Go to full page →

ՈՉ ՄԻ ՀԱՏՈՒԿ ԺԱՄԱՆԱԿ ՆՈՅեմբեր 6 YRPArm 327

Զգուշացեք, արթուն կացեք և աղոթք արեք, որովհետև չգիտեք, թե ժամանակը երբ է: Մարկոս 13.33: YRPArm 327.1

Տա Աստված, որպեսզի Իր դարձի բերող զորությունը զգացվի այս ըն-դարձակ հավաքույթի մեջ. օ՜, որպեսզի Աստծո զորությունն իջնի մարդ-կանց վրա: Մենք ամենօրյա բարեպաշտության կարիք ունենք: Մենք պետք է ամեն օր ուսումնասիրենք Սուրբ Գիրքը, պետք է ջերմեռանդ աղոթենք, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ Աստված յուրաքանչյուրիս համապատասխան դարձնի Իր այգում մեր գործին: Ոչ ոք պատրաստ չէ կրթել և հզորացնել եկեղեցին, եթե չի ստացել Սուրբ Հոգու պարգևը: Ոչ մի ծառայող պատրաստ չէ խելացի կերպով աշխատել հոգիների փրկության համար, եթե նա օժտված չէ Սուրբ Հոգով, չի սնվում Քրիստոսով և չի ատում մեղքը: YRPArm 327.2

Ես չեմ կարող նշել հատուկ ժամանակ, թե ե՞րբ տեղի կունենա Սուրբ Հոգու հեղումը, ե՞րբ հզոր հրեշտակը կիջնի երկնքից՝ միանալու երրորդ հրեշտակին այս աշխարհի գործն ավարտին հասցնելու համար: Իմ միակ լուրն այն է, որ մեզ համար ամենահուսալի ապահովությունը երկնային զորությունն ստանալուն պատրաստ լինելն է՝ մեր լամպերը յուղով լի և վառած պահելով: Քրիստոսն է մեզ ասել պատրաստ կենալ, «որ այն ժամին, որ դուք չեք կարծում, մարդու Որդին կգա” (Մատթեոս 24.44): «Արթուն կացեք և աղոթք արեք» ՝ մեր Փրկագնողից մեզ տրված հանձնարարությունն է: Ամեն օր մենք պետք է որոնենք Աստծո Հոգու լուսավորությունը, որպեսզի Նա կատարի Իր աշխատանքը հոգիների և բնավորությունների հետ: Օ՜, ինչքան ժամանակ է վատնվել մանրուքներին ուշադրությունը սևեռելուն: Ապաշխարեք և դարձի եկեք, որպեսզի ձեր մեղքերը ոչնչացվեն, երբ Տիրոջ ներկայությամբ թարմացման ժամանակը գա: YRPArm 327.3

Մենք այժմ կոչ ենք անում ձեզ ամբողջապես հանձնվել Աստծո ծառայությանը: Շատ երկար եք ձեր ուժերը տվել սատանայի ծառայությանը և եղել նրա կամքի ստրուկները: Աստված ձեզ կոչ է անում նայել Իր բնավո-րության փառքին, որպեսզի նայելով կարողանաք փոխվել Իր պատկերի նմանությամբ: Հիսուսը եկավ աշխարհին բացահայտելու Աստծո սերն ու բարությունը: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մարտի 29: YRPArm 327.4