Go to full page →

ԽՆԴՐԵԼՈՎ ՆՐԱ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ հոկտեմբեր 22 YRPArm 311

Բայց Աստված մի՞թե Իր ընտրյալների համար իրավունք չի անի, որ ցերեկ և գիշեր աղաղակում են դեպի Նա, թեև նրանց վրա երկայնամիտ էլ լինի: Ղուկաս 18.7: YRPArm 311.1

Մենք կարող ենք շատ երկար գնալ նեղ արահետով, սակայն դա ապահով ապացույց չէ այն փաստի, թե մենք դրան կհետևենք մինչև վերջ: Եթե մենք քայլել ենք Աստծո հետ Հոգու ընկերակցությամբ, այն պատճառով է, որ որոնել ենք Նրան ամեն օր հավատով: Երկու ձիթենու հասկերից ոսկե յուղը ոսկե խողովակների միջով թափվում է մեզ վրա: Սակայն նրանք, ովքեր իրենց մեջ չեն մշակում աղոթքի սովորույթ և հոգի, չեն կարող ակնկալել ստանալ բարության, խաղաղության, երկայնամտության, քաղցրության և սիրո ոսկե յուղը: YRPArm 311.2

Յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է անջատ պահի աշխարհից, որը լիքն է անօրենությամբ: Մենք չպետք է Աստծո հետ ժամանակավորապես քայլենք, այնուհետև հեռանանք Նրա ընկերակցությունից և քայլենք մեր սեփական կրակի կայծերի ներքո: Պետք է լինի հաստատուն շարունա-կականություն, հավատքի գործերի հետևողականություն: Մենք պետք է փառաբանենք Աստծուն, ցույց տանք Նրա փառքը արդար բնավորության մեջ: Մեզանից ոչ ոք հաղթանակ չի տանի առանց մեր որոնածի, այն է’ հավիտենական կյանքի արժեքին համապատասխան համաչափ, հետևողական և անխոնջ ջանքերի: YRPArm 311.3

Այն, ինչ այժմ մենք պետք է ակնկալենք, և ինչը պետք է լինի մեր փա-փագը, Սուրբ Հոգու հեղումն է: Խնդրեք Նրա օրհնությունները: Ժամանակն է, որպեսզի ավելի եռանդուն լինենք մեր նվիրվածության հարցում: Մեզ է հանձնարարված Քրիստոսին խավարում գտնվողներին բացահայտելու բարդ, բայց և երջանիկ ու փառավոր գործը: Մենք կանչված ենք հռչակելու այս ժամանակի հատուկ ճշմարտությունը: Բոլորի համար կարևոր է Հոգու այս հեղումը: Մենք պետք է աղոթենք Հոգու համար: Տերն ակնկալում է, որպեսզի մենք խնդրենք Իրենից: Մենք ամբողջ սրտով և հոգով չենք նվիրվել այս գործին: YRPArm 311.4

Ի՞նչ կարող եմ ասել իմ եղբայրներին Տիրոջ անունով: Մեր ջանքերի ո՞ր բաժինն ենք ներդրել այն լույսին համապատասխան, որ Տերը հաճեց տալ մեզ: Մենք չենք կարող կախված լինել ձևից կամ արտաքին մեխանիզմներից: Այն, ինչի կարիքը մենք ունենք, Աստծո Սուրբ Հոգու արթնացնող ազդեցությունն է: «Ոչ թե զորությունով, և ոչ թե ուժով, այլ Իմ Հոգով, ասում է Զորաց Տերը» (Զաքարիա 4.6): Աղոթեք անդադար և զգոն եղեք’ աշխատելով ձեր աղոթքներին համապատասխան: Աղոթելիս հավատացեք, վստահեք Աստծուն: Վերջին անձրևի ժամանակ Տերն առատորեն կտա Իր Հոգին: Եղեք ջերմեռանդ աղոթքում և զգոն’ Հոգում: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. մարտի 2: YRPArm 311.5