Go to full page →

ԳՐՈՂ’ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ԱՍՏԾՈ ՀՐԱՄԱՆՈՎ ՕԳՈՍՏՈՍ 11 YRPArm 237

Եվ աթոռի վրա Նստողն ասաց. Ահա ամեն բան նոր եմ անում, և ասաց ինձ. Գրիր, որ այս խոսքերը ճշմարիտ և հավատարիմ են: Հայտնություն 21.5: YRPArm 237.1

Քույր Ուայթն այս գրքերի ստեղծողը չէ: Դրանք բովանդակում են ցու-ցումներ, որոնք իր կյանքի ու գործի ընթացքում Աստված տվել է նրան, պարունակում են թանկագին, մխիթարիչ լույսը, որն Աստված տվել է Իր ծառային աշխարհին փոխանցելու համար: Գրքերի էջերից այդ լույսը պետք է փայլատակի տղամարդկանց և կանանց սրտերին’ առաջորդելով նրանց դեպի Փրկիչը: Տերը հայտարարել է, որ այդ գրքերը պետք է տարածվեն ամբողջ աշխարհով մեկ: Դրանց մեջ կա ճշմարտություն, որն ստացողի համար կյանքի հոտ է դեպի կյանք: Դրանք Աստծո լուռ վկաներն են: YRPArm 237.2

Անցյալում այդ գրքերը Նրա ձեռքում ծառայել են որպես շատ հոգիներ համոզելու և դարձի բերելու միջոց: Շատերն են կարդացել դրանք անհագ սպասումներով: Դրանց էջերում տեսել են Քրիստոսի քավության ազդեցությունը և վստահել են դրա զորությանը: Նրանք որոշում են կա-յացրել իրենց հոգիների պահպանումը հանձնել Արարչին՝ սպասելով և հուսալով Փրկչի գալուստին, Ով Իր սիրելիներին իրենց հավերժական տները կտանի: Ապագայում այս գրքերը պետք է շատ ուրիշներին Ավե-տարանը պարզ դարձնեին’ բացահայտելով նրանց փրկության ճանապարհը: YRPArm 237.3

Աստված Իր ժողովրդին շատ ցուցումներ է ուղարկել՝ տողը տողի, սկզբունքը սկզբունքի հետևից, այստեղ՝ մի փոքր և այնտեղ՝ մի փոքր: Աստվածաշնչին քիչ ուշադրություն է հատկացվում, և Տերը տվել է փոքր լույսը՝ կանանց և տղամարդկանց դեպի ավելի մեծ լույսն առաջնորդելու համար: Օ՜, ինչքան բարի գործ կկատարվեր, եթե այս գրքերը կարդացվեին դրանցում պարունակվող սկզբունքներն իրականացնելու վճռա-կանությամբ: Հազարապատիկ ավելի մեծ զգոնություն, ինքնամերժում և վճռական ջանք կլիներ: Եվ շատ շատերն այժմ կուրախանային մեր ժամանակի ճշմարտության լույսով: YRPArm 237.4

Եղբայրնե'ր և քույրե'ր, ջանասիրաբար աշխատեք՝ բաժանելու համար այս գրքերը: Դրեք ձեր սրտերն այս գործի մեջ, և Աստծո օրհնությունը ձեզ հետ կլինի: Առաջ գնացեք հավատով’ աղոթելով, որ Աստված նախապատրաստի սրտերը լույսն ընդունելու համար: Եղեք հաճելի և բարեկիրթ: Հետևողական ընթացքով ցույց տվեք, որ ճշմարիտ քրիս-տոնյաներ եք: Քայլեք և աշխատեք երկնքի լույսով, և ձեր ճանապարհը կլինի արդարների ճանապարհի նման, որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում: Ռևյու ընդ Հերալդ, 1903թ. հունվարի 20: YRPArm 237.5