Մեր պարբերականների միջոցով մարդկանց ծանո թացնել ճշմարտությանը։ Մեր թերթերում հոգին փրկող աստվածաշնչյան ճշմարտություններ են հրատարակվում: Բազմաթիվ մարդիկ կան, ովքեր կարող էին օգտակար լինել մեր պարբերականները վաճառելու գործում (Վկայություններ եկեղեցու համար, հ.9, 63 [1909]): CMArm 137.1
Մենք դեռևս չենք արթնացել’ գիտակցելու այն աշխատանքը, որը կարելի է կատարել լուրջ գրականություն տարածելով: Եկեք այժմ, իմաստուն կերպով օգտագործելով մեր պարբերականներն ու գրքերը, վճռականորեն և ջերմեռանդությամբ քարոզենք աշխարհին, որպեսզի աշխարհն իր համար պարզի այն լուրը, որը Պատմոս կղզում Քրիստոսը տվեց Հովհաննեսին: Թող Քրիստոսի անունը դավանող ցանկացած մարդկային միտք վկայի. «Ամեն բանի ավարտը մոտ է, պատրաստվեք Աստծո հետ հանդիպմանը» (Ռևյու ընդ Հերալդ, հուլիսի 30, 1908): CMArm 137.2
Հռչակեք երեք հրեշտակների լուրը։ Այսօր, ինչպես երբևէ, անհրաժեշտ է մեծ ու հրաշալի աշխատանք տանել’ վերջին ավե-տարանական լուրը տարածելու համար: Աշխարհը պետք է ստանա ճշմարտության լույսը մեր գրքերի ու պարբերականների խոսքի ավետարանչական ծառայության շնորհիվ: Մեր հրատարակումները պետք է ցույց տան, որ ամեն բանի վերջը մոտ է: Ինձ հանձնարարված է մեր հրատարակչություններին ասել. «Բարձր պահեք ճշմարտության դրոշը: Հռչակեք երեք հրեշտակների լուրը, որպեսզի այն լսի ողջ աշխարհը: Թող աշխարհը տեսնի, որ «այս[146] տեղ են Աստծո պատվիրանները և Հիսուսի հավատը պահողները”: Թող մեր գրականությունը որպես վկա ողջ աշխարհին տանի լուրը (Ռևյու ընդ Հերալդ, հուլիսի 30, 1908): CMArm 137.3
Մեր պարբերականներին բաժանորդագրվելը։ Սխալ է, երբ մեր պարբերականների բաժանորդագրությունը միայն մի քանի շաբաթով է ձևակերպվել: Բավականաչափ ջանքեր ներդնելու դեպքում կարելի էր ավելի երկարատև բաժանորդագրություն ապահովել: Մեկ տարեկան բաժանորդագրությունը շատ ավելի արժեքավոր է, քան մի քանի կարճաժամկետները: Երբ թերթը ընդամենը մի քանի ամսով են դուրս գրում, դրա հանդեպ հետաքրքրությունը հաճախ այդ կարճաժամկետ բաժանորդագրության հետ էլ ավարտվում է: Քչերն են երկարաձգում բաժանորդագրությունը: Այդպիսով, ժամանակի հսկայական ծախսը աննշան արդյունքներ է բերում, իսկ եթե այդ աշխատանքը կատարվեր մի փոքր ավելի նրբանկատությամբ և հաստատակամորեն, հնարավոր էր ապահովել մեկ տարվա բաժանորդագրություն: Եղբայրնե՜ր, դուք շատ աննշան նպատակներ եք դնում, ձեր ծրագրերը չափազանց նեղ են: Դուք ձեր աշխատանքին արժանի նրբանկատություն ու հաստատակամություն չեք հատկացնում: Գործի մյուս ոլորտների համեմատ այս աշխատանքը շատ դժվարությունների հետ է կապված, բայց դրանից ստացած դասերն ու ձեռք բերված նրբազգացությունն ու կարգապահությունը մեզ կպատրաստեն, որ ծառայենք հոգիներին ուրիշ օգտակար ոլորտներում: Նրանք, ովքեր դժվար են յուրացնում կյանքի դասերը, ովքեր անուշադիր ու կտրուկ են մարդկանց հետ շփման մեջ, կդրսևորեն բնավորության միևնույն թերությունները, նույն նրբանկատության ու մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու հմտության բացակայությունը, անգամ եթե ծառայողներ դառնան: CMArm 138.1
Կարճաժամկետ բաժանորդագրությունը սխալ է: Քանի որ կարճաժամկետ բաժանորդագրությունը թույլատրելի է, որոշ աշխատողներ ջանքեր չեն ներդրել, որպեսզի առավել երկարատև բաժանորդագրություն ապահովեն: Գրական ավետարանիչը պետք է ուշադիր և շահագրգիռ լինի իր պարտականությունների հանդեպ: Նա իրեն պետք է Աստծո աշխատակից համարի և հոգիների հանդեպ սերը նրան կդրդի անելու ամեն հնարավորը մարդկանց լուսավորելու համար: Նախախնամությունն ու շնորհը, միջոցներն ու նպատակները սերտորեն փոխկապակցված են: Երբ Աստծո աշխատողները անում են ամեն հնարավորը, Նա նրանց փոխարեն անում է այն, ինչ իրենք ի վիճակի չեն ինքնուրույն կատարելու: Ոչ ոք չպետք է հույս ունենա, թե կարող է Աստծուց անկախ, սեփական ջանքերի շնորհիվ հաջողության հասել: Ջերմեռանդ աշխատանքը պետք է զուգորդվի Աստծո հանդեպ ամուր հավատով: CMArm 138.2
Տիրոջ աշխատանքի բոլոր ոլորտներում անհրաժեշտ է խնայողություն: Մեր դարում երիտասարդները հակված են արհամարհել տնտեսումն ու կարևորություն չտալ դրան’ շփոթելով այն ժլատության ու նեղմտության հետ: Սակայն խնայողությունը զուգորդվում է ամենալայն և ազատ հայացքների և զգացմունքների հետ: Ճշմարիտ առատաձեռնություն հնարավոր չէ այնտեղ, որտեղ խնայողություն չկա: Արժանապատվությունից ցածր մի’ համարեք տնտեսման սկզբունքների և «ավելացած կտորների» տնօրինման լավագույն միջոցների ուսումնասիրությունը: Հայտնի հրաշքը կատարելով’ Քրիստոսն ասաց. «Ժողովեք ավելացած կտորները, որ բան չկորչի» (Վկայություններ եկեղեցու համար, հ.5, 399,400 [1885]): CMArm 139.1