Go to full page →

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 14 YRPArm 82

Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ. լուծիր անիրավության կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. և ջարդվածներին ազատ թող տուր, և ամեն տեսակ լուծ կոտրեցեք: Այո, հացդ կտրիր տուր սովածին, և թափառական խեղճերին տար տունդ, երբ որ մի մերկ տեսնես, նրան հագցրու, և քեզ պես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր: Եսայիա 58.6, 7: YRPArm 82.1

Ճշմարտությունը, թանկագին ճշմարտությունը սրբագործում է իր ազդեցությամբ: Սուրբ Հոգու գործունեությամբ մարդու սրբագործումը Քրիստոսի բնության պատվաստումն է մարդու մեջ: Դա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհն է՝ բացահայտված բնավորության մեջ, և Քրիստոսի շնորհը, որն ակտիվ կիրառում է ստանում բարի գործերում: Այդպիսով բնավորությունն ավելի ու ավելի է կատարելագործվում, ստանում Քրիս-տոսի պատկերն արդարության և սուրբ ճշմարտության մեջ: YRPArm 82.2

Աստվածային ճշմարտությունն ունի պահանջների լայն շրջանակ, որոնք ձգվում են մեկը մյուսի հետևից բարի գործերի մեկ գծով: Ավե-տարանի ճշմարտություններն իրարից անկախ չեն. իրար միավորվելով՝ դրանք կազմում են երկնային զարդերի մի գիծ, ինչպես Քրիստոսի անձ-նական աշխատանքում, և որպես ոսկե թելեր ձգվում են քրիստոնեական գործի և փորձի ողջ ընթացքում: Ընտիր լուրեր 3.198: YRPArm 82.3

Իրեն Քրիստոսի հետևորդ հայտարարող յուրաքանչյուրի կողմից ցանկացած անուշադրություն, աղքատության և ընկճվածության մեջ գտնվող իրենց քույրերի և եղբայրների լուծը թեթևացնելու յուրաքանչյուր ձախողում գրանցվում է երկնքի գրքերում, ինչպես ցույց է տրվում Քրիստոսին ի դեմս Նրա սուրբերի: Ի՞նչ հատուցում կտա Տերը շատերին, շատ շատերին, ովքեր ներկայացրել են Քրիստոսի Խոսքն ուրիշներին, բայց հավատացյալ եղբոր նկատմամբ, ով միգուցե իրենցից ավելի քիչ բախտավոր և հաջողակ է եղել, քնքուշ կարեկցանք և հարգանք դրսևորելու գործում ձախողել են: Բարեկեցության ծառայություն, 210: Շատերն անբարենպաստ հանգամանքներում պայքարելիս կթողնեն իրենց եղբորն անօգնական, և այդ անելով՝ մի թանկագին հոգու մոտ տպավորություն կստեղծեն, թե այդպես Քրիստոսին են ներկայացնում: Նման բան չկա: Հիսուսը հարուստ էր, սակայն մեզ համար աղքատացավ, որպեսզի Իր աղքատության միջոցով մենք կարողանանք հարստանալ: Մեղավորին փրկելու համար Նա չխնայեց Իր սեփական կյանքը: Քրիստոսի սիրտը մշտապես հուզվում է մարդկային վշտից: Էլեն Ուայթի 1888թ. նյութեր, 1270: YRPArm 82.4