Go to full page →

ԵՂԻՍԵ ՍեՊՏեՄԲեՐ 13 YRPArm 271

Եվ եղավ, երբ որ նրանք անցնում էին, Եղիան ասաց Եղիսեին. Խնդրիր’ ինչ անեմ քեզ, քանի որ քեզանից չեմ վեր առնված: Եվ Եղիսեն ասաց. Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա: Դ Թագավորաց 2.9: YRPArm 271.1

Եղիսե մարգարեի փորձից արժեքավոր դասեր կարող ենք քաղել: Եղիսեն ընտրված էր Աստծուց որպես Եղիայի օգնական, և փորձելու ու փորձության միջոցով ցույց տվեց, որ արժանի էր այդ վստահությանը: Նա կամենում էր լինել այնպիսին և անել այնպես, ինչպես որ Տիրոջը հաճո կլիներ: Նա չէր փորձում խուսափել նույնիսկ ամենահամեստ ծառա-յությունից. նույնքան հավատարիմ էր և’ փոքր պարտականություններ կատարելիս, և’ մեծ պատասխանատվություն կրելիս: Նա մշտապես փափագում էր ծառայել այն դիրքերում, որտեղ Տերը կնշանակեր իրեն, որքան էլ դա տհաճ լիներ իր բնական հակումներին: Եվ ամեն քայլափոխի նա սովորում էր խոնարհության և ծառայության դասեր: YRPArm 271.2

«Եվ եղավ, երբ որ նրանք անցնում էին, Եղիան ասաց Եղիսեին. Խնդրիր՝ ինչ անեմ քեզ, քանի որ քեզանից չեմ վեր առնված: Եվ Եղիսեն ասաց. Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա»: Նա աշխարհային պատիվ չխնդրեց, ոչ էլ երկրի մեծատոհմիկների մեջ բարձր դիրք: Այն, ինչը նա ցանկանում էր, Հոգու կրկնակի չափաբաժինն էր’ տրված նրան, ում Աստված պատրաստվում էր պատվել երկրից վերցնելով: Նա գիտեր, որ միմիայն Եղիայի վրա իջած Հոգու կրկնակի չափաբաժինը կարող էր իրեն օգնել լրացնելու այն տեղը, որն զբաղեցնում էր Եղիան. չէ՞ որ Եղիան ուներ տարիքի փորձառություն և իմաստություն, որը ոչ մի կերպ չի կարող փոխանցվել երիտասարդներին: YRPArm 271.3

Երբ Տերն Իր կանխատեսությամբ ճիշտ է համարում Իր գործից վերցնել նրանց, ում Ինքն օժտել է իմաստությամբ, Նա օգնում և զորացնում է նրանց փոխարինողներին, եթե նրանք նայեն Իրեն օգնության համար և քայլեն Իր ճանապարհներով: Հնարավոր է, որ նրանք իրենց նախորդներից անգամ ավելի իմաստուն լինեն, որովհետև կարող են օգուտ քաղել նրանց փորձից և իմաստություն՝ նրանց սխալներից: YRPArm 271.4

Տերը յուրահատուկ կերպով հոգ է տանում Իր եկեղեցու մասին: Նրանք, ովքեր իմաստություն կխնդրեն Նրանից, կլինեն աշխարհի լույսը, որը գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում: Ձեռագրեր 114, 1901թ.: YRPArm 271.5