից’ մեծ պայքարի ընթացքում, նա պարտվել է’ ստիպված լինելով նահանջել: Նա չափազանց լավ գիտի Հավերժականի զորությունն ու վեհափառությունը: [670] ՎՊ 168.3

Մեծ խռովարարի միակ նպատակը մշտապես եղել է իրեն արդարացնելը և իր ապստամրության պատասխանատվությունն աստվածային կառավարության վրա գցելը: Այս ուղղությամր է նա օգտագործել իր մտավոր վիթխարի ուժը: Նա գործել է կանխամտածված ու կանոնավոր կերպով և զարմանալի հաջողությամր’ միլիոնավոր մարդկանց դրդելով ընդունելու դարեր շարունակ ընթացող մեծ պայքարի իր մեկնարանությունը: Հազարավոր տարիներ դավադրության այս մեծ պարագլուխը ճշմարտության փոխարեն մարդկանց կեղծիք է մատուցել: Բայց հիմա եկել է ժամանակը, երր ապստամրությունը վերջնականապես պիտի տապալվի, և րացահայտվի սատանայի իսկական պատմությունն ու րնավորությունը: Քրիստոսին գահընկեց անելու, Նրա ժողովրդին կործանելու և Աստծո քաղաքը զավթելու այս վերջին փորձով զերխարերան ամրողջովին մերկացրեց իրեն: Եվ ովքեր միացել էին նրան, տեսնում են նրա գործի կատարյալ ձախողումը: Քրիստոսի հետևորդներն ու հավատարիմ հրեշտակները հասկանում են Աստծո կառավարության դեմ նյութած նրա դավերի ողջ խորությունը: Բոլորն այժմ նողկանք են տածում նրա հանդեպ: ՎՊ 169.1

Սատանան տեսնում է, որ իր ինքնակամ ապստամրությունն իրեն անպիտան է դարձրել երկնքի համար: Նա իր ուժերը վարժեցրել է պատերազմելու Աստծո դեմ, և երկնքի մաքրությունը, անդորրն ու ներդաշնակությունը գերագույն տանջանք կլինեին նրա համար: Նրա մեղադրանքներն Աստծո գթասրտության և արդարադատության դեմ այժմ դադարել են: Նախատինքը, որ նա ջանացել էր գցել Եհովայի վրա, ամրողջովին իր վրա է ընկնում: Եվ հիմա սատանան խոնարհվում է’ խոստովանելով իր դատավճռի արդարացիությունը: ՎՊ 169.2

«Ով է, որ քեզանից չվախենա, ով Տեր, և քո անունը չփառավորի, որ միայն դու ես սուրր, որովհետև րոլոր ազգերը կգան և քո առաջ երկրպագություն կանեն, որովհետև քո իրավունքները հայտնվեցին» (Հայտնություն 15.4): Ամեն մի ճշմարտություն կամ սխալ, որ ծագել է այս երկարատև պայքարի ընթացքում, այժմ պարզվում է: Ապստամբության հետևանքները, աստվածային պատվիրանները մի կողմ դնելու պտուղները բացահայտվում են արարված բոլոր բանական էակներին: Սատանայի կառավարությունն’ ի հակադրություն Աստծո կառավարման, ներկայացվում է ողջ տիեզերքին: Սատանան դատապարտվում է իր իսկ գործերով: Աստծո իմաստությունը, Նրա արդարությունն ու բարությունը ամբողջովին արդարացվում են: Բացահայտվում է, որ մեծ պայքարում [671] Իր բոլոր գործողություններն Աստված արել է հանուն Իր ժողովրդի և Իր ստեղծած բոլոր աշխարհների հավիտենական բարօրության: «Տեր, քո բոլոր գործերը պիտի գոհանան քեզանից, և քո սուրբերը պիտի օրհնեն քեզ” (Սաղմոս 145.10): Մեղքի պատմությունն ամբողջ հավերժության ընթացքում մնալու է որպես վկայություն այն բանի, որ Աստծո օրենքի գոյությամբ է պայմանավորված Նրա ստեղծած բոլոր էակների երջանկությունը: Մեծ պայքարի բոլոր փաստերն իրենց առաջ’ ողջ տիեզերքը’ հավատարիմ թե ապստամբ, միաձայն բացականչում է. «Արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագավոր»: ՎՊ 169.3

