Go to full page →

ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴԻԿ ՕԺՏՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՒԼԻՍ 19 YRPArm 213

Բայց Տերը Սամվելին ասաց. Նրա երևույթին և հասակի երկայնությանը մի նայիր, որովհետև նրան անարգեցի այն պատճառով, որ այն չէ բանը, որ տեսնում է մարդը, որովհետև մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում։ Ա Թագավորաց 16.7: YRPArm 213.1

Աստված ընդունում է մարդկանց ոչ թե իրենց ունակությունների հա-մար, այլ որովհետև նրանք փնտրում են Իր երեսը’ ցանկանալով Նրա օգնությունը: Աստված մարդու նման չի տեսնում: Նա աչքի տեսածով չի դատում: Նա փնտրում է սիրտն ու դատում արդարացիորեն: «Այդ ամենն էլ Իմ ձեռքն է արել, և եղան այդ ամենը, ասում է Տերը. և Ես սրան եմ մտիկ տալիս’ խոնարհին և կոտրած հոգի ունեցողին և Իմ խոսքից դողացողին” (Եսայիա 66.2): YRPArm 213.2

Նա ընդունում է Իր հեզ ու խոնարհ հետևորդներին և շփվում է նրանց հետ, քանի որ նրանց մեջ է տեսնում ամենաթանկարժեք հատկանիշը, որը կհաղթահարի փոթորկի և գայթակղությունների, տապի ու ճնշման ստուգարքը: YRPArm 213.3

Մեր նպատակը Տիրոջ գործի մեջ պետք է լինի Նրա անվան փառա-վորումը մեղավորների դարձի մեջ: Նրանք, ովքեր աշխատում են ծափա-հարություններ վաստակելու համար, չեն արժանանում Աստծո հավա-նությանը: YRPArm 213.4

Տերը շատ պարգևներ է օգտագործում մեղավորներին փրկելու գործում: Ապագայում սովորական մարդիկ կլցվեն Սուրբ Հոգով, կթողնեն իրենց առօրյա գործերն ու կգնան հռչակելու ողորմության վերջին լուրը: Նրանք պետք է ուժեղանան, քաջալերվեն և հնարավորինս արագ պատ-րաստվեն աշխատանքին, որպեսզի նրանց ջանքերը պսակվեն հաջողությամբ: Նրանք համագործակցում են անտեսանելի երկնային ուժերի հետ, որովհետև ցանկանում են ծախսել և ծախսվել Տիրոջ ծառայության մեջ: Նրանք Աստծո մշակներն են, և նրանց եղբայրները պետք է ընդունեն նրանց որպես Աստծուց ուղարկված մարդիկ’ աղոթելով նրանց համար, ասես նրանք առաջ են գնում մեծագույն հանձնարարությունը կատարելու: Ոչ ոք այս աշխատողներին խոչընդոտելու իրավունք չունի: Նրանց հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով: Նրանց մասին ոչ մի ծաղրական խոսք չպետք է արտասանվի, քանի որ երկրագնդի խիստ վայրերում նրանք ցանում են Ավետարանի սերմերը: Ռևյու ընդ Հերալդ, 1907թ. հուլիսի 4: YRPArm 213.5