Go to full page →

ԳԼՈՒԽ 30 - ԱԶԱՏԱԳՐՈՒՄ ԱՍՈՐԵՍՏԱՆԻՑ ՄԹ 259

*****

Լրջագույն ազգային վտանգի պահին, երբ ասորական բանակները Հուդայի երկիր էին ներխուժում, և թվում էր, թե ոչինչ չի կարող Երուսաղեմը փրկել կատարյալ ավերումից, Եզեկիան զորակոչեց թա-գավորության ուժերն’ անկոտրում քաջությամբ իրենց հեթանոս կեղե-քիչներին դիմակայելու և Եհովայի փրկող ուժին վստահելու համար: «Զօրացէք եւ քաջացէք, մի վախենաք եւ մի զարհուրիք Ասորեստանի թագաւորի երեսիցը եւ նորա հետ եղող բոլոր բազմութեան երեսիցը,-Եզեկիան կոչով դիմեց Հուդայի մարդկանց,որովհետեւ մեզ հետ եղողները աւելի շատ են նորա հետ եղողներից: Նորա հետ կայ մարմ-նեղէն բազուկ, իսկ մեզ հետ է մեր Աստուածը’ Եհովան որ մեզ օգնէ եւ մեր պատերազմները պատերազմէ»: Բ Մնացորդաց 32.7, 8: ՄԹ 259.1

Առանց պատճառի չէր, որ Եզեկիան կարողացավ վստահությամբ խոսել հաջող ելքի մասին: Սնապարծ ասորացիները, թեև Աստծո կող-մից երբեմն օգտագործվում էին որպես բարկության գավազան’ ազգե-րին պատժելու համար, միշտ չէ, որ պետք է գերիշխեն: Տե’ս Եսայիա 10.5: «Ասորեստանից մի վախենար,մի քանի տարի առաջ Տիրոջ ուղերձը եղավ Եսայիայի միջոցով նրանց [349], ովքեր բնակվում էին Սիոնում,որովհետեւ շատ փոքրիկ ժամանակ էլ կայ,... եւ Զօրաց Տէրը կբարձրացնէ նորա վերայ խարազանը’ Օրէբ վէմի մօտ Մադիամի հարուածին նման. եւ իր գաւազանը ծովի վերայ է, եւ նա կբարձրացնէ նորան ինչպէս որ Եգիպտոսի վերայ: Եւ այն օրը կլինի որ նորա բեռը վեր կառնուի քո ուսիցը, եւ նորա լուծը’ քո պարանոցի վերայից, եւ լուծը պիտի կոտրուի ճարպի պատճառովը»: Համարներ 24-27: ՄԹ 259.2

Մեկ այլ մարգարեկան պատգամում, որ տրվել էր «Աքազ թագաւորի մեռած տարին», մարգարեն հայտարարել էր. «Զօրաց Տէրը երդում է արել եւ ասել. Անշուշտ ինչպէս որ խորհել եմ’ այնպէս կլինի, եւ ինչպէս որ որոշել եմ’ նա կկատարուի. Որ Ասորեստանցիին կոտրեմ իմ երկրումը, եւ իմ սարերի վերայ ոտնակոխ եմ անելու նորան, եւ կհեռանայ նորանց վերայից նորա լուծը, եւ նորա բեռը կհեռանայ նորանց ուսիցը: Սա է այն որոշումը, որ որոշուել է բոլոր երկրի համար, եւ սա է այն ձեռքը, որ մեկնուած է բոլոր ազգերի վերայ: Որովհետեւ Զօրաց Տէրը որոշեց, եւ ո՞վ կարող է արգելել, եւ նորա ձեռքը մեկնուած է. Եւ ո՞վ կարող է նորան ետ դարձնել»: Եսայիա 14.28, 24-27: ՄԹ 260.1

Կեղեքչի իշխանությունը պետք է տապալվեր, թեև իր թագավորու-թյան վաղ տարիներին, Աքազի հետ կնքած պայմանագրի համաձայն, Եզեկիան շարունակում էր տուրք վճարել Ասորեստանին: Միևնույն ժամանակ թագավորը «խորհուրդ արաւ իր իշխանների եւ զօրաւորների հետ» և արեց հնարավորինս իր թագավորության պաշտպանու-թյունն ամրապնդելու համար: Նա Երուսաղեմը ապահովել էր կենարար ջրով, մինչդեռ քաղաքից դուրս զգացվում էր դրա սակավությունը: «Եւ ուժովացաւ Եզեկիան, եւ շինեց բոլոր քանդուած պարիսպներն ու աշտարակները բարձրացրեց, [350] եւ դրսիցը մէկ ուրիշ պարիսպ շի-նեց եւ նորոգեց Դաւիթի քաղաքում եղող Մելօնը. Եւ շատ զէնքեր եւ ասպարներ շինեց: Եւ պատերազմի զօրապետներ դրաւ ժողովրդի վերայ»: Բ Մնացորդաց 32.3, 5, 6: Ամեն ինչ արված էր հավանական պաշարմանը պատրաստ լինելու համար: ՄԹ 260.2

