Go to full page →

Իր օրենքին ներդաշնակ ապրելու, 6 Հուլիս ԱԴ 198

Միայն թե զորացիր և շատ քաջ եղիր, որ պաՀես և ասես այն nղջ օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը եզ պատվիրել է. նրանից չխոտորվես աջ կամ ձախ որ ամենուր խելամուտ լինես, ուր որ գնում՝ ես։ Հեսու 1. 7: ԱԴ 198.1

Աստված կարիք ունի այնպիսի մարդկանց, ում մեջ հավատար-մություն է տեսնում։ Եկեղեցիներում բարեփոխում պետք է տեղի ունենա։ Շատ անհրաժեշտ է, որ տղամարդկանց և կանանց սրտերում վե-րականգնվի երբևէ ունեցած պատկառանքը տաս պատվիրանների հան-դեպ։ Այս պատվիրաններին հնազանդվելով՝ մարդկությունը պետք է սրբագործվի, որպեսզի ոչ թե սկեպտիցիզմի արդյունքները աճեն, այլ երևա մեր հավատի հիմքը, և կենսագործվեն Աստծո սուրբ օրենքի բոլոր պատ-վերները։ Պետք է արթնանա անձնական պատասխանատվության զգա-ցումը։ Մարդիկ պիտի հիշեն, որ Տիրոջ կողմից մարդ համարվելու համար նրանք պետք է հետևեն արդար, մաքուր և ազնիվ գործելաձևի։ ԱԴ 198.2

Մարդիկ կարող են խուսափել նախատինքից, որը կրելու են հանուն Քրիստոսի, կարող են գործել օրինազանցների պես, սակայն այդպես վարվելով՝ անխուսափելիորեն կարժանանան չարագործների հատուցմանը։ Նրանք կարող են պատվավոր դիրքերի հասնել, բարձր դասվել գիտական աշխարհում և իրենց դիրքին հատուկ հպարտությամբ մերժել երկնածնունդ ճշմարտությունը, սակայն, ի վերջո, նրանք կկորցնեն անեն ինչ։ ԱԴ 198.3

Մեր երջանկությունն ու փրկությունը կախված են նրանից, թե սնվո՞ւմ ենք արդյոք կյանքի հացով, այսինքն՝ հնազանդվո՞ւմ ենք արդյոք Քրիստոսի խոսքերին և կատարում Նրա գործերը, ձգտո՞ւմ ենք արդյոք արդարության ու զսպում անարդարությունը։ Ոչինչ չի կարող տալ այնպիսի վստահություն սեփական ուժերի նկատմամբ, այնպիսի խիզախություն ու տաղանդների և ունակությունների զարգացում, ինչպիսին շնորհում է Աստծո օրենքի պահանջների ճիշտ գնահատումը։... Սերն առ Հիսուս Քրիստոս մղում է մեզ հնազանդվել Աստծո պատվիրաններին, որոնք ճրագ են մեր ճանապարհին և լույս՝ մեր ուղու վրա, որոնք ապահովում են Հոր և Որդու լուսավորող, մաքրող, երանելի ներկայությունը։ Նա, ով հնազանդ է, կարող է հաղորդակցվել Աստծո հետ այնպես, ինչպես հաղորդակցվում էր Ենովքը։ ԱԴ 198.4