Go to full page →

ՍՏԵՓԱՆՈՍ ՍեՊՏեՄԲեՐ 24 YRPArm 282

Ստեփանոսն էլ, հավատով և զորությունով լցված, մեծ մեծ հրաշքներ և նշաններ էր անում ժողովրդի մեջ: Գործք առաքելոց 6.8: YRPArm 282.1

Ստեփանոսը շատ ակտիվ էր Աստծո գործում և համարձակորեն հայտարարում էր իր հավատի մասին: «Եվ վեր կացան ոմանք այն ժո-ղովարանից, որ Լիբերտինացիների էր կոչվում, և Կյուրենացիներից և Աղեքսանդրացիներից և նրանցից, որ Կիլիկիայից և Ասիայից էին, և վի-ճաբանում էին Ստեփանոսի հետ: Եվ չէին կարողանում դեմ կենալ այն իմաստությանը և այն հոգուն, որով նա խոսում էր» (Գործք առաքելոց 6.9, 10): Մեծ ռաբբիների այս աշակերտները վստահ էին, որ հասարակական քննարկման ժամանակ լիովին պարտության կմատնեն Ստեփանոսին նրա ենթադրյալ տգիտության պատճառով: Սակայն նա ոչ միայն խոսեց Սուրբ Հոգու զորությամբ, այլև ողջ հավաքված ամբոխին ապացուցեց, որ ինքը ևս մարգարեների աշակերտ էր և գիտեր օրենքը: Նա վարպետորեն պաշտպանում էր այն ճշմարտությունը, որը դավանում էր, և ջախջախիչ պարտության մատնեց իր ընդդիմադիրներին: YRPArm 282.2

Քահանաներն ու ղեկավարները, ովքեր ականատես եղան Ստեփանոսի ծառայությանն այցելած զորության հիանալի դրսևորումը, լցվեցին դառն ատելությամբ: Նրա ներկայացրած ծանրակշիռ ապացույցին տեղի տալու փոխարեն՝ նրանք վճռեցին լռեցնել նրա ձայնը’ մահվան մատնելով նրան: Նրանք որոշ դեպքերում կաշառում էին հռոմեական իշխանություններին՝ անցկացնելու այն գործերը, որտեղ հրեաներն իրենց ձեռքն էին վերցրել օրենքը և դատում, դատապարտում և պատժում էին բանտարկյալներին համաձայն իրենց ազգային սովորության: Ստեփանոսի թշնամիները չէին էլ կասկածում, որ կարող են իրականացնել այդ դատավարությունն իրենց անձերի համար անվտանգ կերպով: Նրանք այնուամենայնիվ վճռեցին ռիսկի գնալ և բռնեցին Ստեփանոսին և բերեցին Սինեդրիոնի առաջ դատի համար: YRPArm 282.3

Երբ Ստեփանոսը դեմ առ դեմ կանգնած էր իր դատավորների առաջ՝ պատասխանելու համար աստվածահայհոյության մեղադրանքին, սուրբ ճառագայթում փայլատակեց նրա դեմքի վրա: «Եվ ատյանում նստողների ամենը, երբ որ մտիկ տվին նրան, նրա երեսը հրեշտակի երեսի նման տեսան” (համար 15): Նրանք, ովքեր բարձրացրեցին Մովսեսին, կարող էին բանտարկյալի դեմքին տեսնել միևնույն սուրբ լույսը, որը փայլում էր հին մարգարեի դեմքին: Աստծո ներկայութունը տեսարան էր, որը նրանք երբեք կրկին չէին տեսնի տաճարում, որի փառքը կորել էր հավիտյան: Շատերը, ովքեր տեսան Ստեփանոսի փայլուն դեմքը, դողացին և փակեցին իրենց դեմքերը, սակայն համառ անհավատությունն ու նախապաշարմունքը երբեք չերերացին: Մարգարեության Հոգին 3.294-296: YRPArm 282.4