Go to full page →

Անուսնալուծություն ԸԵԳ 165

Երիտասարդների մտապատկերում ամուսնությունը պարուրված է ռոմանտիկ լուսապսակով, և դժվար է դեն նետել այդ պատկերացումը, որը երևակայության արդյունք է, և բանականության մեջ տպավորել պատասխանատվության մեծ զգացում՝ կապված ամուսնական ուխտի հետ։ Այդ ուխտը միավորում է երկու մարդկանց ճակատագրերը անքակտելի կապերով, որոնք կարող է քանդել միայն մահը։ ԸԵԳ 165.3

Ամուսնանալու որոշում կայացնելու համար անհրաժեշտ է երկար մտածել, որովհետև այդ քայլը վճռում է մարդու հետացա ողջ կյանքը։ Տղամարդը և կինը պիտի լրջորեն քննարկեն, թե կարո՞ղ են, արդյոք, չնայած ճակատագրի անակնկալներին, միմյանց հավատարիմ լինել այնքան ժամանակ, որքան կապրեն միասին։ ԸԵԳ 165.4