Եվ Մուրթքեն պատասխան հետ ուղարկեց Եսթերին ասելով. Մի խորհիր քո մտքում, թե դու կազատվես թագավորի տանը’ բոլոր հրեաներից։ Եվ եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն և փրկություն վեր կկենա, բայց դու և քո հոր տունը կկորչեք, և ո՞վ գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել։ Եսթեր 4.13, 14: YRPArm 276.1
Հին ժամամակներում Աստված հրաշալի կերպով աշխատում էր նվիրյալ կանանց միջոցով, ովքեր Նրա գործում միաբանվում էին տղամարդկանց հետ, ում Ինքն ընտրել էր կանգնելու իբրև Իր ներկայացուցիչներ: Նա կանանց օգտագործում էր մեծագույն և վճռական հաղթանակներ տանելու համար: Բազմիցս արտակարգ իրավիճակներում Նա նրանց բերել է առաջնագիծ և նրանց միջոցով աշխատել հանուն շատ մարդկանց փրկության: Եսթեր թագուհու միջոցով Տերն Իր ժողովրդի համար իրականացրեց հզորագույն ազատում: Այն ժամանակ, երբ թվում էր, թե ոչ մի զորություն չէր կարող փրկել նրանց, Եսթերն ու նրա հետ միաբանված կանայք ծոմով, աղոթքով և արագ գործողություններով դիմակայեցին խնդրին և փրկություն բերեցին իրենց ժողովրդին: YRPArm 276.2
Հին Կտակարանի ժամանակներում Աստծո ծրագրի հետ կապված կանանց գործի ուսումնասիրությունը մեզ կսովորեցնի դասեր, որոնք մեզ ուժ կտան դիմակայելու այսօրվա գործի դժվարություններին: Մենք կարող ենք չլինել այդքան ճգնաժամային և աչքի ընկնող դիրքում, ինչպես Աստծո ժողովուրդն էր Եսթերի ժամանակներում, սակայն շատ հաճախ վերածնունդ ապրած կանայք կարող են շատ կարևոր դեր ունենալ ավելի համեստ դիրքերում: Այսպես են արել շատերը և դեռ պատրաստ են անել: Կնոջ պարտականությունն է միաբանվել իր ամուսնու հետ երեխաներին կրթելու և դաստիարակելու գործում, որպեսզի նրանք դարձի գան և իրենց ուժը նվիրաբերեն Աստծո ծառայությանը: Կան շատ կանայք, ովքեր կարող են իրենց ամուսինների հետ ծառայել առողջարանների գործում, բուժել հիվանդներին և մխիթարության և խրախուսանքի խոսքեր ասել այլոց: Կան և այնպիսիք, ովքեր պետք է ստանան համապատասխան կրթություն և որակավորում և իրականացնեն իրենց դերը որպես բժիշկներ: Հատուկ վկայություններ, հատոր 2, 15.1, 2: YRPArm 276.3