Եզեկիայի’ Հուդայի գահ բարձրանալու ժամանակ ասորացիներն արդեն բազմաթիվ մարդկանց էին գերի տարել Իսրայելի հյուսիսային թագավորությունից, և մի քանի տարի հետո նա սկսեց թագավորել: Մինչ նա ամրացնում էր Երուսաղեմի պաշտպանությունը, ասորացիները պաշարեցին և գրավեցին Սամարիան’ տասը ցեղերին ցրիվ տալով ասորական պետության բազմաթիվ գավառներում: Հուդայի սահմանները հեռու էին ընդամենը մի քանի մղոն, Երուսաղեմը’ հիսուն մղոնից էլ պակաս, իսկ տաճարի հարուստ ավարը թշնամուն կստիպեր վերադառնալ: Սակայն Հուդայի թագավորը որոշել էր ամեն ինչ անել’ թշնամուն դիմակայելու համար: Ավարտելով այն ամենն, ինչ մարդկային հնարագիտությունն ու եռանդը կարող էին անել, նա հավաքեց իր ռազմական ուժերը և հորդորեց նրանց քաջ լինել: «Մեծ է քո միջումը Իսրայէլի Սուրբը»‘ այս էր եղել Հուդային Եսայիա մարգարեի լուրը, թագավորն էլ հայտարարել էր անսասան հավատով. «Մեզ հետ է մեր Աստուածը’ Եհովան որ մեզ օգնէ եւ մեր պատերազմները պատերազմէ»: Եսայիա 12.6, Բ Մնացորդաց 32.8: ՄԹ 260.3

Ոչինչ ավելի արագ չի բոցավառում հավատը, որքան հավատի փորձառությունը: Հուդայի թագավորը նախապատրաստվել էր սպաս-վող փոթորկին, և այժմ վստահ, որ Ասորեստանի դեմ մարգարեությունն իրականանալու է, նա իր հույսն Աստծո վրա դրեց: «Եւ ժողովուրդը վստահացաւ ... Եզեկիայի խօսքերի վերայ»: Բ Մնացորդաց 32.8: ՄԹ 261.1

Հետո՞ ինչ, որ ասորական զորքերը, [351] որ նոր էին հաղթանակ տարել աշխարհի մեծագույն ազգերի դեմ և պարտության մատնել Սամարիային Իսրայելում, հիմա հանկարծ դարձնեն իրենց ուժերն ընդդեմ Հուդայի: Հետո՞ ինչ, եթե նրանք պարծենան, ասելով. «Ինչպէս որ իմ ձեռքը հասաւ կուռքերի թագաւորութիւններին, եւ նորանց քանդակածոյները շատ էին Երուսաղէմինիցն ու Սամարիայինիցը: Մի՞թէ ինչպէս որ արել եմ Սամարիային եւ նորա կուռքերին, նոյնպէս չե՞մ անելու նաեւ Երուսաղէմին եւ նորա կուռքերին»: Եսայիա 10.10, 11: Հուդան վախե-նալու ոչինչ չուներ, քանի որ նրա վստահությունն Աստծո վրա էր: ՄԹ 261.2

Երկար սպասված ճգնաժամն, ի վերջո, վրա հասավ: Ասորական ուժերը, որ առաջ էին ընթանում’ տանելով հաղթանակ հաղթանակի հետևից, հայտնվեցին Հուդայում: Վստահ հաղթանակի մեջ’ ղեկավարները իրենց ուժերը բաժանեցին երկու բանակների, որոնցից մեկը պետք է դիմակայեր եգիպտական բանակի հարձակմանը հարավի ուղղությամբ, իսկ մյուսը պետք է պաշարեր Երուսաղեմը: ՄԹ 261.3

Հիմա Հուդայի միակ հույսը Աստված էր: Եգիպտոսից որևէ հնա-րավոր օգնություն չէր սպասվում, և ուրիշ ոչ մի ազգ մոտ չէր գտնվում’ օգնության ձեռք մեկնելու համար: ՄԹ 261.4

Ասորական հրամանատարները, վստահ իրենց լավ պատրաստված զորքերի ուժին, Հուդայի իշխաններին հրավիրեցին բանակցության, որի ժամանակ հանդգնորեն պահանջեցին հանձնել քաղաքը: Այս պահանջն ուղեկցվեց վիրավորական հայհոյանքներով’ ուղղված հրեաների Աստծուն: Իսրայելի և Հուդայի թուլության ու ուրացության պատճառով էր, որ ազգերն այլևս չէին վախենում Աստծո անունից’ այն դարձնելով շարունակական նախատինքի թեմա: Տե’ս Եսայիա 52.5: ՄԹ 261.5

