Go to full page →

ՀՈԳԵՎՈՐ ՇՆՈՐՀԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒԿ ՀԵՂՈՒՄ ՆՈՅեմբեր 4 YRPArm 325

Եվ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին, և այն օրը երեք հազարի չափ հոգի ավելացավ: Եվ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը և հաղորդությանը և հաց կտրելուն և աղոթքներին: Գործք առաքելոց 2.41, 42: YRPArm 325.1

Ճիշտ է, որ վերջին ժամանակներում, երբ երկրի վրա Աստծո գործն ավարտվի, Սուրբ Հոգու առաջնորդության ներքո նվիրյալ հավատաց-յալների կողմից ցուցադրված ջերմեռանդ ջանքերը կկրեն աստվածային շնորհի հատուկ խորհրդանիշներ: Արևելյան երկրներում սերմնացանի և բերքահավաքի ժամանակ թափվող առաջին և վերջին անձրևի խորհրդանիշով հրեա մարգարեները կանխատեսում էին հոգևոր շնորհի հեղումը Աստծո եկեղեցու վրա անսովոր չափերով: Առաքյալների օրերում Հոգու հեղումն առաջին կամ վաղ անձրևի սկիզբն էր, և արդյունքը փառահեղ էր: Ժամանակների վերջում Հոգու ներկայությունը պետք է լինի ճշմարիտ եկեղեցու հետ: YRPArm 325.2

Սակայն երկրագնդի բերքահավաքի վերջում խոստացված է առանձնահատուկ հոգևոր շնորհի հեղում եկեղեցին մարդու Որդու գա-լուստին պատրաստելու համար: Հոգու այս հեղումը նմանեցվում է վերջին անձրևին, և այս հավելյալ զորության համար պետք է քրիստոնյաներն իրենց աղաչանքները բարձրացնեն բերքի Տիրոջը «ետքի անձրևի ժամանակ»: Ի պատասխան՝ «Տերը կայծակներ է շինում և անձրև ու տարափ կտա նրանց” (Զաքարիա 10.1): «Անձրև կիջեցնի, առաջի և վերջի անձրև” (Հովել 2.23): YRPArm 325.3

Եվ այդուհանդերձ, մինչև Աստծո եկեղեցու անդամները չունենան կենդանի կապ ամեն հոգևոր աճի Աղբյուրի հետ, պատրաստ չեն լինի բերքահավաքին: Եվ մինչև նրանց լամպերը չլինեն վառվող և յուղով լի, նրանք կձախողեն հավելյալ օգնություն ստանալը հատուկ կարիքի ժա-մանակ: Գործք առաքելոց, 54, 55: YRPArm 325.4