Go to full page →

Վստահ Աչի հաղորդակցություն ԸԵԳ 200

Ցանկացած փոխհարաբերություն մեզ վրա որոշակի ազդեցություն է թողնում, որքան էլ սահմանափակ փնի այն։ Նման ազդեցությունների ուժը որոշվում է մտերմության աստիճանով, շփման տևականությամբ և մեր սիրով ու հարգանքով նրա նկատմամբ, ում հետ շփվում ենք։ ԸԵԳ 200.4

Երիտասարդներն ավելի հեշտությամբ են ընկնում օտար ազդե-ցության տակ, քան տարեց մարդիկ։ Նրանց վրա տպավորություն է գործում ամեն ինչ դեմքերը, որ նրանք տեսնում են, ձայները, որ լսում են, վայրերը, ուր հաճախում են, ընկերախումբը, որում լինում են և գրքերը, որ կարդում են։ Անհնար է գնահատել մեր և հատկապես մեր երեխաների համար համապատասխան րնկերակցության ընտրության կարևորությունը, որովհետև դա որոշում է մեր ճակատագիրը այս և գալիք աշխարհում։ ԸԵԳ 200.5