Ըստ Ղուկասի 18.9-14:
«Ոմանց էլ, որ իրենց վրա վստահ էին, թե արդար էին, և ուրիշներին ոչինչ էին համարում», Քրիստոսը պատմեց փարիսեցու և մաքսավորի առակը: Փարիսեցին գնում է տաճար երկրպագելու ոչ թե նրա համար, որ իրեն մեղավոր է զգում և կարիք ունի թողության, այլ որ կարծում է, թե ինքը արդար է և հույս ունի գովասանքի արժանանալ: Իր երկրպագությունը նա դիտում է որպես մի արժանիք, որի համար Աստված պիտի հավանի իրեն: Միաժամանակ, մարդկանց մեջ այն բարձր կարծիք կստեղծի իր բարեպաշտության մասին: Նա հույս ունի արժանանալ և’ Աստծո, և’ մարդկանց համակրանքին: Նրան անձնական շահն է դրդում երկրպագության: ՔԱ 111.1
Նա լի է ինքնափառաբանմամբ: Նա այդպես երևում, այդպես քայլում և այդպես աղոթում է: Ուրիշներից մի կողմ քաշվելով՝ կարծես ասում է. «ինձ մի դիպչիր, որ ես քեզնից սուրբ եմ» (Եսայիա 65.5): «Առանձին կանգնած”‘ նա աղոթում է: Միանգամայն գոհ իրենից’ նա կարծում է, թե Աստված և մարդիկ նույն գոհունակությունն են արտահայտում իր մասին: ՔԱ 111.2
«Ով Աստված, գոհանում եմ քեզնից, - ասում է նա,- որ ուրիշ մարդկանց պես չեմ’ հափշտակող, անիրավ, շնացող կամ ինչպես էլ այս մաքսավորը»: [151] Նա գնահատում է իր բնավորությունը’ համեմատելով այն ոչ թե Աստծո սուրբ բնավորության հետ, այլ’ ուրիշների: Նա չի տեսնում Աստծուն, այլ’ միայն մարդկանց: Սա է նրա ինքնագոհության գաղտ- նիքը: ՔԱ 111.3
Փարիսեցին շարունակում է թվարկել իր բարի գործերը. «Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և իմ բոլոր ստացվածքներից տասանորդ եմ տալիս”: Փարիսեցու կրոնը չի դիպչում հոգուն: Նա չի փնտրում աստվածանման բնավորություն, սիրով ու ողորմությամբ լի մի սիրտ: Նա բավարարվում է մի կրոնով, որը գործ ունի միայն արտաքին կյանքի հետ: Նրա արդարությունն իր սեփականն է’ իր անձնական գործերի պտուղը, և չափվում է մարդկային չափանիշով: ՔԱ 111.4
Նա, ով վստահ է, թե ինքն արդար է, կարհամարհի մյուսներին: Ինչպես փարիսեցին գնահատում է իրեն ուրիշների հետ համեմատելով, այնպես էլ ուրիշներին է գնահատում իր հետ համեմատելով: Նրա արդարությունը գնահատվում է նը- րանց արդարությամբ, և որքան նրանք ավելի վատն են, այնքան ինքն արդար է երևում նրանց համեմատ: Վերջինիս ինքն- արդարությունը դրդում է մեղադրանքի: «Ուրիշ մարդկանց» նա դատապարտում է որպես Աստծո օրենքի խախտողներ: Այդպես նա դրսևորում է հենց սատանայի’ եղբայրների չարախոսի հոգին: Այս հոգով անհնար է նրան հաղորդակցվել Աստծո հետ: Զրկված Աստծո օրհնությունից’ նա վերադառնում է տուն: ՔԱ 112.1
Մաքսավորը տաճար էր գնացել ուրիշ երկրպագուների հետ, բայց շուտով հեռացել էր նրանցից որպես անարժան մեկը, որ չմիանար նրանց աղոթքներին: Հեռու կանգնած’ նա «իր աչքերն էլ չէր կամենում դեպի երկինք բարձրացնել. այլ իր կուրծքը ծեծում էր» դառը տառապանքով ու ինքնագարշանքով: Նա զգում էր, որ մեղանչել է Աստծո դեմ, որ մեղավոր է ու պղծված: Իրեն շրջապատողներից նա նույնիսկ խղճահարություն չէր կարող սպասել, քանի որ նրանք արհամարհանքով էին նայում իրեն: Իմանալով, որ Աստծո գովասանքին արժանի ոչ մի վաստակ չունի, դառը հուսահատությամբ նա աղաղակեց. «Ով Աստված, ողորմիր ինձ’ մեղավորիս»: Նա իրեն ուրիշների հետ չէր համեմատում: [152] Գիտակցելով իր մեղքը’ նա ասես միայնակ էր կանգնած Աստծո ներկայության մեջ: Նրա միակ ցանկությունը ներում և խաղաղություն ստանալն էր, միակ աղերսանքը’ Աստծո ողորմությանն արժանանալը: Եվ նա օրհնվեց: «Ասում եմ ձեզ,- ասաց Քրիստոսը, -թե սա արդարացած իջավ իր տունը, քան թե նա”: ՔԱ 112.2