Տիեզերքի առաջ պարզորոշ ներկայացվեց Հոր և Որդու մեծ զոհաբերությունը հանուն մարդու: Հասել է ժամը, երբ Քրիստոսը գրավում է Իր օրինական դիրքը և փառավորվում է իշխանություններից, պետություններից և ամեն անունից վեր: Իր առջև դրված ուրախության փոխարեն, որպեսզի շատ որդիների փառքի առաջնորդի, Նա խաչը հանձն առավ և արհամարհեց ամոթը: Ու թեև վիշտն ու ամոթն անըմբռնելիորեն մեծ էին, ուրախությունն ու փառքը շատ ավելի մեծ են: Նա նայում է փրկվածներին, ովքեր նորոգված են Իր պատկերով. ամեն մի սիրտ կրում է աստվածային կատարյալ դրոշմը և ամեն մի դեմք արտացոլում է իր Արքայի նմանությունը: Նրանց մեջ Նա տեսնում է Իր հոգու աշխատության պտուղը և կշտանում: Եվ մի ձայնով, որը հասնում է արդարների և ամբարիշտների բազմություններին, Նա հռչակում է. «Ահա իմ արյամբ գնվածները: Նրանց համար ես չարչարվեցի, նրանց համար մեռա, որպեսզի նրանք Իմ ներկայությամբ բնակվեն անվախճան դարերի ընթացքում»: Եվ ճերմակազգեստ փրկյալները’ կանգնած գահի շուրջ, հնչեցնում են գովասանքի օրհներգը. «Արժանի է մորթված Գառն առնելու և° զորություն, և° հարստություն, և° կարողություն, և° պատիվ, և° փառք, և° օրհնություն” (Հայտնություն 5.12): ՎՊ 170.1

Չնայած այն բանին, որ սատանան հարկադրված ճանաչեց Աստծո արդարությունը և խոնարհվեց Քրիստոսի գերիշխանության առաջ, նրա բնավորությունը մնաց անփոփոխ: Ապստամբության ոգին’ հզոր հեղեղի նման, դարձյալ պոռթկում է: Կատաղությամբ լցված’ նա վճռում է չզիջել մեծ պայքարում: Եկել է ժամը’ վերջին հուսահատ կռիվը մղելու երկնքի [672] Թագավորի դեմ: Նա նետվում է իր հպատակների շարքերը և ջանում նրանց ներշնչել իր իսկ վայրագությունն ու գրգռել նրանց անհապաղ գրոհի: Բայց այդ անհամար միլիոն- ներից, ում նա ներքաշել էր ապստամբության մեջ, ոչ ոք հիմա չի ընդունում նրա գերիշխանությունը: Նրա իշխանության վերջը մոտ է: Ամբարիշտներն Աստծո դեմ նույն ատելությամբ են լցված, որով ներշնչված է սատանան, բայց նրանք տեսնում են, որ իրենց գործն անհուսալի է, որ իրենք չեն կարող հաղթել Եհովային: Նրանց ցասումը բորբոքվում է սատանայի և նրա մոլորեցնող գործակալների դեմ, և նրանք դիվային գազանությամբ հարձակվում են նրանց վրա: ՎՊ 171.1

Տերն ասում է. «Որովհետև դու քո սիրտը Աստծո սրտի նման շինեցիր, ահա ես քեզ վրա պիտի բերեմ օտարներին’ ազգերի բռնավորներին, և նրանք պիտի հանեն իրենց սրերը քո իմաստության գեղեցկության վրա ու պիտի ապականեն քո գեղեցկությունը: Նրանք քեզ գուբը պիտի գցեն”, «Ես քեզ... կփչացնեմ, ով ծածկող քերովբե, կրակի քարերի միջից .Ես քեզ գետինը պիտի գցեմ, թագավորների առաջ քեզ տեսարան պիտի շինեմ .Ես քեզ մոխիր պիտի շինեմ երկրի վրա բոլոր քեզ տեսնողների աչքերի առաջ .Դու սոսկում եղար և ոչնչացար հավիտյան» (Եզեկիել 28.6-8,16-19): ՎՊ 171.2