«Եզեկիային ասեցէք,ասաց Ռաբսակը’ Սենեքերիմի գլխավոր հրամանատարներից մեկը,այսպէս է ասում մեծ թագաւորը’ Ասորեստանի թագաւորը. Այդ ի՞նչ յոյս է որի վերայ դու ապաւինել ես. Դու միայն շրթունքի խօսքեր ես խօսում, թէ [352] խորհուրդ ու զօրութիւն ունեմ պատերազմի համար. հիմա ո՞ւմ ապաւինեցիր, որ ինձանից ապստամբուեցար»: Դ Թագավորաց 18.19, 20: ՄԹ 262.1

Զինվորական ղեկավարների բանակցությունները տեղի էին ունե-նում քաղաքի դռներից դուրս, սակայն քաղաքի պատի վրա գտնվող ժամապահների լսելիության սահմաններում, և երբ ասորական թա-գավորի ներկայացուցիչները բարձրաձայնում էին իրենց պահանջները Հուդայի մեծամեծներին, վերջիններս խնդրեցին նրանց խոսել ասորերեն’ հրեերենի փոխարեն, որպեսզի պատի վրա գտնվողները չիմանան բանակցությունների ընթացքի մասին: Արհամարհելով այս առաջարկը’ Ռաբսակն ավելի բարձրացրեց ձայնը, և շարունակելով խոսել հրեերեն’ ասաց. ՄԹ 262.2

«Լսեցէք մեծ թագաւորի’ Ասորեստանի թագաւորի խօսքը. Թագա-ւորը այսպէս է ասում. Եզեկիան ձեզ չխաբէ, որովհետեւ նա կարող չէ ձեզ ազատել: Եւ Եզեկիան ձեզ Եհովային չյուսացնէ ասելով. Եհովան մեզ անպատճառ ազատելու է, եւ այս քաղաքը պիտի չտրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը»: ՄԹ 262.3

«Եզեկիային մի լսէք, որովհետեւ Ասորեստանի թագաւորը այսպէս է ասում. Ինձ հետ հաշտութիւն արէք, եւ դուրս եկէք ինձ մօտ, եւ ամեն մարդ իր որթիցը եւ ամեն մարդ իր թզենուցն ուտէ, եւ ամեն մարդ իր ջրհորի ջրիցը խմէ: Մինչեւ որ ես գամ եւ ձեզ տանեմ ձեր երկրի պէս մի երկիր’ ցորենի ու գինիի երկիր, հացի ու այգիների երկիր»: ՄԹ 262.4

«Միգուցէ Եզեկիան ձեզ խաբէ ասելով թէ Եհովան մեզ ազատելու է: Մի՞թէ փրկեցին այն ազգերի աստուածները’ ամեն մէկն իր երկիրը Ասորեստանի թագաւորի ձեռքիցը: Ո՞ւր են Եմաթի եւ Արփադի աստուածները. ո՞ւր են Սեփարուիմի աստուածները, որ ազատէին Սամարիան իմ ձեռքից: Ո՞րն է այս երկիրների բոլոր աստուածներիցը, [353] որ ազատած լինեն իրանց երկիրը իմ ձեռքից, որ Եհովան էլ Երուսաղէմն ազատէր իմ ձեռքից»: Եսայիա 36.13-20: ՄԹ 262.5

Այս ծաղրանքներին ի պատասխան’ Հուդայի մարդիկ «լռեցին եւ պատասխան չտուին»: Բանակցություններն ավարտվեցին: Հրեա ներ-կայացուցիչները վերադարձան Եզեկիայի մոտ’ «իրանց հանդերձները պատառելով ... եւ նորան պատմեցին Ռաբսակի խօսքերը»: Համարներ 21, 22: Լսելով հայհոյական մարտահրավերը’ թագավորը «պատառեց իր հանդերձները եւ քուրձ հագաւ եւ գնաց Տիրոջ տունը»: Դ Թագավորաց 19.1: ՄԹ 262.6

Լրաբեր ուղարկվեց Եսայիայի մոտ’ նրան բանակցությունների արդյունքների մասին հայտնելու համար: «Նեղութեան եւ կշտամբանքի եւ նախատանքի օր է այս օրը:Սա էր այն խոսքը, որ թագավորն ուղարկեց,Թերեւս լսէ քո Տէր Աստուածը Ռաբսակի բոլոր խօսքերը, որին իր տէրը’ Ասորեստանի թագաւորն ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու եւ այնպիսի խօսքերով կշտամբելու, որոնք լսել է քո Տէր Աստուածը: Ուրեմն աղօթք արա գտնուող մնացորդի համար»: Համարներ 3, 4: ՄԹ 263.1

«Եւ Եզեկիա թագաւորը եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն աղօթք արին այս բանի համար եւ աղաղակեցին դէպի երկինք»: Բ Մնացորդաց 32.20: ՄԹ 263.2

Աստված պատասխանեց Իր ծառաների աղոթքներին: Եսայիայի միջոցով Եզեկիային լուր տրվեց. «Տէրը այսպէս է ասում. Մի վախենար այն խօսքերիցը, որ լսեցիր, որով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագաւորի ծառաները: Ահա ես նորա վերայ մի ոգի կուղարկեմ, եւ նա մի լուր կլսէ, եւ ետ կդառնայ իր երկիրը, եւ սրով կընկնէ իր երկրումը»: Դ Թագավորաց 19.6, 7: ՄԹ 263.3