Փարիսեցին և մաքսավորն իրենցից երկու մեծ դասակարգեր են ներկայացնում, որոնք գալիս են երկրպագելու Աստծուն: Աշխարհում ծնված առաջին երկու զավակներն այդ երկու դասակարգերի ներկայացուցիչներն են: Կայենն իրեն արդար էր համարում և Աստծո մոտ եկավ միայն շնորհակալության զոհով: Նա մեղքի ոչ մի խոստովանություն չարեց և ողորմու- թյան կարիք չէր զգում: Սակայն Հարելը եկավ արյունով, որ խորհրդանշում էր Աստծո Գառանը: Նա եկավ որպես մեղավոր’ խոստովանելով, որ կորած է, նրա միակ հույսը Աստծո անվաստակ սերն էր: Տերը «նրա ընծային նայեց: Բայց Կայենին և նրա ընծային չնայեց»: Կարիքի զգացումը, աղքատության ու մեղավորության գիտակցումը հենց առաջին պայմանն է, որ Աստված ընդունի մեղավորին: «Երանի հոգով աղքատներին, որ նը- րանցն է երկնքի թագավորությունը” (Մատթեոս 5.3): ՔԱ 112.3
Փարիսեցու և մաքսավորի միջոցով ներկայացված յուրաքանչյուր դասակարգի համար էլ մի դաս կա Պետրոս առաքյալի պատմության մեջ: Իր վաղ աշակերտության շրջանում Պետրոսն իրեն ուժեղ էր կարծում: Փարիսեցու նման, իր սեփական կարծիքով նա այնպիսին չէր, «ինչպես ուրիշ մարդիկ»: Երր Քրիստոսը Իր մատնվելու նախօրյակին զգուշացրեց աշակերտներին’ «Այս գիշեր ամենքդ գայթակղվելու եք իմ պատճառով», Պետրոսը վստահությամր հայտարարեց. «Թեկուզ րոլորն էլ գայթակղվեն, րայց ես չեմ գայթակղվի” (Մարկոս 14.27,29): Պետրոսը չգիտեր, որ ինքը վտանգի մեջ է: Ինքնավստահությունը մոլորեցրել էր նրան: Նա կարծում էր, թե կարող է դիմանալ փորձությանը, րայց երր մի քանի ժամից փորձությունը եկավ, նա նզովելով ու երդվելով ուրացավ իր Տիրոջը: ՔԱ 113.1
Երր աքաղաղի կանչը հիշեցրեց նրան Հիսուսի խոսքերը, զարմացած ու ցնցված իր գործած արարքից, նա շրջվեց ու նայեց իր Տիրոջը: [154] Նույն պահին Քրիստոսը նայեց Պետրոսին, և այդ վշտով լի հայացքում, որի մեջ խառնված էին կարեկցանքն ու սերը իր հանդեպ, Պետրոսը ճանաչեց ինքն իրեն: Նա դուրս գնաց և դառնորեն արտասվեց: Քրիստոսի այդ հայացքը փշրեց նրա սիրտը: Պետրոսի կյանքում շրջադարձ տեղի ունեցավ, և նա դառնապես ապաշխարեց իր մեղքի համար: Իր զղջումով ու ապաշխարությամր նա նման էր մաքսավորին, և նրա նման էլ ողորմություն գտավ: Քրիստոսի հայացքը վստահեցրեց նրան, որ ներված է: ՔԱ 113.2
Այժմ նա ինքնավստահ չէր: Երրեք այլևս առաջվա այդ պարծենկոտ պնդումները չկրկնվեցին: ՔԱ 113.3
Քրիստոսն Իր հարությունից հետո երեք անգամ փորձեց Պետրոսին: «Սիմոն Հովնանի որդի, - ասաց Նա,- սիրո՞ւմ ես ինձ դրանցից ավելի»: Այդ ժամանակ Պետրոսն իրեն մյուս եղբայրներից ավելի բարձր չդասեց: Նա դիմեց Նրան, Ով կարող էր կարդալ իր սիրտը: «Տեր,- ասաց նա,- դու ամեն բան գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ” (Հովհաննես 2.15,17): ՔԱ 113.4
