Go to full page →

ՔՐԻՍՏՈՍԱՆՄԱՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՓեՏՐՎԱՐ 18 YRPArm 56

Որովհետև դուք մեռաք, և ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Կողոսացիս 3.3: YRPArm 56.1

Հիսուսն է կատարյալ օրինակը: Մեր ես-ին հաճոյանալու և սեփական ճանապարհներ որոնելու փոխարեն’ եկեք փորձենք արտացոլել Նրա պատկերը: Նա բարի էր և քաղաքավարի, կարեկցող ու քնքուշ: Արդյո՞ք մենք նման ենք Նրան: Ձգտո՞ւմ ենք արդյոք անուշաբույր դարձնել մեր կյանքը բարի գործերով: Մենք կարիք ունենք Քրիստոսի պարզության: Վախենում եմ, որ շատ դեպքերում մեր սրտի տիրապետումը վերցնում է կարծր ու անզգամ մի հոգի, որն ընդհանրապես նման չէ աստվածային Հոգուն: Այս թուջե սկզբունքը, որը փայփայվել է շատերի կողմից, և որը նույնիսկ ընդունվել է որպես առաքինություն, պետք է հեռացվի, որպեսզի մենք կարողանանք սիրել մեկս մյուսին, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ: YRPArm 56.2

Բավարար չէ, որ մենք միայն դավանենք հավատը, հարկավոր է ավելին, քան պարզապես անվանական հավանությունն է: Պետք է լինի իսկական գիտություն, իսկական փորձ ճշմարտության սկզբունքներում, ինչպես Հիսուսում է: Սուրբ Հոգին պետք է աշխատի ներսում’ ներկայացնելով այս սկզբունքները հստակ գիտակցության ուժեղ լույսի ներքո, որպեսզի գիտակցենք դրանց ուժն ու վերածենք իրական կյանքի: Միտքը պետք է հնազանդ լինի ազատության արքայական օրենքին, օրենք, որը մարդկանց սրտերին ներգործում է Սուրբ Հոգու միջոցով և պարզ է դարձնում գիտակցությանը: Մեղքի արտաքսումը պետք է լինի մարդու կողմից’ գործի դնելով իր ազնվական իշխանությունը: Միակ ազատությունը, որը սահմանափակ կամքը կարող է զգալ, Աստծո կամքի հետ ներդաշանկության մեջ լինելն է’ համապատասխանելով այն պայմաններին, որոնք մարդուն դարձնում են աստվածային բնության հաղորդակից, հեռու փախչելով աշխարհի մեջ ցանկությունից բխող ապականությունից: YRPArm 56.3

Մարդու բանվորությունը խեղաթյուրվում, այլանդակվում է մեղքի պատճառով և արմատապես տարբերվում է Արարչի ձեռքից դուրս եկած առաջին մարդու բնավորությունից: Հիսուսն առաջարկում է վերցնել մարդու այլասերվածությունն ու մեղքը և փոխարենը նրան տալ Իր սեփական բնավորության գեղեցկությունն ու գերազանցությունը: Նա պարտավորվում է նորոգել հոգին ճշմարտության միջոցով: Սխալը չի կարող իրականացնել վերածննդի այս գործը, այդ պատճառով մենք պետք է ճշմարիտը կեղծից տարբերակող հոգևոր տեսողություն ունենանք’ չընկնելու թշնամու որոգայթը: Ռևյու ընդ Հերալդ, 1885թ. նոյեմբերի 24: YRPArm 56.4