Go to full page →

Նրա նլրը պատրաստ է արշալույսի պես, 24 Նոյեմբեր ԱԴ 343

Եվ կճանաչենք, և էլ կՀետւևենք ճանաչելու ՏՒՐՈՋԸ արշալույսի պես պատրաստ է նրա ելքը։ Ովսեե 6 3: ԱԴ 343.1

Ամեն ինչի վերջը մոտ Է։ Մենք չպետք բավարարվենք նրանով, ինչ արդեն արել ենք։ Մեր փրկության Առաջնորդն ասում Է. «Առա ջ գնացեք։ Գալիս Է գիշերը, և ոչ ոք չի կարող գործել»։ Անդադար պետք Է ավելի շատ օգուտ բերենք։ Մեր կյանքը միշտ պետք Է լինի Քրիստոսի իշխանության ներքո։ ԱԴ 343.2

Աղոթքը երկնքի կողմից նշանակված հաջողության հասնելու միջոց Է։ ԱԴ 343.3

Մարդկանց ուղղված խնդրանքներն ու աղաչանքները հուզում են բոլորին և իրենց դերն ունեն ազգերի գործերի վերահսկման մեջ։ Իսկ աղոթքը շարժման մեջ Է դնում երկինքը։ Միայն ի պատասխան աղոթքի եկած զորությունը մարդկանց կշնորհի երկնային իմաստություն և հնարավորություն կտա գործելու Հոգու միաբանությամբ՝ միմյանց հետ խաղաղության կապերով կապված։ Աղոթքը, հավատն ու վստահությունն առ Աստված աստվածային այնպիսի ուժ են բերում, որը ոչինչ Է դարձնում մարդկային հաշվարկները։ ԱԴ 343.4

Բոլոր դարերում Աստված մարդկանց աստվածային հայտնություններ Է տվել, որպեսզի այդպիսով կարողանար իրականացնել շնորհի մասին ուսմունքի աստիճանական բացահայտման Իր ծրագիրը մարդկային մտքի համար։ Նրա ճշմարտությունը հաղորդելու կերպը ցույց Է տրված հետևյալ խոսքերով. «Արշալույսի պես պատրաստ Է նրա ելքը»։ Նա, ով թույլ Է տալիս, որ Աստված լուսավորի իրեն, առաջ Է ընթանում բացվող այգի կիսախավարից մինչև ցերեկվա կատարյալ լույսը։ ԱԴ 343.5

Ինչպես որ արեգակը դուրս Է գալիս ՝ կատարելու լույս շնորհելու և սիրո իր պարտականությունը, ինչպես ցերեկվա ոսկեզօծ շողերը ողողում են երկնակամարը և գեղեցկացնում անտառ ու սար՝ գիշերվա խավարը ցրելով, արթնացնելով աշխարհը, այնպես Էլ Քրիստոսի հետևորդները պետք Է դուրս գան սիրո իրենց առաքելությամբ։ ԱԴ 343.6

Յուրաքանչյուր երիտասարդի պարտքն Է՝ վճռականորեն և անմնացորդ կերպով նվիրվել Քրիստոսին՝ Քրիստոսով մինչև կատարյալ հասակ աճելու համար։ Այնժամ նրա անունը կգրվի Աստծո գրքում, և նա կլինի մարդ ոչ միայն մարդկանց կարծիքով, այլև Աստծո աչքում։ ԱԴ 343.7