Go to full page →

Քրիստոսը գալիս է զորությամբ Ա մեծ փառքով, 16 Դեկտեմբեր ԱԴ 366

Երբ մարդու Որդին փառքով գա և. բոլոր սուրբ Հրեշտակները նրա Հետ, այն ժամանակ կնստի իր փառաց աթոռի վրա։ Մատթեոս 25. 31: ԱԴ 366.1

Ոչ մի մարդկային լեզու չի կարող նկարագրել մարդու Օրդու երկ-րորդ գալստյան տեսարանները։ Նա գալու Է երկնքի ամպերով՝ լուսավոր հանդերձ հագած, որը կրել Էր հավիտենից ի վեր։ Նրան ուղեկ-ցելու են բյուրավոր հրեշտակներ։ Հնչելու Է փողի ձայնը, որը գերեզման-ներից դուրս Է կանչելու ննջեցյալներին։ Քրիստոսի ձայնը թափանցելու Է գերեզմանները ե հասնելու Է մահացածների ականջներին, ու «բոլոր նրանք, որ գերեզմաններում են, ...դուրս կգան»։ ԱԴ 366.2

Քրիստոսը գալիս Է զորությամբ և մեծ փառքով։ Նա գափս Է Իր և Հոր փառքով՝ սուրբ հրեշտակների ուղեկցությամբ։ Մինչ ողջ աշխարհն ըն— կըղմված Է լինելու խավարի մեջ, սուրբերի բոլոր բնակավայրերում լույս Է լինելու։ Նրանք առաջինն են տեսնելու Նրա երկրորդ գալուստը։ Նրա փառքից անարատ լույս Է ճառագելու, և բոլոր Նրան ծառայածները հիանալու են Քրիստոս Փրկիչով։ Մինչդեռ ամբարիշտները փախչելու են, Քրիստոսի հետևորդները պիտի ցնծան Նրա ներկայությամբ։ ԱԴ 366.3

«Որովհետև ինչպես կայծակը դուրս Է գափս արևելքից և երևում մինչև արևմուտք, այնպես Էլ կլինի մարդու Որդու գալուստը»։ Նրան ուղեկցելու Է ողջ երկնային զորքը։ «Եվ նա կուղարկի իր հրեշտակներին մեծաձայն փողով, և նրանք կհավաքեն նրա ընտրյալներին»։ ԱԴ 366.4

Մինչև Քրիստոսն անձամբ չգա, Նրա ժողովուրդը չի կարող ստանալ թագավորությունը։ Մարդն իր ներկա վիճակում մահկանացու Է՝ փտման ենթակա, իսկ Աստծո թագավորությունը լինելու Է անեղծ, հավիտենական։ Ուստի մարդն իր ներկա վիճակով չի կարող մտնել Աստծո արքայությու— նը։ Բայց երբ Հիսուսը գա, Նա Իր ժողովրդին անմահություն Է շնորհելու և անգամ կանչելու Է նրանց, որ ժառանգեն այն արքայությունը, որի ժառանգներն են եղել մինչ այդ։ ԱԴ 366.5