Այդ ժամանակ նա հանձնարարություն ստացավ: Նրան տրվեց մի ավելի ծավալուն ու ավելի նուրբ գործ, քան ունեցել էր նախկինում: Քրիտոսը կարգադրեց նրան արածեցնել ոչխարներին ու դառներին: Նրա տնօրինությանը հանձնելով այն հոգիներին, որոնց համար Փրկիչն Իր կյանքն էր տվել, Քրիստոսն այդպիսով տվեց Պետրոսին նրա վերափոխման մեջ Իր վստահության ամենաուժեղ ապացույցը: Երբեմնի անհանգիստ, պարծենկոտ ու ինքնավստահ աշակերտը դարձել էր հնազանդ և խոնարհ: Դրանից հետո նա հետևեց իր Տիրոջը անձնուրացությամբ և ինքնազոհությամբ: Նա մասնակից եղավ Քրիստոսի չարչարանքներին, և երբ Քրիստոսը նստի Իր փառաց աթոռին, Պետրոսը մասնակից կլինի Նրա փառքին: ՔԱ 114.1
Այն չարիքը, որ Պետրոսին հասցրեց անկման և զրկեց փարիսեցուն Աստծո հետ հաղորդակցվելուց, այսօր էլ հազարավորների կործանման է տանում: Ոչինչ այնքան վիրավորական չէ Աստծո համար կամ այնքան վտանգավոր’ մարդկային հոգու համար, որքան հպարտությունն ու ինքնագոհությունը: Սա ամենաանհուսալին, ամենաանբուժելին է բոլոր մեղքերից: [155] ՔԱ 114.2
Պետրոսի անկումը միանգամից չեղավ, այլ’ աստիճանաբար: Ինքնավստահությունը նրան բերեց այն համոզման, որ ինքը փրկված է: Եվ քայլ առ քայլ նա ավելի ցած էր ընկնում, մինչև որ ուրացավ իր Տիրոջը: Այս աշխարհում անվտանգ չէ վստահել մեզ կամ զգալ, որ ապահովված ենք փորձությունից: Նրանք, ովքեր ընդունում են Փրկչին, որքան էլ անկեղծ լինի նրանց դարձը, երբեք նրանց չպետք է սովորեցնել, որ ասեն կամ զգան, թե իրենք փրկված են: Սա մոլորություն է: Ամեն ոք պիտի սովորի հույս և հավատ փայփայել, բայց նույնիսկ երբ տրվում ենք Քրիստոսին և գիտենք, որ Նա ընդունում է մեզ, մենք փորձությունից զերծ չենք: Աստծո խոսքը հայտարարում է. «Շատերը պիտի մաքրվեն և սպիտականան և փորձ- վեն” (Դանիել 12.10): «Միայն նա, ով կհամբերի փորձությանը, կստանա կյանքի պսակը” (Հակոբոս 1.12): ՔԱ 114.3
Նա, ով ընդունում է Քրիստոսին և ինքնավստահաբար ասում է «ես փրկված եմ», ենթարկված է ինքն իր հույսին մնալու վտանգին: Նրանք տեսադաշտից կորցնում են իրենց սեփական թուլությունը և աստվածային ուժին ապավինելու իրենց մշտական կարիքը: Նրանք անպատրաստ են սատանայի հնարքներին, և փորձության ժամանակ շատերը, Պետրոսի նման, ընկնում են մեղքի անդունդը: Մենք հետևյալ նախազգուշացումն ունենք. «Ով որ համարում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ վայր չընկնի» (Մ Կորնթացիս 10.12): Մեր միակ ապահովությունը «ես»-ին չվստահելու և Քրիստոսին ապավինելու մեջ է: ՔԱ 115.1
Պետրոսին անհրաժեշտ էր իմանալ իր բնավորության թերությունները և գիտակցել Քրիստոսի զորության ու շնորհի կարիքը: Տերը չէր կարող փրկել նրան փորձությունից, բայց կարող էր փրկել պարտությունից: Եթե Պետրոսը կամենար ընդունել Քրիստոսի նախազգուշացումը, ապա արթուն կլիներ աղոթքում: Նա ահով ու դողով կքայլեր, որպեսզի ոտքերը չսայթաքեին: Եվ աստվածային օգնություն կստանար, այնպես որ սատանան չէր կարողանա հաղթանակ տանել: ՔԱ 115.2
