Go to full page →

Միտքը ազնվացնող բարձրարժեք գրքերը, 20 Հունիս ԱԴ 181

Երանի նրանց, որ կարդում են... Հայտնություն 1. 3: ԱԴ 181.1

Մենք սովորություն ունենք Աստվածաշնչի հետ մեկտեղ այլ խրա-տական և հետաքրքիր գրքեր կարդալու ընտանեկան շրջանում, և մեր երեխաները ուրախությամբ մասնակցում են դրան։ Սրանով մենք կանխում ենք փողոցում՝ ընկերների հետ գտնվելու անհանգիստ ցանկու-թյունը, և, միևնույն ժամանակ, նրանցում լուրջ ընթերցանության ճաշակ զարգացնում... Յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա և իր շրջանում բարձրաձայն կարդա «Մարգարեության Հոգու” գրքերը... վկայություն-ները խրատներ են պարունակում թե՜ ծնողների, թե՜ երեխաների կարիք-ները բավարարելու համար։ Եթե դրանք բարձրաձայն կարդացվեն ողջ ընտանիքի համար, ապա և երեխաները, և՜ ծնողները օգուտ կստանան դրանց խորհուրդն երից, նախազգուշացումներից և հանդիմանություն-ներից։ Թող ժամանակ նվիրվի Սուրբ Գրքի և այլ հետաքրքիր գրքերի ընթերցանությանը, որոնք գիտելիք են տափս և ճիշտ սկզբունքներ ար-մատավորում... Թող լավագույն ընթերցողը բարձրաձայն կարդա ընտա-նիքի բոլոր անդամների համար, որոնք զբաղված են օգտակար գործերով։ Այսպիսով երեկոները ընտանեկան շրջանում կարող են դառնալ և հաճելի, և օգտակար։ ԱԴ 181.2

Երեխաները լավ գրականության կարիք ունեն, որը հաճույք կպատճառի և կթարմացնի, սակայն չի ապականի միտքը և չի տկարացնի մարմինը։ ԱԴ 181.3

Երեխաների և երիտասարդների մեծամասնությունը կարդալու ձգտում ունի, և եթե նյութը չընտրվի նրանց համար, նրանք ինքնուրույն ընտրություն կկատարեն։ Ամենուր նրանք կարող են հոգին կործանող գրականություն գտնել, և արագ էլ սովորում են սիրել այն, սակայն, եթե նրանց առաջարկվի սուրբ և որակյալ գրականություն, նրանց ճաշակը կձևավորվի դրա համեմատ։ ԱԴ 181.4

ճիշտ վարվելու սովորությունը սրտում զզվանք է առաջացնում այն ամենի հանդեպ, ինչը գռեհիկ է, էժանագին և անխրախուսելի։ ԱԴ 181.5

Անապական, առողջ գրականությունը մտքի համար նույնն է, ինչ առողջ սնունդը մարմնի համար։ Դուք կսկսեք ավելի լավ դիմակայել փորձություններին և ճիշտ սովորություններ ձևավորելու և ճիշտ սկզբունքներով առաջնորդվելու ուժ ձեռք կբերեք։ ԱԴ 181.6