Go to full page →

Հոգատարություն միմյանց նկատմամբ ԸԵԳ 27

Չափազանց հոգսաշատ են մեր ընտանիքները, և նրանցում չափից ավելի քիչ կա անմիջականություն ու պարզություն, խաղաղություն ու երջանկություն։ Պետք է ավելի քիչ մտածել այն մասին, թե ինչով է զբաղված արտաքին աշխարհը, և ավելի շատ հոգալ մերձավորների մասին։ Ընտանիքի անդամներր միմյանց նկատմամբ պիտի դրսևորեն ոչ թե ցուցադրական, շինծու քաղաքավարություն, այլ քնքշություն ու սեր։ Շատերին անհրաժեշտ է սովորել, թե ինչպես տունր դարձնել գրավիչ, ուրախ վայր։ Երախտագետ սիրտր և քնքշալից հայացքն ավելի թանկ են, քան հարստությունն ու ճոխությունը, և հասարակով բավարարվելը երջանիկ կդարձնի ընտանիքը, եթե այնտեղ թագավորում է սերը։ ԸԵԳ 27.2

Սերը պիտի դրսևորվի հայացքում և վարվեցողության մեջ, մտերիմ մարդկանց ուղղված մեր խոսքերում։ ԸԵԳ 27.3