«ճակատամարտի մեջ զինվորյալների բոլոր զենքերն ու արյունաթաթախ հանդերձները պիտի այրվեն և հրո ճարակ լինեն»: «Որովհետև Տիրոջ բարկությունը բոլոր ազգերի վրա է, և սրտմտությունը’ նրանց բոլոր զորքերի վրա: Նա նրանց նզովել է, մահվան է մատնել”: «Նա ամբարիշտների վրա որոգայթներ’ կրակ և ծծումբ կտեղա, և նրանց բաժակի բաժինն այրող մրրիկ կլինի” (Եսայիա 9.5, 34.2, Սաղմոս 11.6): Ահա կրակ է իջնում Աստծուց’ երկնքից: Երկիրը ճեղքվում է: Նրա խորքերում թաքնված զենքերը դուրս են բերվում: Երկրի ճեղքվածքներից կրակ է արտաժայթքում: ժայռերն անգամ բռնկվում են: Եկել է «այն օրը, որ վառված է թոնրի պես”: «...Եվ տարերքը’ կրակով վառված կհալվեն, երկիրը և նրանում եղած բաներն էլ կայրվեն” (Մաղաքիա 4.1, Բ Պետրոս 3.10): Երկրի մակերեսն ասես մի հալած զանգված լինի’ մի եռացող վիթխարի [673] կրակե լիճ: Սա անաստված մարդկանց դատաստանի և կորստյան ժամա- նակն է, «վրիժառության օրը Տիրոջ համար, հատուցման տարին Սիոնի վեճի համար” (Եսայիա 34.8): ՎՊ 171.3

Ամբարիշտներն իրենց հատուցումն են ստանում երկրի վրա (Առակաց 11.31): Նրանք «հարդի պես են լինելու, ե նրանց պետք է այրի այն եկող օրը, ասում է Զորաց Տերը» (Մաղաքիա 4.1): Ոմանք ոչնչանում են մեկ վայրկյանում, մինչդեռ մյուսները տանջվում են շատ օրեր: Բոլորը պատժվում են «իրենց գործերի համեմատ»: Քանի որ արդարների մեղքերը սատանայի վրա են դրվել, նա պետք է տանջվի ոչ միայն իր ապստամբության համար, այլ նաե այն բոլոր մեղքերի, որ նա դրդել է Աստծո ժողովրդին գործել: Նրա պատիժը շատ ավելի մեծ կլինի, քան նրանցը, ում նա խաբել է: Այն բանից հետո, երբ կմեռնեն բոլոր նրանք, ովքեր նրա խաբեության զոհն են դարձել, նա դեռ կշարունակի ապրել ե տանջվել: Մաքրող բոցերում ի վերջո ոչնչանում են ամբարիշտները’ արմատը ե ոստը: Արմատը սատանան է, ոստերը’ նրա հետեորդները: Օրենքի լիակատար պատիժն իրագործված է, արդարության պահանջները’ բավարարված, ե երկինքն ու երկիրը նայելով’ հռչակում են Եհովայի արդարությունը: ՎՊ 172.1

Սատանայի ավերիչ գործունեությանն առհավետ վերջ է տրված: Վեց հազար տարի նա իր կամքն է կատարել’ երկիրը տառապանքով լցնելով ե վիշտ պատճառելով ողջ տիեզերքին: «Բոլոր ստեղծվածները միասին» հառաչել ու ցավի մեջ են եղել: Աստծո արարածներն այժմ ընդմիշտ ազատ են նրա ներկայությունից ու փորձություններից: «Հանգստացել, հանդարտվել է բոլոր երկիրը. նրանք (արդարները) գոչում են ցնծությամբ» (Եսայիա 14.7): Եվ գովասանքի ու հաղթանակի աղաղակ է բարձրանում համայն հավատարիմ տիեզերքից: Լսվում է «մի մեծ բազմության ձայն”, «իբր շատ ջրերի ձայն... որ ասում է. Ալելո՜ւիա, որովհետե Ամենակալ Տեր Աստվածը թագավորեց” (Հայտնություն 19.6): ՎՊ 172.2

