Սուրբ հրեշտակների ծառայությունը։ Մենք կարիք ունենք առավել խորությամբ հասկանալու, որ հրեշտակների առաքելությունն ենք կատարում։ Պետք է հիշել, որ Աստծո յուրաքանչյուր զավակ գտնվում է երկնային էակների հետ համագործակցության մեջ։ Խոնարհամիտներին ու հեզերին, ովքեր հավատում են Աստծո խոստումներին և վկայում դրանց մասին, ուղեկցում են լույսի և ուժի անտեսանելի զորքերը։ Զորությամբ լի քերովբեները, սերովբեներն ու հրեշտակները Աստծո աջ կողմում են կանգնած. «Ամենը սպասավոր հոգիներ են ուղարկված սպասավորություն անելու նրանց համար, որ փրկությունը պիտի ժառանգեն» (Գործք առաքելոց, 154 [1911])։ CMArm 106.1
Հազարավոր հրեշտակներով։ Հրեշտակներն ուղեկցում են ձեզ’ կորչող հոգիների համար կատարած աշխատանքի մեջ։ Հազա-րավոր, տասնյակ հազարավոր հրեշտակներ հնարավորության են սպասում, որպեսզի համագործակցեն մեր եկեղեցիների անդամների հետ, օգնեն տարածելու լույսը, որն Աստված տալիս է առատապես, որպեսզի մարդիկ կարողանան նախապատրաստվել Քրիստոսի գա-լուստին (Վկայություններ եկեղեցու համար, հ.9,129 [1909])։ CMArm 106.2
Նրանք միշտ մեր կողքին են։ Նա, ով աշխատում է հանուն ուրիշների բարօրության, գործում է երկնային հրեշտակների հետ միաբան, ովքեր մշտապես ուղեկցում և անդադար ծառայում են այդ աշխատողին։ Լույսի ու զորության հրեշտակները միշտ նրանց կողքին են, որ պաշտպանեն, մխիթարեն, ապաքինեն, հորդորեն ու ոգեշնչեն։ Հրեշտակների շնորհիվ մարդիկ հնարավորություն են ստանում հաղորդակից լինելու բարձրագույն դաստիարակությանն ու կրթությանը, բնավորության ճշմարիտ զարգացմանն ու վսեմագույն ծառայությանը (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 307,308 [1900])։ CMArm 106.3
Ուղարկված’ մեզ օգնելու համար։ - Միանգամայն ակնհայտ է, որ չկա մի մարդ’ առավել անպաշտպան և միևնույն ժամանակ առավել անհաղթելի, քան նա, ով զգում է իր անզորությունը և ամբողջովին հույսը դնում է Փրկչի արժանիքների վրա: Աստված կուղարկի բոլոր երկնային հրեշտակներին’ այդ մարդուն օգնելու համար, քանի որ չի ցանկանում նրա պարտությունը (Վկայություններ եկեղեցու համար, հ.7,17 [1902]): CMArm 107.1
Մեր գրական ավետարանիչները բացահայտ հաջողություն ունեն: Իսկ ինչո՞ւ չպետք է ունենային: Նրանց հետ միասին աշխատում են երկնային հրեշտակները: Իրենց սրտերը հեզ պահելով’ ճշմարտությանը հավատացող հարյուրավոր մարդիկ բարի գործ կկատարեն երկնային հրեշտակների օգնությամբ: Աստված օգտագործում է այն մարդկանց, ովքեր իրենց սրտերը հնազանդեցրել են Նրա առաջ, արդարության ու հեզության մեջ սրբագործել են իրենց, հետևում են մեծ Ուսուցչի օրինակին, լույս են տանում մեր դավանանքին չհարող մարդկանց: Մենք պետք է համբերատար ու անաչառ աշխատենք որպես Տիրոջ ծառայողներ’ Սուրբ Գիրքը բացելով հոգիներին (Նամակ 102 [1910]): CMArm 107.2
Հրեշտակները խոսքեր են տալիս։ Գրական ավետարանչի վրա մեծ պատասխանատվություն է դրված: Աշխատանքի անցնելով’ նա պետք է կարողանա բացատրել Սուրբ Գիրքը: Եթե նա, մի տեղից մյուսն անցնելով, վստահի Տիրոջը, ապա Աստծո հրեշտակները կշրջապատեն նրան և այն խոսքերը կտան, որոնք լույս, հույս ու արիություն կբերեն շատ հոգիների (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 314 [1900]): CMArm 107.3
