Go to full page →

Մեգ ավելի շատ Քաղեբներ և Հեսուներ են պետք, 19 Հուլիս ԱԴ 211

Եվ Քաղեբը լռեgրեg ժողովրդին Մnվuեսի առաջ և ասաg. Եկեք ելնենք և ժառանդնք այն, որովՀետև մենք անշուշտ կարող ենք նրան տիրել Թվոց 13. 31: ԱԴ 211.1

Երրորդ հրեշտակր թռչում է երկնքի մեջ՝ ավետելով Աստծո պատ-վիրանները և Հիսոաի հավատը։ Սա ներկայացնում է այն աշ-խատանքը, որ պետք է արվի այս վերջին օրերում։ Հրեշտակը թռչում է առաջ, սակայն լուրը բոլորովին չի կորցնում իր ուժը։ Հովհաննեսը տեսնում է, թե աշխատանքը գնալով ինչպես է թափ առնում, մինչև ողջ եր—կիրը լցվում է Աստծո փառքով։ «Վախեցեք Աստծուց և պահեք Նրա պատվիրանները, որովհետև Նրա դատաստանի ժամը հասել է», այս լու—րը պետք է տարածվի բարձր ձայնով։ Մեծ նախանձախնդրությամբ և եռանդով մսրդիկ պետք է առաջ տանեն Տիրոջ գործը։ Տանը, դպրոցում և եկեղեցում տղամարդիկ, կանայք և երիտասարդները պետք է պատրաստ-վեն հայտնելու աշխարհին այս պատգամը։ Այժմ, հենց այժմ մեզ Քաղեբ—ներ և Հեսուներ են պետք։ Մենք կարիք ունենք ճակատ գնացող ուժեղ, նվիրված, անձնուրաց երիտասարդ տղամարդկանց և կանանց։ ԱԴ 211.2

Այսօր մեզ պետք են կատարելապես նվիրված մարդիկ, ովքեր ամբող-ջովին հետևում են Տիրոջը, ովքեր չեն լռում, երբ պարտավոր են խոսել, ում սկզբունքները պողպատի պես ամուր են, ովքեր ձևապաշտ չեն, այլ խոնարհությամբ քայլում են Աստծո հետ, ովքեր բարի, սիրալիր և քաղաքավարի են և հասկանում են, որ աղոթքի մասին գիտությունը հավատի դրսևորման և այնպիսի գործերի կատարման մեջ է, որոնք փառք են բերում Աստծուն և բարիք՝ Նրա ժողովրդին։ Հիսուսին հետևելու համար սկզբում պետք է ամբողջ սրտով դարձի գալ, ապա այդ դարձը կրկնել ամեն օր։ ԱԴ 211.3

Առ Աստված հավատն էր, որ Քաղեբին արիացնում էր, այդ հավատի շնորհիվ էր, որ նա չէր վախենում մարդկանցից և կարողանում էր համար-ձակ և անսասան կերպով պաշտպանել արդար գործը։ Ապավինելով նույն զորությանը՝ երկնային բանակի հզոր Զորավարին, խաչի յուրաքանչյուր ճշմարիտ զինվոր կարող է ուժ ստանալ և հզորանալ անհաղթահարելի թվացող արգելքները հաղթահարելու համար։ ԱԴ 211.4