Մինչ երկիրն այրվում է լափող բոցերի մեջ’ արդարներն ապահով բնակվում են Սուրբ քաղաքում: Նրանց վրա, ովքեր բաժին են ունեցել առաջին հարության մեջ, երկրորդ մահը իշխանություն չունի: Մինչ Աստված մաշող կրակ է ամբարիշտների համար, Իր ժողովրդի համար Նա արե ու վահան է (Հայտնություն 20.6, Սաղմոս 84.11): [674] ՎՊ 172.3

«Տեսա նոր երկինք ե նոր երկիր, որովհետե առաջին երկինքը ե երկիրը անցան” (Հայտնություն 21.1): Կրակը, որ սպառում է ամբարիշտներին, մաքրում է երկիրը: Սրբվում են անեծքի բոլոր հետքերը: Հավիտյան վառվող ոչ մի դժոխք փրկվածներին չի հիշեցնի մեղքի զարհուրելի հետեանքները: ՎՊ 172.4

Կմնա միայն մեկ հիշեցում. մեր Փրկիչն առհավետ կրելու է Իր խաչելության նշանները: Նրա վիրավոր գլխին, Նրա կողին և ձեռքերի ու ոտքերի վրա մեղքի գործած դաժանության միակ հետքերն են: Տեսնելով Քրիստոսին Իր փառքի մեջ’ մարգարեն ասում է. «Նա պայծառ ճառագայթներ ուներ, որ դուրս էին գալիս իր կողից, և այնտեղ էր նրա զորության ծածկույթը” (Ամրակում 3.4, աԱգլ. թարգմ.): Այդ խոցված կողը, որտեղից հոսեց արյան ալ շիթը և հաշտեցրեց մարդուն Աստծո հետ, այնտեղ է Փրկչի փառքը, «նրա զորության ծածկույթը”: «Զորեղ’ փրկելու” քավչարար զոհարերության միջոցով’ Նա կարող է արդարացիորեն դատել նրանց, ովքեր արհամարհել են Աստծո ողորմությունը: Եվ Նրա նվաստացման նշանները Նրա րարձրագույն շքանշաններն են: Հավիտենական դարերի ընթացքում Գողգոթայի վերքերը հռչակելու են Նրա փառքն ու Նրա զորությունը: ՎՊ 173.1

«Ով հոտի աշտարակ, Սիոնի աղջկա րլուր, մինչև քեզ է գալու և հասնելու առաջին իշխանությունը” (Սիքիա 4.8): Եկել է ժամանակը, որին սուրրերն անհամրեր սպասել են այն օրից ի վեր, երր րոցեղեն սուրը Եդեմից վտարեց առաջին զույգին, «ստացվածքի փրկության” ժամանակը (Եփեսացիս 1.14): Երկիրն’ ի սկզրանե տրված մարդուն որպես նրա թագավորությունը, նրա ձեռքով մատնված սատանային ու այնքա՜ն երկար րռնագրավված հզոր թշնամու կողմից, վերադարձվում է փրկության մեծ ծրագրի միջոցով: Այն ամենն, ինչ կորսվել էր մեղքի պատճառով, վերականգնված է: «Այսպես է ասում Եհովան ...որ կազմեց երկիրը, որ ստեղծեց և հաստատեց այն, չստեղծեց այն դատարկ, այլ րնակվելու համար ստեղծեց” (Եսայիա 45.18): Աստծո’ երկրի ստեղծման սկզրնական նպատակն իրականանում է, երր այն դառնում է փրկվածների հավիտենական րնակավայրը: «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կրնակվեն նրանում” (Սաղմոս 37.29): ՎՊ 173.2

