Go to full page →

Զորացեք, քանզի Աստված մզ հետ է, 14 Հուլիս ԱԴ 206

Եվ զորաgի’ ր, ով երկրի ողջ ժողովուրգ, ասում Է ՏԵրը և աշխա— տեցեք, որովՀետև ես ձեզ Հեա եմ՝, ասում՝Է Չորաց Տեր Աստվածը։ Անգե 2. 4: ԱԴ 206.1

Մեր Տերը տեղյակ է այն պայքարին, որ Իր ժողովուրդը այս վերջին օրերում մղելու է սատանայի զորքերի և մեծ փրկությունը արհա—մարեող ու մերժող չար մարդկանց միացյալ ուժերի դեմ։ Մեր Փրկիչը՝ երկ-նային բանակի հզոր Զորավարը, Իր պարզությամբ և անկեղծությամբ չի թաքցնում նրանցից գալիք դաժան պայքարը։ Նա նախազգուշացնում է վտանգներից, ցույց է տալիս մարտի ծրագիրը և կատարվելիք ծանր ու վտանգավոր աշխատանքը և ապա կոչ է անում պայքարի մեջ մտնելուց առաջ հաշվել կորուստները /ծաԽսր/՜ միևնույն ժամանակ խրախուսելով բոլորին սպառազինվելու իրենց զենքերով և ակնկալելու, որ երկնային զորքը պիտի պատերազմի՝ պաշտպանելով ճշմարտությունն ու արդարու-թյունը։ Մարդիկ իրենց տկարnւթյան մեջ գերբնական ուժ և օգնություն են ստանալու ամեն դաժան բախման ժամանակ, որպեսզի գործեն Ամենա-կարողի գործերը, և համառ հավատն ու առ Աստված կատարյալ ապավի-նությունը հաջողություն են ապահովելու։ ԱԴ 206.2

Մինչ նրանց դեմ դուրս է գափս չար ուժերի վերջին միությունը, Նա պատվիրում է, որ նրանք լինեն խիզախ ու զորեղ և քաջաբար մարտնչեն, քանզի պիտի շահեն երկինքը, և նրանց շարքերում է Նա, Ով հրեշտակից բարձր է. երկնային զորքերը առաջնորդում է հզոր Զորավարը։ Երիքովի գրավման ժամանակ Իսրայելի բանակը չէր կարող պարծենալ, թե իր սահմանափակ ուժերով է տապալել քաղաքի պատերը. Տիրոջ զորքերի Հրամանատարը ծրագրել էր մարտը այնպիսի պարզությամբ, որ փառքը հասնի միայն Տիրոջը, և ոչ մի մարդ չմեծարվի։ Աստված խոստացել է մեզ Իր ողջ զորությունը, իսկ «խոստումը ձեզ համար է, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար, որոնց կկանչի մեր Տեր Աստվածը»։ ԱԴ 206.3

Հավատը կենդանի ուժ է, որ անցնում է յուրաքանչյուր արգելապատի միջով, ոտնատակ է տափս ամեն խոչընդոտ և իր դրոշը կանգնեցնում է թշնամու ճամբարի կենտրոնում։ ԱԴ 206.4