Ինքնավստահությունն էր պատճառը, որ Պետրոսն ընկավ, և ապաշխարության և խոնարհության միջոցով կարողացավ կրկին ոտքի կանգնել: Նրա փորձի գրառումով յուրաքանչյուր զղջացող մեղսագործ կարող է քաջալերություն գտնել: [156] Ու թեև Պետրոսը ծանր մեղանչեց, նա լքված չմնաց: Քրիստոսի խոսքերը դաջված էին նրա հոգում. «Ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատքը չպակասի” (Ղուկաս 22.32): Իր խղճի խայթի ծանր տագնապի մեջ այդ աղոթքը և Քրիստոսի’ սիրով ու խղճահարությամբ լի հայացքը նրան հույս տվեցին: Հարությունից հետո Քրիստոոսը հիշեց Պետրոսին և հրեշտակի միջոցով պատգամ տվեց կանանց. «Գնացեք, նրա աշակերտներին և Պետրոսին ասացեք, թե նա ձեզնից առաջ կգնա Գալիլեա, այնտեղ կտեսնեք նրան» (Մարկոս 16.7): Պետրոսի ապաշխարությունն ընդունել էր մեղքը ներող Փրկիչը: ՔԱ 115.3
Եվ նույն կարեկցանքը, որ օգնության հասավ Պետրոսին, տարածվում է նաև ամեն մեկի վրա, ով վայր է ընկել փորձության ժամանակ: Սատանայի հատուկ ծրագիրն է’ մարդուն դրդել մեղք գործելու և հետո թողնել նրան անօգնական ու դո- ղահար, որ վախենա ներում խնդրել: Բայց ինչո՞ւ պիտի վախենանք, երբ Աստված ասել է. «Թող իմ զորությանն ապավինեն, թող ինձ հետ խաղաղություն անեն, խաղաղություն անեն ինձ հետ” (Եսայ իա 27.5): Ամեն միջոց նախատեսվել է մեր տկարությունների համար, ամեն աջակցություն առաջարկվել, որ Քրիստոսին գանք: ՔԱ 115.4
Քրիստոսն առաջարկեց Իր բզկտված մարմինը, որպեսզի հետ գնի Աստծո ժառանգությունը, որպեսզի մարդուն մեկ հնարավորություն էլ տա: «Ուստի և մեկընդմիշտ կարող է փրկել նրանց, որ Նրանով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որ նրանց համար բարեխոսություն անի” (Եբրայեցիս 7.25): Իր անարատ կյանքով, Իր հնազանդությամբ, Գողգոթայի խաչի վրա Իր մահով Քրիստոոսը բարեխոսեց կորուսյալ ցեղի համար: Եվ այժմ ոչ թե որպես սոսկ խնդրող մեր փրկության Առաջնորդը բարեխոսում է մեզ համար, այլ որպես Նվաճող, որ հռչակում է Իր հաղթանակը: Նրա զոհաբերությունը կատարյալ է, և Նա’ որպես մեր Բարեխոս, կատարում է Իր կողմից նշանակված գործը’ Աստծո առաջ բռնելով խնկամանը, որ պարունակում է Իր իսկ անբիծ արժանիքները և Իր ժողովրդի աղոթքները, խոստովանություններն ու շնորհակալությունները: Օծված Նրա արդարության բուրմունքով’ դրանք, ինչպես քաղցր անուշահոտություն, բարձրանում են առ Աստ- ված: Զոհն ամբողջովին ընդունելի է, և ներումը սրբագրում է բոլոր հանցանքները: [157] ՔԱ 116.1
Քրիստոսն Իր անձը փրկագին է տվել, որ մեր փոխանորդը և երաշխավորը լինի, և Նա ոչ ոքի չի արհամարհում: Նա, Ով չկարողացավ հանդուրժել մարդկային էակներին հավիտենական կորստի մատնված և Իր կյանքը զոհեց հանուն նրանց, խղճահարությամբ և կարեկցանքով կնայի ամեն մի մարդու, ով գիտակցում է, որ ինքն իրեն փրկել չի կարող: ՔԱ 116.2
Նա չի անցնի ոչ մի դողացող խնդրատուի կողքով’ առանց նրան օգնելու: Նա, Ով Իր քավությամբ մարդու համար բարոյական զորության անսպառ պաշարներ ապահովեց, չի թերա- նա օգտագործել այս Նրա ոտքերի առաջ, որովհետև Նա սիրում է մեզ: Նրա հայացքն ու ամեն մի խոսքը մեզ վստահություն են տալիս: Նա կհղկի և կձևավորի մեր բնավորություններն Իր կամքի համաձայն: ՔԱ 116.3
