Go to full page →

Հյոտասիրություն ԸԵԳ 203

Աստվածաշունչը կարևորում է հյուրասիրության անհրաժեշտու-թյունը։ «Հյուրասիրությունը մի մոռանաք, որ նրանով ոմանք, առանց գիտենալու, հրեշտակներ ընդունեցին» (Եբրայեցիս 13.2)։ ԸԵԳ 203.1

Ոմանք վկայակոչում են վատառողջ լինելր. նրանք հյուրասիրու— թյուն կկազմակերպեին, եթե ուժ ունենային։ Ձեզ տկարությամբ տա-ռապողներիդ համար միջոց կա. «Հացդ կտրիր տուր սովածին և թա— վւառական խեղճերին տար տունդ, երբ որ մի մերկ տեսնես, նրան հագցրու և քեզ պես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։ Այն ժամանակ քո լույսը արշալույսի պես պիտի ծագի, և քո բժշկությունը շուտով պիտի բուսնի» (Եսայիա 58.7,8)։ Բարի գործեր անելը հիվանդությունից բուժվելու լավագույն միջոցն Է։ Նա, ով ինքնամփոփ Է, ով տրամադրված չէ հյուրեր ընդունելու, զրկվում է շատ օրհնություններից։ Երբ մեռնում է հյուրասիրության ոգին, սիրտը եսասիրությունից դատապարտվում է կաթվածահարման։ ԸԵԳ 203.2