Մտավախությունը, որ ապագա ժառանգությունը չափից ավելի նյութական [675] կթվա, շատերին դրդել է հոգևոր ներկայացնելու հենց այն ճշմարտությունները, որոնք դրդում են մեզ դիտելու այն որպես մեր տունը: Քրիստոսն Իր աշակերտներին հավաստիացրել է, որ գնում է նրանց համար ապարանքներ պատրաստելու Հոր տանը: Նրանք, ովքեր ընդունում են Աստծո Խոսքի ուսմունքը, լիովին անտեղյակ չեն լինի երկնային հայրենիքի վերարերյալ: Եվ, այնուամենայնիվ, «ինչ որ աչք չտեսավ, և ականջ չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն պատրաստեց Աստված իրեն սիրողների համար” (Ա Կորնթացիս 2.9): Մարդկային լեզուն անկարող է նկարագրել արդարների վարձքը: Դա կիմանան միայն նրանք, ովքեր կտեսնեն այն: Մարդկային ոչ մի միտք չի կարող ըմբռնել Աստծո դրախտի փառքը: ՎՊ 173.3

Աստվածաշնչում փրկվածների ժառանգությունը «հայրենիք” է կոչվում (Եբրայեցիս 11.14-16): Այնտեղ երկնային Հովիվն Իր հոտը տանում է կենդանի ջրերի աղբյուրների մոտ: Կյանքի ծառն ամեն ամիս իր պտուղն է տալիս, և նրա տերևները ազգերին ծառայելու համար են: Այնտեղ մշտահոս վտակներ կան’ բյուրեղի պես ջինջ, և նրանց ափերին ծփացող ծառերն իրենց ստվերն են գցում շավիղների վրա’ պատրաստված Տիրոջ փրկյալների համար: Այնտեղ ընդարձակ հարթավայրերը վերաճում են չքնաղ բլուրների և երևում են Աստծո լեռների վեհապանծ գագաթները: Այս խաղաղ հովիտներում, կենդանի ջրի աղբյուրների մոտ, Աստծո ժողովուրդը’ դարեր շարունակ պանդուխտ ու թափառական, կգտնի իր տունը: ՎՊ 174.1

«Իմ ժողովուրդը կբնակվի խաղաղավետ բնակարանում, ապահով վրաններում և անդորր հանգստավայրերում”: «Այլևս լսելի չի լինի քո երկրում բռնություն, ավերում ու կոտորած’ քո սահմաններում. և դու քո պարիսպները կոչելու ես Փրկություն և քո դռները’ Օրհնաբանություն»: «Եվ տներ պիտի շինեն ու բնակվեն, և այգիներ տնկեն ու նրանց պտուղն ուտեն: Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, նրանք չեն տնկի, որ ուրիշն ուտի ...իրենց ձեռքերի գործը պիտի երկար վայելեն իմ ընտրյալները” (Եսայիա 32.18, 60.18, 65.21,22): ՎՊ 174.2

Այնտեղ «անապատն ու չոր երկիրը կուրախանան, և կցնծա ամային ու կծաղկի շուշանի պես»: «Թփի փոխարեն մայր պիտի բուսնի, դժնիկի փոխարեն մրտենի պիտի բուսնի”: «Եվ գայլը կբնակվի գառի հետ, և ինձը [676] ուլի հետ կպառկի .և մի փոքր երեխա կքշի նրանց»: «Նրանք չեն վնասի և չեն ապականի իմ բոլոր սուրբ սարի վրա», ասում է Տերը (Եսայիա 35.1, 55.13, 11.6,9): ՎՊ 174.3

Երկնքի մթնոլորտում ցավ չի կարող գոյություն ունենալ: Այնտեղ այլևս չեն լինի արցունքներ, թաղման թափորներ, վշտի նշաններ: «Եվ մահ այլևս չի լինի, ոչ սուգ, ոչ աղաղակ .որովհետև առաջիններն անցան”: «Այնտեղի բնակիչը չի ասելու, թե ես տկար եմ. այնտեղ բնակվող ժողովրդի անօրենությունը թողնված է” (Հայտնություն 21.4, Եսայիա 33.24): ՎՊ 174.4