Սատանայական ամբողջ զորաբանակն ի վիճակի չէ հաղթահարել այն անձին, ով անկեղծ վստահությամբ իրեն հանձնում է Քրիստոսին: «Նա է հոգնածին ուժ տվողը. և նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում” (Եսայիա 40. 29): [158] ՔԱ 117.1
«Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողի մեզ, և սրբի մեզ ամեն անիրավությունից”: Տերն ասում է. «Միայն թե ճանաչիր քո անօրենությունը, որ ապստամբեցիր քո Տեր Աստծո դեմ»: «Եվ ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, և մաքուր պիտի լինեք. ձեր բոլոր պղծությունից ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ” (Ա Հովհաննես 1.9, Երեմիա 3.13, Եզեկիել 36.25): ՔԱ 117.2
Նախքան ներում և խաղաղություն ստանալը մենք պետք է ճանաչենք մեզ, որպեսզի այդ ճանաչումը բերի մեզ խորը ապաշխարության: Փարիսեցին իրեն մեղավոր չէր զգում: Սուրբ Հոգին չէր կարող աշխատել նրա վրա: Նրա հոգին այնպես էր զրահապատված սեփական արդարության գիտակցությամբ, որ Աստծո նետերը, սրված և դիպուկ նշան բռնված հրեշտակի ձեռքերով, չկարողացան ներս թափանցել: Քրիստոսով կարող է փրկվել նա, ով իրեն մեղավոր է ճանաչում: Նա եկավ «սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, և կույրերին տեսություն. խոցվածներին ազատ արձակելու” (Ղուկաս 4.18,19): Բայց «առողջները բժշկի կարիք չունեն» (Ղուկաս 5.31): Մենք պետք է գիտակցենք մեր վիճակը, այլապես չենք զգա Քրիստոսի օգնության կարիքը: Պետք է հասկանանք մեզ սպասվող վտանգը, ապա թե ոչ ապաստարան չենք փախչի: Պիտի զգանք մեր վերքերի ցավը, հակառակ դեպքում չենք ցանկանա բուժվել: ՔԱ 117.3
Տերն ասում է. «Որովհետև ասում ես, թե ես հարուստ եմ և մեծացա, և ոչ բանի կարոտ չեմ, բայց չգիտես թե դու թշվառ, և ողորմելի, և աղքատ, և կույր, և մերկ ես: Ես խրատ եմ տալիս քեզ, ինձնից կրակում փորձված ոսկի առ, որ հարստա- նաս, և սպիտակ հանդեձներ’ որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևա, և դեղ դիր աչքերիդ, որ տեսնես» (Հայտնություն 3.17, 18): Կրակի մեջ փորձված ոսկին հավատն է, որ գործում է սիրով: Միայն սա կարող է մեզ Աստծո հետ ներդաշնակ դարձնել: Կարող ենք լինել գործունյա, կարող ենք շատ աշխատել, բայց առանց սիրո, այնպիսի սիրո, որ բնակվում էր Քրիստոսի սրտում, մենք չենք կարող պատկանել երկնային ընտանիքին: [159] ՔԱ 117.4
Ոչ մի մարդ ինքնուրույն չի կարող հասկանալ իր սխալները: «Խորամանկ է սիրտն ամենից ավել և ապականված, նրան ո՞վ կարող է հասկանալ» (Երեմիա 17.9): Շրթունքները կարող են արտահայտել հոգու այն աղքատությունը, որ սիրտը չի ընդունում: Ցույց տալով իրեն Աստծո առաջ հոգով աղքատ’ մարդու սիրտը կարող է փքված լինել իր գերազանցող խոնարհության և արդարության մեծամտությունից: Միայն մեկ ճանապարհով կարելի է «ես”-ի մասին ճշմարիտ գիտելիք ստանալ: Մենք պետք է նայենք Քրիստոսին: Նրան արհամարհելն է, որ մարդկանց այդքան հպարտ է դարձնում իրենց սեփական արդարության մեջ: Երբ մենք խորհում ենք Նրա մաքրության ու գերազանցության մասին, մեր տկարությունը, աղքատությունն ու թերությունները կտեսնենք այնպես, ինչպես որ իրականում կան: Կտեսնենք, որ ինքնարդարացման զգեստներ հագած, մյուս բոլոր մեղավորների պես կորած ենք և անհույս: Կհասկանանք, որ եթե երբևէ փրկվենք էլ, դա կլինի ոչ թե մեր սեփական բարեպաշտության շնորհիվ, այլ Աստծո անսահման շնորհով: ՔԱ 118.1
