Go to full page →

Լույսի մեջ քայլելը քաջություն է բերում, 12 Հուլիս ԱԴ 204

ՈրովՀհտև մի ժամանակ խավար Էիք, իuկ Հիմա լույս եք Sիրnջում: Եփեսացիս 5 8: ԱԴ 204.1

«Քայլեք լույսի մեջ»։ Քայլել լույսի մեջ նշանակում է վճռական ջանքեր գործադրել բնավորության քաղցրությամբ Քրիստոսին ներկայացնելու ուղղությամբ՝ գործածելով միտքը և լարելով կամքի ուժը։ Դա նշանակում է բոլորովին ազատվե| խավարից։ Դուք չպետք է բավարարվեք՝ ասելով. «Ես Աստծո զավակ եմ»։ Նայո՞ւմ եք արդյոք Հի— սուսին և նայելով՝ փոխակերպվում Նրա նմանությամբ։ Քայլել լույսի մեջ նշանակում է ձեռp բերել հոգևոր նոր նվաճումներ։ Պողոսն ասում է. «Ոչ թե արդեն հասել եմ կամ արդեն կատարյալ եմ, այլ... ետևում մեծա-ցածները մոռանալով, անդադար Օրինակին նայելով, «ձգտում եմ դեպի սաջևում եղածները»։ Քայլել լույսի մեջ նշանակում է «քայլել ուղղու-թյամբ», «քայլել Տիրոջ ճանապարհով”, «քայլել հավատով”, «քայլել Հո-գով», «քայլել ճշմարտության մեջ”, «քայլել սիրով”, «քայլել կյանքի նորո-գությամբ»։ Դա նշանակում է սրբություն գործել Աստծո երկյուղով։ ԱԴ 204.2

Որքա՜ն սոսկալի է, երբ գտնվելով ստվերում և մշուշի մեջ, խավարեց-նում ենք այլոց ուղին։ Թող յուրաքանչյուրը հետևի ինքն իրեն։ Ուրիշների վրա մի՜ բարդեք ձեր բնավորության թերությունները։ Լույսի մասին խոսեք, լույսի մեջ քայլեք։ «Աստված լույս է, ե Նրանում խավար չկա»։ Ձեռք բերեք այն խիզախությունը, որը ծնվում է միայն աշխարհի Լույսից։ ԱԴ 204.3

Երբ երկնային լույսը լուսավորի մարդուն, նրա դեմքը կարտահայտի սրտում բնակվող Տիրոջ ուրախությունը։ Մարդկանց հոգիներում Քրիս-տոսի բացակայությունն է,որ նրանց տխուր և կասկածամիտ է դարձնում։ Դա է, որ դեմքը դարձնում է տրտում, իսկ կյանքը՝ վշտերով լի։ Բոլոր Աստծուն ընդունողների համար Նրա խոսքի լեյտմոտիվը ուրախությունն է։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք ունեն կյանքի Լույսը։ Լույսը խինդ և ուրա-խություն է բերում, և այդ ուրախությունը արտահայտվում է կյանքում և բնավորության մեջ։ ԱԴ 204.4