Հուդայի իշխանների հեռանալուց հետո Ասորեստանի ներկայացուցիչներն այդ ամենի մասին անմիջապես տեղեկացրին իրենց թագավորին [354], ով այդ ժամանակ իր զորքերի հետ եգիպտական բանակի մոտենալուն էր սպասում: Լսելով նրանց զեկուցումը’ Սենեքերիմը «նամակներ գրեց Իսրայէլի Տէր Աստուծուն հայհոյելով եւ ասելով նորա մասին այսպէս. Ինչպէս որ երկիրների ազգերի աստուածներն իրանց ժողովուրդը չազատեցին իմ ձեռքից, այսպէս էլ Եզեկիայի Աստուածը չի ազատիլ իր ժողովրդին իմ ձեռքից»: Բ Մնացորդաց 32.17: ՄԹ 263.4

Այս սնապարծ սպառնալիքին հետևեց լուրը. «Թող քո Աստուածը քեզ չխաբէ որին դու ապաւինել ես ասելով. Երուսաղէմը պիտի չտրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը: Ահա դու լսեցիր, թէ ինչ են արել Ասորեստանի թագաւորները բոլոր երկիրներին’ նորանց բնաջինջ անելով. եվ դու պիտի ազատուի՞ս: Մի՞թէ ազգերի աստուածները ազատեցին նորանց, որոնց փչացրին իմ հայրերը’ Գովզանը, Խառանը, Ռեսեփը եւ Թելասարում եղող Եդեմի որդկանցը: Ո՞ւր է Եմաթի թագաւորը, Արփադի թագաւորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի եւ Աւայի թագաւորը»: Դ Թագավորաց 19.10-13: ՄԹ 263.5

Երբ Հուդայի թագավորն ստացավ ծաղրական նամակը, այն տաճար տարավ և «տարածեց նորանց Տիրոջ առաջին», և աղոթեց ուժեղ հավատով երկնքի օգնության համար, որ երկրի ազգերն իմանան, որ հրեաների Աստվածը դեռ կենդանի է և թագավորում է: Համար 14: Եհովայի պատիվը վտանգված էր: Միայն Նա կարող էր փրկություն բերել: ՄԹ 264.1

«Ով Տէր Աստուած Իսրայէլի, որ նստած ես քերովբէների վերայ,աղաչեց Եզեկիան Տիրոջը,դու ես միայն Աստուած երկրի բոլոր թագաւորութիւնների համար. դու ես ստեղծել երկինքն ու երկիրը: Ով Տէր, խոնարհեցրու քո ականջը եւ լսիր. ով Տէր, բաց քո աչքերը եւ տես եւ լսիր Սենեքերիմի խօսքերը, [355] որ ուղարկեց կենդանի Աստուծուն նախա-տելու: Արդարեւ, ով Տէր, աւերել են Ասորեստանի թագաւորները այն ազգերին եւ նորանց երկիրները. Եւ այրել են նորանց աստուածները կրակով, որովհետեւ նորանք աստուածներ չեն, այլ մարդի ձեռքի գործ’ փայտ եւ քար. ուրեմն նորանց փչացրին էլ: Բայց արդ, ով Տէր մեր Աստուած, մեզ ազատիր նորա ձեռքիցը, որ երկրի ամեն թագաւորութիւններն իմանան, որ դու Եհովադ ես միայն Աստուած»: Դ Թագավորաց 19.15-19: ՄԹ 264.2

«Ով Իսրայէլի Հովիւ, ականջ դիր. դու’ որ
Յովսէփին առաջնորդում ես հօտի պէս, որ
նստում ես քերովբէների վերայ’ փայլիր:
Եփրեմի եւ Բենիամինի եւ Մանասէի առաջին
զարթնացրու քո զօրութիւնը. եկ
մեզ ապ-րեցնելու համար:

Ով Աստուած, ետ դարձրու մեզ:
Եւ փայլեցրու քո երեսը’ եւ կապրինք:
«Տէր’ Զօրաց Աստուած, մինչեւ ե՞րբ կբարկանաս
քո ժողովրդի աղօթքի վերայ:
Արտասուքի հաց ես ուտեցնում նորանց, եւ
արտասուք ես խմեցնում նորանց մեծ չափով:
Մեզ կռուի պատճառ ես դնում մեր դրացիների
համար, եւ մեր թշնամիները ծաղր են
անում մեր վերայ:

Ով Զօրաց Աստուած, ետ դարձրու մեզ,
եւ փայլեցրու քո երեսը եւ կապրինք:
«Մի որթ փոխադրեցիր Եգիպտոսիցը,
ազգեր դուրս հանեցիր եւ նորան տնկեցիր: Ճանապարհ պատրաստեցիր նորա
առաջին, եւ նորա արմատները հաստատեցիր
եւ նա լցրեց երկիրը:

Սարերը ծածկուեցան նորա շուքովը, եւ
Աս-տուծոյ մայրերի պէս են նորա ճիւղերը:
Նորա ոստերը երկարացրիր մինչեւ ծովը,
եւ նորա ճիւղերը մինչեւ Գետը: [356]

«Ի՞նչու քանդեցիր հիմա նորա պատը, որ բոլոր
ճանապարհովը անցնողները քաղեն նորան:

Անտառի խոզը ապականում է նորան, եւ
վայրի գազանը արածում է նորանում:
Ով Զօրաց Աստուած, դարձիր երկնքիցը նայիր եւ
տես, եւ տես եկ այս որթին.
Եւ նոր բուսած ճիւղին, որ քո աջը տնկեց նորան,
եւ այն որդիին որ նորան զօրացրիր քեզ համար...
«Կենդանացրու մեզ, եւ քո անունովը կկանչենք:

Տէր’ Զօրաց Աստուած, ետ դարձրու մեզ,
փայլեցրու քո երեսը եւ կապրինք:»: ՄԹ 264.3

Սաղմոս 80

Եզեկիայի աղաչանքները Հուդայի անունից և ի փառս իրենց գե-րագույն Ղեկավարի’ համահունչ էին Աստծո ցանկությանը: Տաճարի նվիրաբերման ժամանակ Սողոմոնն իր օրհներգության մեջ աղոթել էր Տիրոջը, որ իրավունք անի «իր Իսրայէլ ժողովրդին օր ըստ օրէ. Որպէս զի երկրի բոլոր ազգերը իմանան որ Եհովան է Աստուած և ուրիշը չկայ»: Գ Թագավորաց 8.59, 60: Հատկապես թող Տերը բարեհաճ գտնվի, երբ պատերազմի ժամանակ կամ որևէ բանակի ոտնձգության դեպքում Իսրայելի իշխանները մտնեն աղոթքի տուն և աղաչեն ազատագրման համար: Համարներ 33, 34: ՄԹ 265.1

Եզեկիան առանց հույսի չթողնվեց: Եսայիան լուր ուղարկեց նրան’ ասելով. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Այն որ աղաչեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորի մասին, լսեցի: Այս այն խօսքն է որ Տէրն ասում է նորա մասին. ՄԹ 265.2

«Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիօնի կոյս աղջիկը. Քո ետեւից գլուխը շարժեց Երուսաղէմի աղջիկը: ՄԹ 265.3

«Ո՞ւմ նախատեցիր եւ հայհոյեցիր. Եւ ո՞ւմ վերայ ձայն բարձրացրիր, Եւ աչքերդ վեր հանեցիր. Իսրայէլի Սուրբի վերայ: [359] Քո դեսպանների ձեռովը նախատեցիր Տիրոջը եւ ասեցիր. Իմ կառքերի շատութիւնովը վեր գնացի սարերի բարձրութեան վերայ’ Լիբանանի կողմերը. Եւ ես կտրում եմ նորա բարձր եղեւինները, Եւ նորա ընտիր մայրերը. Եւ մտնում եմ նորա ծայրի օթեւանը Նորա Կարմեղոսի անտառը: Եւ ես փորեցի եւ օտար ջրերը խմեցի, Եւ իմ ոտքերի թաթերովը կչորացնեմ Եգիպտոսի բոլոր գետերը: ՄԹ 265.4

«Մի՞թէ դու չես լսել, որ ես եմ վաղուց արել այդ, Եւ հին օրերից դորան ձեւակերպեցի. Հիմա բերի այդ, Որ աւերակների հողակոյտների դարձնես պարսպաւոր քաղաքները: Եւ նորանց բնակիչների ձեռքը կարճ է, Վասն որոյ զարհուրեցին եւ ամաչեցին, Եւ եղան դաշտի խոտ’ Եւ կանաչ բանջար’ Տանիքի խոտ’ Եւ հասկը քշելուց առաջ խոր-շակահար եղած արտ: ՄԹ 266.1

«Բայց ես գիտեմ քո բնակութիւնը, քո ելքն ու քո մուտքը, Եւ քո բար-կութիւնը ինձ դէմ: Քո ինձ դէմ ունեցած բարկութեան համար, Եւ ըստ որում քո ամբարտաւանութիւնը հասել է իմ ականջներին. Ես էլ դնում եմ իմ կարթը քո քթին Եւ իմ սանձը’ քո բերանին, Եւ քեզ ետ եմ դարձ-նում քո եկած ճանապարհովը»: Դ Թագավորաց 19.20-28: ՄԹ 266.2

