Go to full page →

ԿՐԱԿԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԽԱՆՁՈՂ դեկտեմբեր 16 YRPArm 368

Եվ Տերն ասաց սատանային. Տերը քեզ հանդիմանի, ով սատանա, և Տերը քեզ հանդիմանի, որ ընտրել է Երուսաղեմին. մի՞թե սա կրակից ազատված խանձող չէ: Զաքարիա 3.2: YRPArm 368.1

Հիսուսն Իր ժողովրդի մասին խոսում է որպես կրակից ազատված խանձող, իսկ սատանան հասկանում է, թե դա ինչ է նշանակում: Աստծո Որդին դիմացավ Գեթսեմանում և Գողգոթայի վրա սահմռկեցուցիչ տա-ռապանքների, որպեսզի փրկի Իր ժողովրդին չարի իշխանությունից: Կործանվող հոգիների փրկությանն ուղղված Հիսուսի աշխատանքը նման է նրանց փրկելու համար Իր ձեռքը կրակի մեջ մտցնելուն: Հեսուն, ով ներկայացնում է Աստծո ժողովրդին, հագել է կեղտոտ հանդերձներ և կանգնած է հրեշտակի առաջ, սակայն քանի որ ժողովուրդն ապաշխարում է Աստծո օրենքը ոտնահարելու համար, և հավատի ձեռքով կառչում Քրիստոսի արդարությանը, Հիսուսն ասում է. «Ես քո վրայից վեր առա քո անօրենությունը, և քեզ պատվական զգեստներ եմ հագցնում» (տե'ս Զաքարիա 3.4): YRPArm 368.2

Միայն Քրիստոսի արդարությամբ է, որ մենք հնարավորություն ենք ստանում պահել օրենքը: Աստծուն անկեղծորեն և ճշմարտությամբ երկրպագողները, ովքեր իրենց հոգիները ներկայացնում են Նրա առաջ ինչպես քավության մեծ օրը, Գառի արյամբ կլվանան իրենց բնավորության հանդերձները և դրանք կդարձնեն ճերմակ: Սատանան փորձում է կապել մարդկանց միտքը մոլորությունով, այնպես, որ մարդիկ չապաշխարեն և չհավատան, որպեսզի չհանեն իրենց կեղտոտ հանդերձները: Ինչո՞ւ եք կառչում ձեր բնավորության թշվառ թերություններին և այդպիսով փակում ճանապարհը, որ Հիսուսը չկարողանա աշխատել ձեր օգտին: YRPArm 368.3

Դժավարության ժամանակին Աստծո ժողովրդի դիրքը նման կլինի Հեսուի դիրքին: Նրանք տեղյակ կլինեն երկնքում իրենց համար կատարվող գործից: Նրանք կգիտակցեն, որ իրենց անունների դիմաց գրանցված են մեղքեր, սակայն նաև կիմանան, որ ապաշխարողների և Քրիստոսի արժանիքներին կառչողների մեղքերը մաքրվում են: Նրանք, ովքեր ցուցաբերել են իրական ապաշխարում մեղքից և Քրիստոսում ունեցած կենդանի հավատով հնազանդ են Աստծո պատվիրաններին, իրենց անունները կպահպանեն կյանքի գրքում, և Հիսուսը նրանց կդավանի Հոր և երկնային հրեշտակների առաջ: Հիսուսը կասի. «Նրանք Իմն են, Ես նրանց գնել եմ Իմ սեփական արյունով»: Ժամանակների նշանները, 1890թ. հունիսի 2: YRPArm 368.4