Այնտեղ է Նոր Երուսաղեմը, փառավորված նոր երկրի մայրաքաղաքը’ «փառավոր պսակ .Տիրոջ ձեռքում, և արքայական թագ’ քո Աստծո ափում”: «Նրա լուսավորվածությունը պատվական ակունքի նման է, ինչպես բյուրեղացած հասպիս քար”: «Եվ փրկյալների ազգերը նրա լույսով պիտի գնան. և երկրի թագավորները իրենց փառքը և պատիվը կբերեն նրա մեջ”: Տերն ասում է. «Ես պիտի ցնծամ Երու- սաղեմի վրա և ուրախանամ իմ ժողովրդով»: «Ահա Աստծո խորանը մարդկանց հետ, և նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն նրան ժողովուրդ, և ինքն Աստված նրանց հետ կլինի նրանց Աստված» (Եսայիա 62.3, Հայտնություն 21.11,24, Եսայիա 65.19, Հայտնություն 21.3): ՎՊ 174.5

Աստծո քաղաքում «գիշեր չի լինի”: Աչ ոք հանգստի կարիք կամ ցանկություն չի ունենա: Այնտեղ ոչ ոք չի հոգնի’ Աստծո կամքը կատարելով և Նրա անունը փառաբանելով: Մենք միշտ կզգանք առավոտվա թարմությունը, որը երբեք չի անցնի: «ճրագի և արեգակի լույսի պետք չէր նրանց, որովհետև Տեր Աստվածը լուսավորում է նրանց” (Հայտնություն 22.5): Արևի լույսին կփոխարինի մի այնպիսի շողարձակում, որը չի շլացնի ցավալիորեն, թեև անսահմանորեն կգերազանցի կեսօրվա արևի պայծառությունը: Աստծո և Գառան փառքն անմար լույսով ողողում է սուրբ քաղաքը: Փրկվածները քայլում են մշտնջենական ցերեկվա փառքի մեջ: ՎՊ 175.1

«Եվ տաճար չտեսա նրա մեջ, որովհետև Տեր Աստված Ամենակալը և Գառն է նրա տաճարը» (Հայտնություն 21.22): Աստծո ժողովրդին առավելություն է տրվում ուղղակիորեն հաղորդակցվելու Հոր և Արդու հետ: «Հիմա հայելու մեջ օրինակով ենք տեսնում” [677] (Ա Կորնթացիս 13.12): Ինչպես հայելու մեջ’ մենք տեսնում ենք Աստծո պատկերն արտացոլված բնության և մարդկանց հանդեպ Նրա վարքի մեջ, սակայն այն ժամանակ մենք Նրան կտեսնենք դեմառդեմ’ առանց մեր միջև աղոտ վարագույրի: Մենք կկանգնենք Նրա ներկայության մեջ և կտեսնենք Նրա երեսի փառքը: ՎՊ 175.2

Այնտեղ փրկվածները կգիտենան, ինչպես որ գիտեցված են: Սերն ու համակրանքը, որ Ինքն Աստված է սերմանել մարդու հոգում, այնտեղ կգտնեն իրենց ամենաճշմարիտ ու ամենաքաղցր դրսևորումը: Մաքուր հաղորդակցությունը սուրբ էակների հետ, ներդաշնակ հասարակական կյանքը օրհնյալ հրեշտակների և բոլոր դարերի հավատարիմների հետ, ովքեր իրենց հանդերձները լվացել ու սպիտակեցրել են Գառան արյունով, սրբազան կապերը, որ իրար են միացնում «ամեն մի ընտանիք երկնքում և երկրում” (Եփեսացիս 3.15, աԱգլ. թարգմ.), կմեծացնեն փրկվածների երջանկությունը: ՎՊ 175.3

