Go to full page →

ԱՂՈԹՔ ՀՈԳՈՒ ՀԵՂՄԱՆ ՀԱՄԱՐ հունիս 30 YRPArm 193

Ինչպես Դու ինձ ուղարկեցիր աշխարհ, Ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ: Եվ Ես նրանց համար Իմ անձը սուրբ եմ անում, որ նրանք էլ ճշմարտությունով սրբված լինեն: Բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան Ինձ: Հովհաննես 17.18-20: YRPArm 193.1

Իմ երկնային Հայր, այժմ ես եկել եմ Քո մոտ, ինչպես կամ’ աղքատ, կարիքավոր և Քեզանից կախված: Ես խնդրում եմ Քեզ նաև այս մարդկանց տալ շնորհ, որը կատարելագործում է քրիստոնեական բնավորությունը: Կարեկցիր այս ժողովրդին: Թող որ քո լույսը շողա մտքերում և հոգու տաճարներում: Իմ Փրկիչ, Դու տվել ես Քո կյանքը Քո ժառանգությունը գնելու համար, որպեսզի նրանք կարողանան որպես հաղթողներ մտնել Աստծո արքայությունը, որտեղից այլևս դուրս չեն գա: Օրհնիր նրանց, ովքեր ցանկանում են ծառայել Քեզ: Դիր Քո Հոգին նրանց վրա: YRPArm 193.2

Ես խնդրում եմ Քեզ, երկնային Հայր, որպեսզի Քո Սուրբ Հոգին իջնի այս մարդկանց վրա: Թող հայտնվի Քո փրկությունը: Դիպչիր նրանց սրտերին և փափկացրու դրանք: Մեղմացրու նրանց Սուրբ Հոգով և օգնիր տեսնել այն աշխատանքը, որը պետք է արվի իրենց հարևանների և իրենց շուրջը գտնվող կորչող հոգիների համար: Ո՜հ, արթնացրու նրանց պատասխանատվության զգացողությունը: Թող որ նրանք Գառի արյամբ լվան իրենց բնավորության հանդերձները և դարձնեն դրանք սպիտակ: Շրջապատիր նրանց Քո ողորմության բազուկներով: Սուրբ Հոգու ներգործության միջոցով խնդրիր նրանց թույլ տալ, որպեսզի իրենց լույսը շողա նրանց վրա, ովքեր չեն ճանաչում ճշմարտությունը: Կարգավորիր Քո եկեղեցին, Տեր, որպեսզի այն կարողանա աշխատել հոգիների համար: YRPArm 193.3

Իմ Փրկիչ, հայտնվիր այս ժողովրդին: Թույլ տուր, որ Քո սերն արտահայտվի: Թույլ տուր, որ այն բացահայտվի: Պահպանիր Քո ժողովրդին, որպեսզի սատանան չկարողանա իրականցնել իր կամքն ու ճանա-պարհները նրանց հետ: Օգնիր նրանց ճնշել ողջ հակամարտությունը, որպեսզի ի վերջո նրանք կարողանան իրենց թագերը դնել Քրիստոսի ոտքերի առաջ Աստծո քաղաքում, և Քո անվանը տրվի փառքը: Ամեն: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. հուլիսի 16: YRPArm 193.4