Մաքսավորի աղոթքը լսվեց, որովհետև այն ցույց տվեց նրա կախվածությունը, որով կառչել էր Ամենակարողին: Մաքսավորի համար «ես»-ը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ամոթ: Այդպես պետք է նայեն «ես”-ին բոլոր նրանք, ովքեր փնտրում են Աստծուն: Հավատով, հավատ, որ մերժում է ամեն տեսակ ինքնավստահություն, կարիքավոր խնդրատուն պետք է կառչի անսահման զորությանը: ՔԱ 118.2
Արտաքին ոչ մի արարողություն չի կարող փոխարինել պարզ հավատին և ոչ էլ լիակատար անձնուրացությանը: Բայց ոչ մի մարդ չի կարող ինքնուրույն ազատվել իր «ես»-ից: Մենք միայն Քրիստոսին կարող ենք թույլ տալ կատարելու այն գործը: Այդ ժամանակ հոգուց բխող խոսքը կլինի. «Տեր, վերցրու իմ սիրտը, որովհետև ես չեմ կարողանում տալ: Այն Քո սեփականությունն է: Մաքուր պահիր այն, քանի որ ես չեմ կարողանում այն պահել Քեզ համար: Փրկիր ինձ’ չնայելով ինձ, քանզի ես տկար եմ և ոչ քրիստոսանման: Հղկիր ինձ, ձևավորիր ինձ, բարձրացու ինձ դեպի մաքուր և սուրբ մթնոլորտ, որտեղ Քո սիրո հարուստ հեղեղը կարող է հոսել իմ հոգու միջով”: ՔԱ 118.3
Միայն քրիստոնեական կյանքի սկզբում չէ, որ պետք է ուրանալ «ես”-ը: Այդ ուրացումը պետք է նորոգվի երկինք տանող ամեն մի քայլափոխում: [160] Մեր բոլոր բարի գործերը կախված են մի ուժից, որ մեզնից դուրս է: Այս իսկ պատճառով անհրաժեշտ է, որ սիրտը մշտապես ձգտի առ Աստված: Անհրաժեշտ է մշտական անկեղծ, սրտաճմլիկ խոստովանություն մեղքի համար և հոգու խոնարհում Նրա առջև: Միայն շարունակ ուրանալով «ես»-ը և Քրիստոսին վստահելով կարող ենք ապահով քայլել: ՔԱ 119.1
Որքան ավելի մոտենանք Քրիստոսին և որքան ավելի պարզորոշ նկատենք Նրա բնավորության մաքրությունը, այնքան ավելի պարզ կտեսնենք մեղքի չափազանց հանցավորությունը և ավելի քիչ կմեծարենք մեր անձը: Նրանք, ովքեր երկնքում ճանաչված են որպես սուրբեր, իրենց սեփական բարությունը ցուցադրելու մեջ վերջինն են: Պետրոս առաքյալը դարձավ Քրիստոսի հավատարիմ ծառայողը: Նա մեծ պատվի արժանացավ աստվածային լույս և զորություն ստանալով, եռանդուն մասնակցություն ունեցավ Քրիստոսի եկեղեցու կառուցման գործում: Սակայն Պետրոսը երբեք չմոռացավ իր ստո- րացման սարսափելի դեպքը, նրա մեղքը ներված էր, թեև նա լավ գիտեր, որ բնավորության տկարությունը, որն իր անկման պատճառն էր դարձել, միայն Քրիստոսի շնորհով կարող էր հաղթահարել: Նա իր մեջ պարծենալու ոչ մի բան չգտավ: ՔԱ 119.2
Առաքյալներից կամ մարգարեներից ոչ մեկը երբևէ չի հա- վակնել, թե անմեղ է: Մարդիկ, ովքեր ամենքից ավելի մոտ են ապրել Աստծուն, մարդիկ, ովքեր ավելի շուտ իրենց կյանքը կզոհեին, քան թե գիտակցաբար սխալ կգործեին, մարդիկ, ում Աստված մեծարել էր աստվածային լույսով և զորությամբ, խոստովանել են իրենց էության մեղավորությունը: Նրանք ոչ մի հույս չեն դրել մարմնի վրա, չեն պնդել իրենց սեփական արդարությունը, այլ ամբողջությամբ վստահել են Քրիստոսի արդարությանը: Այդպես էլ կվարվեն բոլոր նրանք, ովքեր նայում են Քրիստոսին: ՔԱ 119.3
