Բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք Նրա առաքինությունները, որ ձեզ խավարից կանչեց Իր զարմանալի լույսի մեջ: Ա Պետրոս 2.9: YRPArm 174.1
Քրիստոսի ներկայացուցիչը՝ Սուրբ Հոգին, զինում է ուժով ամենա-թույլին, որպեսզի առաջ մղի նրան դեպի հաղթանակ: Աստված կազմա-կերպել է Իր գործիքները բոլոր մարդկանց Իր մոտ բերելու համար: Նա շատերին է ուղարկում Իր աշխատանքին, ովքեր ձեռնադրմամբ նվիրա-բերված չեն եղել: Իր աշխատանքի մեթոդի վերաբերյալ հավանական առարկություններին Նա պատասխանում է մինչև դրանց առաջ գալը: Աստված տեսնում է վերջը սկզբից: Նա գիտի և հոգում է ամեն կարիք, և լուծում է ամեն արտակարգ իրավիճակ: Եթե սահմանափակ մտածո-ղությամբ մարդիկ, ում Նա հանձնարարում է Իր գործը, չխոչընդոտեն, Աստված մշակներ կուղարկի Իր այգի: YRPArm 174.2
Ամեն դարձի եկած հոգու Նա ասում է. «Գնացեք բոլոր աշխարհ, Ավե-տարանը քարոզեք ամեն արարածի” (Մարկոս 16.15): Կարիք չկա, որպեսզի Աստված սկզբում նստի երկրային օրենսդրական խորհրդում և հարցնի մարդանց, ովքեր կարծում են, թե պետք է ծրագրեն Նրա գործը. «Թույլ կտա՞ք արդյոք, որպեսզի Իմ ընտրած մարդիկ ձեզ միանան՝ աշխատելու Իմ բարոյական այգու մի հատվածում”: Քրիստոսն Իր երկնային գահից ընդամենը մի քանի քայլ էր հեռու կանգնած, երբ հանձնարարություն տվեց Իր աշակերտներին, և որպես ավետարանիչներ ներառեց բոլոր նրանց, ովքեր կհավատային Իր անունին: YRPArm 174.3
Հիսուսը ցանկանում է, որ յուրաքանչյուր ծառայող, ում Նա սուրբ հանձնարարություն է վստահել, հիշի Իր պատվերները, հաշվի առնի Իր գործի մեծությունն ու Ավետարանն աշխարհին քարոզելու պարտակա-նությունը դնի այն մեծաթիվ մարդկանց վրա, ում այն պատկանում է: «Այսպես է գրված, և այսպես պետք էր Քրիստոսին չարչարվել և երրորդ օրը մեռելների միջից հարություն առնել և Նրա անունով ապաշխարություն և մեղքերի թողություն քարոզվել բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղեմից սկսած” (Ղուկաս 24.46, 47): Աստծո զորությունը պետք է ուղեկցեր նրանց, ովքեր հռչակում էին Ավետարանը: Եվ նրանք, ովքեր հայտարարում են, թե ունեն կենդանի փորձ Աստծո գործերում, եթե կատարեին իրենց նշանակված պարտականությունն այնպես, ինչպես Աստված էր սահմանել, ամբողջ աշխարհը կզգուշացվեր, և Տեր Հիսուսը մեր աշխարհ կգար իշխանությամբ և մեծ փառքով: Տնային ավետարանիչ, 1896թ. օգոստոսի 1: YRPArm 174.4