Նրանք գալիս են, որ փափկացնեն սրտերը։ Աստված կազդի նրանց վրա, որոնց սրտերը բաց են ճշմարտության համար, և ովքեր առաջնորդության են փափագում: Նա Իր աշխատողին կասի. «Հիսուսի սիրո մասին խոսի՜ր այս կամ այն մարդու հետ»: Հենց որ Հիսուսի անունը հիշատակվի սիրով ու նրբորեն, Աստծո հրեշտակները անմիջապես կմոտենան, որպեսզի փափկացնեն և հնազանդեցնեն սրտերը (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 37 [1902]): CMArm 107.4
Նրանք հորդորում են։ Անշուշտ, յուրաքանչյուր գրական ա-վետարանիչ կարիք ունի հրեշտակների մշտական օգնության, քանի որ նրա առջև կարևոր աշխատանք կա, որը նա իր ուժերով ի վիճակի չէ կատարելու: Ով վերստին ծնված է, ձգտում է Սուրբ Հոգու առաջնորդությամբ կատարել այն աշխատանքը, որը կարող է: Նա այնպես կաշխատի, ասես ողջ տիեզերքը հետևում է իրեն: Նրան կուղեկցեն և կհորդորեն սուրբ հրեշտակները, ովքեր աշխատողներից առաջ կմտնեն մարդկանց բնակարանները’ նրանց համար ճանապարհ պատրաստելով: Այդպիսի օգնությունը ցանկացած շքեղությունից թանկ է: CMArm 107.5
Նրանք հաջողություն են տալիս: Երբ մարդիկ գիտակցեն, թե ինչպիսի ժամանակում ենք ապրում, նրանք այնպես կաշխատեն, ասես երկինքը նրանց է նայում: Գրական ավետարանիչը կտարածի այն գրքերը, որոնք լույս ու զորություն են բերում հոգիներին: Նա այդ գրքերի ոգով կտոգորվի և մեծ ոգևորությամբ մարդկանց կծաեոթացեի դրանց հետ: Նրա ուժը, արիությունը, հաջողությունը լիովին կախված կշինի այն բանից, թե այդ գրքերում ներկայացված ճշմարտությունը որքանով է արմատավորվել նրա կյանքում և ձևավորվել բնավորության մեջ: Երբ նրա սեփական կյանքը նման կաղապարով ձևավորվի, նա կարող է առաջ գնալ’ մարդկանց ներկայացնելով սուրբ ճշմարտությունը: Աստծո Հոգու ազդեցության շնորհիվ նրա կյանքը խոր և հարուստ փորձառություն ձեռք կբերի, և երկնային հրեշտակները հաջողությամբ կպսակեն նրա գործը (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 319,320 [1900]): CMArm 108.1
Հիսուսը և սուրբ հրեշտակները հաջողությամբ են պսակում խելացի ու աստվածավախ մարդկանց ջանքերը, ովքեր իրենց ուժերի սահմաններում ամեն բան անում եե’ հոգիները փրկելու համար: Թող նրանք խաղաղ ու սիրառատ սրտով ձգտեն շահել մարդկանց, ովքեր փափագում են ուսումնասիրել ճշմարտությունը’ բաց չթողնելով աստվածաշնչյան ընթերցման դասընթաց կազմակերպելու ոչ մի հնարավորություն: Նման կերպ վարվելով’ նրանք ճշմարտության սերմերը կցանեն բոլոր ջրերի մոտ’ փառք բերելով խավարից մեզ Իր զարմանալի լույսի մեջ Կանչողին: Նրանք, ովքեր անկեղծ դրդապատճառներով են կատարում այդ աշխատանքը, կարևոր ծառայություն են կատարում: Իրենց բնավորության մեջ նրանք թուլություն կամ անվճռականություն չեն դրսևորի: Նրանց միտքը հարստանում է, շարժուձևը ավելի ու ավելի նրբանում: Նրանք չպետք է որևէ սահմանափակում դնեն իրենց կատարելագործման համար: Ամեն օր նրանք պետք է ձգտեն ավելի լավ կատարելու բարի գործը (Վկայություններ եկեղեցու համար, հ.5, 403 [1885]): CMArm 108.2