Քրիստոնեական փորձառության առաջընթաց յուրաքանչյուր քայլի դեպքում մեր ապաշխարությունը կխորանա: Այդ նրանց է վերաբերում, ում Տերը ներել է, նրանց, ում ճանաչում է որպես Իր ժողովուրդ, որ ասում է. «Եվ դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհները և ձեր գործերը, որ լավ չէին, և պիտի զզվեք ձեզնից» (Եզեկիել 36.31): Դարձյալ ասում է. «Եվ ես պիտի հաստատեմ իմ ուխտը քեզ հետ, և դու պիտի իմանաս, որ ես եմ Տերը: Որպեսզի հիշես և ամաչես և մյուս անգամ բերանդ չբանաս ամաչելուդ համար, երբ որ ես քավություն անեմ քեզ համար քո ամեն արածին, ասում է Տեր Եհովան» (Եզեկիել 16. 62,63): [161] Մեր շրթունքները էլ չեն բացվի մեր անձի փառաբանության համար: Մենք կիմանանք, որ մեր կարողությունը միայն Քրիստոսի մեջ է: Առաքյալի խոստովանությունը պիտի մեր սեփականը դարձնենք: «Որովհետև գիտեմ, որ ինձանում, այսինքն իմ մարմնում, մի բարի բան չի բնակվում» (Հռոմեացիս 7.18): «Սակայն ինձ քավ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որ նրանով աշխարհն ինձ համար խաչված է, և ես էլ աշխարհին» (Գաղատացիս 6.14): ՔԱ 120.1
Այս փորձառությանը համահունչ է նաև հետևյալ պատվերը. «Ահով և դողալով գործեցեք ձեր անձերի փրկությունը: Քանզի Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես” (Փիլիպպեցիս 2.12,13): Աստված քեզ չի պատվիրում վախենալ, որ Ինքը կթերանա կատարել Իր խոստումները, որ Իր համբերությունը կհատնի, կամ Իր կարեկցանքը կպակասի: Վախեցեք, որ չլինի թե ձեր կամքը չենթարկվի Քրիստոսի կամքին, կամ թե ձեր բնավորության ժառանգական և ձեռք բերված գծերը ղեկավարեն ձեր կյանքը: «Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես”: Վախեցեք, որ ձեր «ես”-ը չկանգնի ձեր հոգու և Տիրոջ միջև: Վախեցեք, որ ձեր ինքնակամ վիճակը չխափանի այն վեհ նպատակը, որ Աստված կամենում է կատարել ձեր միջոցով: Վախեցեք վստահել ձեր սեփական ուժին, վախեցեք բաց թողնել Քրիստոսի ձեռքը և փորձել քայլել կյանքի արահետը առանց Նրա մնայուն ներկայության: ՔԱ 120.2
Անհրաժեշտ է, որ մենք խուսափենք այն ամենից, ինչը հը- պարտություն կամ ինքնագոհություն է խրախուսում, դրա համար պիտի զգուշանանք շողոքորթություն կամ գովեստ տալուց կամ ստանալուց: Շողոքորթությունը սատանայի գործն է: Նա զբաղվում է շողոքորթությամբ այնպես, ինչպես մեղադրանքով և դատապարտությամբ: Այդպիսով նա ջանում է կործանել հոգին: [162] Նրանք, ովքեր գովաբանում են մարդկանց, սատանան օգտագործում է որպես իր գործակալներ: Թող Քրիստոսի աշխատողները գովասանքի ամեն մի խոսք հեռացնեն իրենցից: Թող «ես»-ը դուրս գա տեսադաշտից: Միայն Քրիստոսը պետք է մեծարվի: «Նրան, որ մեզ սիրեց և մեր մեղքերից լվաց մեզ իր արյունով”, թող նայի ամեն աչք և փառաբանի ամեն սիրտ: (Հայտնություն 1.5): ՔԱ 121.1