Զավթիչների բանակն անապատի էր վերածել Հուդայի երկիրը, սա-կայն Աստված խոստացել էր հրաշքով հոգալ մարդկանց կարիքները: Եզեկիային հասավ լուրը, թե. «Այս լինի քեզ նշանը. Կերէք այս տարի թափուածից բուսածը, Եւ երկրորդ տարին’ ինքնիրան բուսածը, Իսկ երրորդ տարին սերմեցէք ու հնձեցէք, Եւ այգիներ տնկեցէք ու նորանց պտուղը կերէք: Եւ Յուդայի տան ազատուած մնացորդը [360] Կրկին արմատ կարձակէ դէպի ցած, Եւ պտուղ կտայ վերեւումը: Որովհետեւ Երուսաղէմից դուրս կգայ մնացորդ, Եւ փրկուածներ’ Սիօն սարիցը: Այս Զօրաց Տիրոջ նախանձն է անելու»: ՄԹ 266.3

«Սորա համար այսպէս է ասում Տէրը Ասորեստանի թագաւորի մասին. Նա չի մտնիլ այս քաղաքը, Եւ այնտեղ մի նետ չի գցիլ. Եւ վահանով նորա առաջը չի գալ, Եւ նորա դէմ պատնէշ չի կանգնեցնիլ: Իր եկած ճանապարհովը ետ կդառնայ. Եւ այս քաղաքի մէջ չի մտնիլ. Ասում է Տէրը: Եւ ես կպաշտպանեմ այդ քաղաքը, որ ազատեմ’ Ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար»: Համարներ 29-34: ՄԹ 266.4

Ազատագրումը եկավ հենց այդ գիշեր: «... Դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար»: Համար 35: «Ամեն քաջ զօրաւոր, զօրավար եւ իշխան Ասորեստանի թագաւորի բանակումը» բնաջինջ էր արվել: Բ Մնացորդաց 32.21: ՄԹ 266.5

Երուսաղեմը գրավելու համար ուղարկված բանակի սարսափելի դատաստանի լուրը շուտով հասավ Սենեքերիմին, ով դեռ հսկում էր զորքերի մոտենալը Եգիպտոսից Հուդա: Ահից սարսափահար’ ասո-րական թագավորը շտապեց հեռանալ և «ամօթով ետ դառաւ իր եր-կիրը»: Համար 21: Սակայն նրան երկար ժամանակ չէր մնացել կա-ռավարելու: Համաձայն նրա հանկարածահաս վախճանի մասին մարգարեության’ նա սպանվեց իր տնեցիների կողմից, «եւ նորա որդի Ասարդանը թագաւոր եղաւ նորա տեղ»: Եսայիա 37.38: ՄԹ 267.1

Հրեաների Աստվածը հաղթել էր ամբարտավան ասորացուն: Եհովայի պատիվը պաշտպանվեց շրջակա ազգերի առջև: Երուսաղեմում մարդկանց սրտերը լցվեցին սուրբ ուրախությամբ: Նրանց եռանդուն [361] խնդրանքները ազատագրման համար խառնվել էին մեղքի խոս-տովանությանը և բյուրավոր արցունքներին: Իրենց մեծ կարիքի մեջ նրանք ամբողջովին վստահել էին Աստծո փրկող ուժին, և Նա նրանց հուսախաբ չէր արել: Այժմ տաճարի սրահներում նորից հնչում էին հանդիսավոր գովաբանության երգեր: ՄԹ 267.2

«Աստուած յայտնի է Յուդայի մէջ.
նորա անունը մեծ է Իսրայէլի մէջ:
Եւ Սաղէմի մէջ է նորա խորանը.
եւ նորա բնակարանը’ Սիօնի մէջ.
Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը’
վահանը, սուրը եւ կռիւը:
«Դու լուսաւոր ես’ աւելի փառաւոր
քան յափշտակութեան սարերը:
Սրտով զօրաւորները աւար եղան. Ննջեցին
իրանց քնովը. եւ զօրութեան ամեն մարդիկը
չգտան իրանց ձեռքերը:
Ով Յակոբի Աստուած, քո սաստելուցը քնով
թմրեցան կառքերը եւ ձիանքը»:
«Դու ահաւոր ես, ով Տէր,
ո՞վ կկանգնի քո առաջին քո բարկութեան
ժամանակին:
Դու երկնքիցը լսել ես տալիս դատաստանը.
երկիրը վախենում է եւ լուռ կենում, Երբոր Աստուած վեր է կենում
դատաստան անելու որ երկրի ամեն
խեղճերը փրկէ:

«Որովհետեւ մարդկանց բարկութիւնը քեզ
համար փառք կդառնայ. աւելորդ բարկութիւնը
գօտիի պէս կկապես:

Ուխտ դրէք եւ կատարեցէք ձեր Տէր Աստուծուն.
ամենքը’ որ նորա չորս կողմովն են, թող
ընծայ բերեն Ահաւորին:

Որ նա կոտրում է իշխանների հոգին. Եւ
ահաւոր է երկրի թագաւորների վերայ»: ՄԹ 267.3

Սաղմոս 76:

Ասորական կայսրության վերելքն ու անկումը այսօրվա աշխարհի ազգերի համար հարուստ է դասերով: Ասորեստանի փառքը ծաղկման գագաթնակետին Աստվածաշունչը նմանեցնում է [362] Աստծո պարտեզում գտնվող մի փառահեղ ծառի, որ վեր էր հառնում իր շուրջը գտնվող մյուս ծառերից: ՄԹ 268.1

«Ահա Ասորեստանցին մի եղեւին էր Լիբանանի վերայ, ոստերը գեղեցիկ եւ տերեւախիտ, հովանաւոր եւ բարձրահասակ էր, եւ ամպերի մէջ էր նորա գագաթը: ... Նորա հովանումը բնակվում էին բոլոր մեծամեծ ազգերը: Եւ նա գեղեցիկ էր իր մեծութիւնովը, իր ոստերի ընդարձակութիւնովը. որովհետեւ նորա արմատը շատ ջրերի վերայ էր: Եղեւինները նորան չէին ծածկում Աստուծոյ դրախտումը, մայր ծառերը չէին նմանում նորա շառաւիղներին, եւ սօսիները նորա ոստերի նման չէին. ոչ մի ծառ Աստուծոյ դրախտի մէջ չէր նմանում նորան իր գեղեցկութիւնովը:... Եւ նախանձում էին նորան Աստուծոյ դրախտումը եղող բոլոր Եդեմի ծառերը»: Եզեկիել 31.3-9: ՄԹ 268.2

Սակայն իրենց արտասովոր օրհնություններն ի շահ մարդկության օգտագործելու փոխարեն’ Ասորեստանի կառավարիչները պատուհաս դարձան շատ երկրների համար: Լինելով անգութ ու ամբարտավան և’ Աստծո, և’ մարդկանց հանդեպ’ նրանք ստիպում էին բոլոր ազգերին’ ընդունելու Նինվեի աստվածների գերիշխանությունը, որոնց նրանք վեր էին դասում Բարձրյալից: Աստված նախազգուշական լուրով նրանց մոտ էր ուղարկել Հովնանին, և միառժամանակ նրանք խոնարհվեցին իրենց զորքերի Տիրոջ առաջ և ներում խնդրեցին: Սակայն շուտով նրանք նորից շրջվեցին դեպի կռապաշտությունը և աշխարհակալությունը: ՄԹ 268.3

Մերկացնելով Նինվեում գտնվող անօրեններին’ Նաում մարգարեն բացականչեց. ՄԹ 269.1

«Վա՜յ արիւնահեղութեանց քաղաքին,
բոլորը լիքն է ստութեամբ’ յափշտակութեամբ.
որսը պակաս չէ.
«Խարազանի շռինդը եւ անիւի շառաչման ձայնը,
եւ սրընթաց ձին ու ցնցուող կառքը, [363]
Վեր վեր խաղացող ձիաւորը եւ թուրի
պսպղոցը եւ նիզակի շողշողոցը, եւ...
մեռածների բազմութիւնը...
«Ահա ես քեզ դէմ եմ, ասում է Զօրաց Տէրը»: ՄԹ 269.2

Նաում 3.1-5:

Անսխալ ստույգությամբ Անսահմանը գրի է առնում ազգերի մասին հաշվետվությունը: Այն արվում է, քանի դեռ Նա ողորմում և ապաշ-խարության կոչ է անում, սակայն երբ քանակն Աստծո հաստատած սահմանին է հասնում, սկսվում է Նրա ցասման ծառայությունը: Հաշ-վետվությունը փակվել է: Աստծո համբերությունը լցված է: Ողորմությունն այլևս նրանց օգտին չի բարեխոսում: ՄԹ 269.3

«Տէրը երկայնամիտ է եւ մեծազօր, եւ երբէք չի արդարացնիլ յանցաւորին. Տիրոջ ճանապարհը մրրկի եւ փոթորկի մէջ է, եւ ամպերը նորա ոտների փոշին են: Նա սաստում է ծովին եւ նորան ցամաքեցնում, եւ բոլոր գետերը չորացնում. թառամում են Բասանն ու Կարմեղոսը, եւ Լիբանանի ծաղիկը թառամում է: Սարերը դողում են նորանից եւ բլուրները հալվում են, երկիրը բարձրանում է նորա առաջին, նաեւ աշխարհը եւ բոլոր նորանում բնակողները: Նորա ցասման առաջին ո՞վ կկանգնէ, եւ ո՞վ կ’դիմանայ նորա բարկութիւնը բորբոքելիս, նորա սրտմտութիւնը թափվում է կրակի պէս, եւ ապառաժները ճաքում են նորա առաջին»: Նաում 1.3-6: Այդպես էր, որ Նինվեն’ «ցնծացող քաղաքը, որ ապահով բնակուել էր, որ իր սրտումն ասում էր. Ես եմ, եւ ինձանից ջոկ էլ չկայ», դարձավ անապատ, «դարտակ ու դարտակուած ու դատարկացրուած», «առիւծների բնակարանը, եւ կորիւնների արօտատեղին, ուր որ ման էին գալիս արու առիւծը, մատակ առիւծը եւ առիւծի լակոտը. եւ վախեցնող չ’կար»: Սոփոնիա 2.15, Նաում 2.10, 11: [364] ՄԹ 269.4