Այնտեղ անմահ մտքերը անմար հրճվանքով պիտի խորհեն արարչագործ զորության հրաշքների և փրկարար սիրո գաղտնիքների մասին: Այնտեղ չի լինի դաժան ու նենգ թշնամի, որ դրդի մոռանալ Աստծուն: Ամեն մի ունակություն կզարգանա, կաճի ամեն մի շնորհը: Գիտելիքների ձեռքբերումը չի հոգնեցնի միտքը կամ սպառի ուժերը: Այնտեղ հնարավոր կլինի իրականացնել ամենախոշոր ձեռնարկումները, հասնել ամենաբարձր նպատակներին, իրագործել մեծագույն ձգտումները, և այդուհանդերձ’ կհայտնվեն նոր բարձունքներ’ հաղթահարելու, նոր հրաշքներ, որ կհիացնեն բոլորին, նոր ճըշ- մարտություններ’ հասկանալու, նոր նպատակներ, որ կպահանջեն մտքի, հոգու և մարմնի ուժերը: ՎՊ 175.4

Աստծո փրկյալների առջև ուսումնասիրության համար բաց կլինեն տիեզերքի բոլոր գանձերը: Մահվան կապանքներից ազատված’ նրանք կթռչեն հեռավոր աշխարհները, որոնք խոր վշտով էին հետևել մարդկային տառապանքներին և ցնծության օրհներգերով ողջունել ամեն մի հոգու փրկությունը: Երկրի զավակներն անասելի բերկրանքով են մտնում չընկած էակների ուրախության ու իմաստության մեջ, ովքեր կիսվում են գիտության և իմաստության գանձերով’ ձեռք բերված դարերի ընթացքում Աստծո ձեռքի գործերի հետազոտությամբ: Նրանք անաղոտ հայացքով են նայում փառավոր արարչությանը’ արևներին, աստղերին և բոլոր համակարգերին, որոնցից ամեն մեկն իր համար սահմանված կարգով պտտվում է Աստվածության գահի [678] շուրջը: Ամեն ինչի վրա’ ամենափոքրից մինչև ամենամեծը, գրված է Արարչի անունը, և ամեն ինչում երևում է Նրա զորության առատությունը: ՎՊ 176.1

Եվ հավերժության տարիները, գլորվելով առաջ, իրենց հետ ավելի հարուստ ու ավելի փառահեղ հայտնություններ կբերեն Աստծո և Քրիստոսի մասին: Գիտության զարգացման հետ մեկտեղ կաճեն նաև սերը, ակնածանքն ու երջանկությունը: Որքան մարդիկ ավելի շատ ճանաչեն Աստծուն, այնքան ավելի նրանք կհիանան Նրա բնավորությամբ: Երբ Հիսուսը փրկվածների առջև բացահայտում է փրկության գանձերը և սատանայի դեմ մեծ պայքարում ձեռք բերված զարմանալի նվաճումները, նրանց սրտերը թրթռում են ավելի ջերմեռանդ նվիրումով, նրանք ավելի մեծ հիացմունքով են նվազում ոսկյա տավիղների վրա, և հազար հազարավոր ու բյուր բյուրավոր ձայներ միանում են փառաբանող հզոր երգչախմբին: ՎՊ 176.2

«Եվ ամեն ստեղծված, որ երկնքում է, և երկրի վրա, և երկրի տակ, և ծովում. և այն ամենը, որ նրանց մեջ են, լսեցի, որ ասում էին. Աթոռի վրա նստողին և Գառին լինի օրհնությունը, և փառքը, և կարողությունը հավիտյանս հավիտենից” (Հայտնություն 5.13): ՎՊ 176.3

Մեծ պայքարն ավարտված է: Մեղք և մեղավորներ այլևս չկան: Ամբողջ տիեզերքը մաքուր է: Ներդաշնակության և ուրախության մեկ զարկ է բաբախում ամբողջ անծայր արարչագործության մեջ: Նրանից, ով ստեղծել է ամենը, կյանք, լույս ու բերկրանք է հորդում անեզր տիեզերքի բոլոր տիրույթները: Փոքրազույն ատոմից մինչև մեծագույն աշխարհը, ամեն բան’ շնչավոր թե անշունչ, իր անսքող գեղեցկությամբ և կատարյալ ուրախությամբ հռչակում է, որ Աստված սեր է: [679] ՎՊ 176.4