Այն մարդու կյանքը, ում մոտ Տիրոջ վախն է փայփայվում, չի կարող լինել տխուր ու մռայլ: Քրիստոսի բացակայությունն է, որ դեմքը տխուր է դարձնում, իսկ կյանքը’ հառաչանքներով լի մի ճամփորդություն: Նրանք, ովքեր լցված են ինքնահավանությամբ ու իրենց հանդեպ սիրով, չեն զգում Քրիստոսի հետ կենդանի, անձնական միության կարիքը: Այն սիրտը, որ չի ընկել ժայռի վրա, հպարտ է իր ողջությամբ: Մարդիկ վեհաշուք կրոն են ցանկանում: Նրանք կամենում են քայլել մի բավականին լայն ճանապարհով, որ տանեն իրենց հետ իրենց բնորոշ հատկանիշները: Նրանց ինքնասիրությունը, հանրաճանաչ դառնալու և գովաբանելու սերը Փրկչին դուրս է մղում իրենց սրտերից, իսկ առանց Նրա’ այնտեղ տխուր է և մռայլ: Բայց հոգում բնակվող Քրիստոսը ուրախության ցայտաղբյուր է: Բոլոր նրանց համար, ովքեր ընդունում են Նրան, Աստծո խոսքի գլխավոր միտքը խնդությունն է: ՔԱ 121.2
«Որովհետև այսպես է ասում Բարձրը և Բարձրյալը, հավիտենականության մեջ բնակվողը, և որի անունը Սուրբ է: Ես բնակվում եմ բարձրում և սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած և խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ, և կենդանացնեմ սրտով կոտրվածներին» (Եսայիա 57.15): ՔԱ 121.3
Հենց այն ժամանակ էր, երբ Մովսեսը թաքնվել էր ժայռի խոռոչում, որ նա տեսավ Աստծո փառքը: Երբ մենք թաքնվում ենք ճեղքված ժայռի մեջ, հենց այն ժամանակ Քրիստոսը կծածկի մեզ Իր խոցված ձեռքով, և մենք կլսենք, թե ինչ է ասում Տերն Իր ծառաներին: Մեզ էլ, ինչպես Մովսեսին, Աստված կհայտնի Իրեն որպես «ողորմած և գթած’ երկայնամիտ և առատ ողորմութիւնով և ճշմարտությունով, որ հազարներին ողորմություն է անում, որ անօրենություն, հանցանք և մեղք է ներում» (Ելից 34.6,7): ՔԱ 122.1
Փրկության գործն իր մեջ այնպիսի հետևանքներ է պարունակում, որոնց մասին մարդու համար դժվար է որևէ պատկերացում կազմել: [163] «Ինչ որ աչք չտեսավ, և ականջ չլսեց և մարդի սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրեն սիրողների համար” (Ա Կորնթացիս 2.9): Երբ մեղավորը Քրիստոսի զորությամբ մոտենում է բարձրացված խաչին և փռվում նրա առջև, նա նոր արարած է դառնում: Նրան մի նոր սիրտ է տրվում: Նա նոր արարած է դառնում Հիսուս Քրիստո- սում: Սրբությունը գտնում է, որ էլ ոչինչ չունի պահանջելու: Աստված Ինքն է նրան «արդարացնողը... որ Հիսուսի հավատ- քիցն է” (Հռոմեացիս 3.26): Եվ «որոնց արդարացրեց, նրանց փառավոր էլ արեց» (Հռոմեացիս 8.30): Որքան մեծ է մեղքի պատճառած ամոթն ու անկումը, այնքան ավելի մեծ կլինի փրկարար սիրո միջոցով ստացած պատիվն ու մեծարումը: Մարդկային այն էակներին, ովքեր պայքարում են նմանվելու աստվածային պատկերին, բաժին է տրվում երկնային գանձից, զորության մեծություն, որ նրանց ավելի կբարձրացնի, քան նույնիսկ հրեշտակներին, որոնք երբեք չեն ընկել: ՔԱ 122.2
«Այսպես է ասում Տերը, Իսրայելի Փրկիչը, Նրա Սուրբը, անարգված հոգի ունեցողին, ազգերի ատելի եղողին... Թագավորներ պիտի տեսնեն և վեր կենան, իշխաններ’ և երկըր- պագություն անեն Տիրոջ համար, որ հավատարիմ է, Իսրայելի Սուրբի համար, որ քեզ ընտրել է” (Եսայիա 49.7): ՔԱ 122.3
«Ամեն ինքն իրեն բարձրացնողը կխոնարհեցվի, և ինքն իրեն խոնարհեցնողը կբարձրանա”: [164] ՔԱ 122.4