Կանխատեսելով այն ժամանակները, երբ Ասորեստանի հպար-տության վերջն էր գալու, Սոփոնիան մարգարեացավ Նինվեի համար. «Եւ նորա մէջ պիտի հօտերով մակաղեն ազգերի բոլոր գազանները, հաւալուսն էլ, ոզնին էլ պիտի օթեւանեն նորա խոյակներումը. նորանց ձայնը պիտի հնչէ պատուհաններումը, աւերմունքը շէմքումը պիտի լինի. որովհետեւ նորա եղեւնազարդը նա մերկացրեց»: Սոփոնիա 2.14: Մեծ էր ասորական թագավորության փառքը, մեծ էր և դրա անկումը: Զարգացնելով հզոր մայրու պատկերի գաղափարը’ Եզեկիել մարգարեն պարզորոշ կանխատեսեց Ասորեստանի անկումը’ հպարտության և դաժանության պատճառով: Նա հայտարարեց. ՄԹ 269.5

«Դորա համար այսպէս ասեց Տէր Եհովան. ... իր գագաթը դրաւ ամպերի մէջ, եւ իր սիրտը հպարտացաւ իր բարձրութիւնովը, Ես էլ նորան տուի ազգերի հզօրի ձեռքը. նա հատուցանելով կհատուցանէ նորան. նորա չարութեան համար ես քշեցի նորան: Եւ օտարները’ ազ-գերի բռնակալները նորան ջարդեցին եւ դէն գցեցին. սարերի եւ բոլոր հովիտների վերայ ընկան նորա ոստերը եւ կոտրատուեցան նորա շա-ռաւիղները երկրի բոլոր ձորերումը, եւ նորա հովանիիցը իջան երկրի բոլոր ժողովուրդները եւ դէն գցեցին նորան: Նորա ընկածների վերայ բնակուեցին երկնքի ամեն թռչունները, եւ նորա շառաւիղների վերայ էին դաշտի ամեն գազանները: Որպէսզի իրանց հասակովը չհպար-տանան ամեն ջրասուն ծառերը... ՄԹ 270.1

«Այսպէս է ասում Տէր Եհովան. Նա գերեզմանը իջած օրը սուգ անել տուի: ... Եւ դաշտի բոլոր ծառերը թառամեցին նորա պատճառով: Նորա անկման ձայնիցը դողալ տուի ազգերին»: Եզեկիել 31.10-16: [365] Ասորեստանի հպարտությունը և անկումը պետք է խիստ տեսանելի դաս ծառայեն մինչև վերջին ժամանակները: Այսօր աշխարհի այն ազգերին, որոնք ամբարտավանությամբ ու հպարտությամբ կանգնում են Նրա դեմ, Աստված հարցնում է. «Ո՞ւմ ես նմանում այսպէս փառքով եւ մեծութիւնով Եդեմի ծառերի մէջ. դու վայր պիտի գցուիս Եդեմի ծառերի հետ գետնի տակը»: Համար 18: ՄԹ 270.2

«Բարի է Տէրը, ամրոց է նեղութեան օրումը. եւ նա ճանաչում է իրան ապաւինողներին: Յորդահոս հեղեղով պիտի վերջ տայ» բոլոր նրանց, ովքեր փորձում են Բարձրյալից վեր բարձրացնել իրենց: Նաում 1.7, 8: «Եւ պիտի իջեցնուի Ասորեստանի հպարտութիւնը, եւ Եգիպտոսի գաւազանը պիտի հեռանայ»: Զաքարիա 10.11: Սա ճշմարիտ է ասված ոչ միայն այն ազգերի համար, որոնք հնագույն ժամանակներում ընբոստանում էին Աստծո դեմ, այլ նաև նրանց համար, ովքեր հրա-ժարվում են կատարել աստվածային նպատակը: Դատաստանի օրը, երբ համայն երկրի արդար Դատավորը «շարժէ ազգերին» (Եսայիա 30.28) և թույլ տա մտնել Աստծո քաղաքը նրանց, ովքեր պահել են ճշմարտությունը, երկնակամարը կզնգա փրկվածների հաղթական երգերից: «Դուք երգ կունենաք,հայտարարում է մարգարեն,սուրբ տօնի գիշերուայ նման, եւ սրտի ուրախութիւն’ սրինգով գնացողի պէս, որ գնում է Տիրոջ սարը Իսրայէլի վէմի մօտ: Եւ Տէրը լսել է տալու իր ձայնի փառքը, . որովհետեւ Տիրոջ ձայնիցը զարհուրելու է Ասորես-տանցին, որ զարկում էր գաւազանով: Եւ որոշուած գաւազանի ամեն հարուածը, որ Տէրը իջեցնելու է նորա վերայ, լինելու է թմբուկներով եւ քնարներով»: Համարներ 29-32: [366] ՄԹ 270.3