Go to full page →

ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՎՈՒՄ Է ՓեՏՐՎԱՐ 15 YRPArm 53

Ո՞վ է ձեզանում իմաստուն և խելացի, թող իր բարի վարքով ցույց տա իր գործերը իմաստության հեզությունով։ Հակոբոս 3.13: YRPArm 53.1

Քրիստոսի դպրոցում խոնարհությունը Հոգու ընդգծված պտուղներից մեկն է: Այն Սուրբ Հոգին օգտագործում է որպես սրբագործող շնորհ և հնարավորություն է տալիս դրա կրողին մշտապես կառավարել անխոհեմ և պոռթկուն բնավորությունը: Երբ խոնարհության շնորհը փայփայվում է նրանց կողմից, ովքեր ունեն դյուրագրգիռ կամ անհանգիստ բնավորություն, կգործադրեն ամենամեծ ջանքերն իրենց բնավորության ոչ հաճելի գծերը ճնշելու համար: Ամեն օր ձեռք կբերեն ինքնակառավարում, մինչև որ այն ամենը, ինչը դուր չի գալիս Հիսուսին և նման չէ Նրա բնավորությանը, հաղթված լինի: Նրանք սկսում են նմանվել աստվածային Օրինակին, մինչև որ հնազանդվեն ոգեշնչված հորդորին. «Շուտ եղեք լսելու, ծանր’ խոսելու և բարկանալու համար” (Հակոբոս 1.19): YRPArm 53.2

Երբ մարդը հայտարարում է, թե սրբագործված է, սակայն գործերով ու բառերով ներկայանում է որպես իր դառը ջուրը ցողող ոչ մաքուր ցայ-տաղբյուր, կարող ենք վստահաբար ասել, որ այդ մարդը մոլորված է: Նա պետք է սովորի քրիստոնեական կյանքի այբուբենը: Իրենց Քրիստոսի ծառաներ հայտարարած մարդկանցից ոմանք այնքան երկար են փայփայել անգթության դևը, որ կարծես արդեն սիրում են անսուրբ տարրերն ու հաճույք են ստանում տհաճ և գրգռող բաներ խոսելիս: Այս մարդիկ դարձի գալու կարիք ունեն, մինչև որ Քրիստոսը կընդունի նրանց որպես Իր զավակներ: YRPArm 53.3

Խոնարհությունը ներքին զարդարանք է, որն Աստված շատ բարձր է գնահատում: Առաքյալը դա համարում է ոսկուց, մարգարտից կամ թանկագին հանդերձներից ավելի գերազանց ու արժեքավոր: Մինչ ար-տաքին զարդերը գեղեցկացնում են միայն մահկանացու մարմինը, խո-նարհությունը զարդարում է հոգին և կապում է սահմանափակ մարդուն անսահման Աստծո հետ: Սա Աստծո ընտրած զարդարանքն է: Նա, Ով զարդարել է երկինքը լույսի գնդերով, այդ նույն Հոգով խոստացել է, որ «կփառավորի խեղճերին փրկությունով» (Սաղմոս 149.4): Եվ ովքեր հույսը դնում են Տեր Հիսուս Քրիստոսի վրա և Նրա հետ քայլում են մտքի հե-զությամբ և խոնարհությամբ, նրանց երկնքի հրեշտակները կգրանցեն որպես ամենագեղեցիկ զարդարանքն ունեցողներ: Ռևյու ընդ Հերալդ, 1881թ. հունվարի 18: YRPArm 53.4