Go to full page →

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 19 YRPArm 87

Եվ Ես այն փառքը, որ Ինձ տվիր, նրանց տվի, որ մեկ լինեն, ինչպես Մենք էլ մեկ ենք։ Ես’ նրանցում, և Դու’ Ինձանում, որ կատարյալ լինեն միությունում, որպեսզի աշխարհքը գիտենա, թե Դու ուղարկեցիր Ինձ և սիրեցիր նրանց, ինչպես Ինձ սիրեցիր։ Հովհաննես 17.22, 23: YRPArm 87.1

Ինչպիսի՜ ձեռքբերումներ են խոստացված քրիստոնյաների ջանքերի համար, բայց ինչքա՜ն քիչ բան ենք մենք ստանում: Եթե մեր ջանքերը ներդաշնակ լինեին մեր Տիրոջ պատվերի հետ, արդյունքը փառահեղ կլիներ: Նա ասում է. «Բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան Ինձ։ Որ ամենքը մեկ լինեն, ինչպես Դու, Հայր, Ինձանում, և Ես’ Քեզանում, որ նրանք էլ Մե-զանում մեկ լինեն, որ աշխարհքը հավատա, թե Դու ուղարկեցիր Ինձ” (Հովհաննես 17.20, 21): YRPArm 87.2

Հիսուսը չէր աղոթում մի բանի համար, ինչն անմատչելի է մեզ, և եթե այս միասնությունը հնարավոր է, ապա ինչո՞ւ Քրիստոսի հետևորդներն ավելի ու ավելի ջանասիրաբար չեն ձգտում շնորհի այս վիճակին: Երբ մենք մեկ ենք Քրիստոսի հետ, պետք է մեկ լինենք նաև Նրա հետևորդների հետ: Հոգու մեծագույն պահանջը Հիսուսն է’ փառքի հույսը: Սուրբ Հոգու միջոցով մենք ձեռք կբերենք այս միասնությունը, և սերը եղբայրների նկատմամբ առատ կհոսի, և մարդիկ մեզանից կիմանան, որ մենք եղել ենք Հիսուսի հետ և սովորել ենք Նրանից: Մեր կյանքը կլինի Նրա սուրբ բնավորության արտացոլումը: Որպես Նրան հավատացողներ’ մենք պետք է ներկայացնենք Նրա հոգու խոնարհությունը, Նրա վարքագծի մեղմությունը: Աստծո եկեղեցում յուրաքանչյուր ոք անհատապես պետք է պատասխանի Քրիստոսի աղոթքին, մինչև որ մենք բոլորս միավորվենք Հոգում: YRPArm 87.3

Ի՞նչն է հակասությունների և անհամաձայնությունների պատճառ դառնում: Դա Քրիստոսից անջատ քայլելու արդյունքն է: Նրանից հեռու լինելով’ մենք կորցնում ենք մեր սերը Նրա նկատմամբ և դառնում սառը Նրա հետևորդների հանդեպ: Ինչքան հեռու են ընկնում լույսի ճա-ռագայթներն իրենց կենտրոնից, այնքան լայն տարածում են ստանում: Ամեն մի հավատացյալ Քրիստոսի’ արդարության Արևի լույսի ճառագայթն է: Ինչքան մոտ քայլենք Քրիստոսի’ սիրո և լույսի կենտրոնի հետ, այնքան ավելի մեծ սիրով կտոգորվենք Նրա լույսը կրողների նկատմամբ: Երբ սրբերը մոտենում են Քրիստոսին, նրանք պետք է պարտադիր կերպով մոտ լինեն միմյանց, որպեսզի Քրիստոսի սրբացնող շնորհը միացնի նրանց սրտերն իրար: Դուք չեք կարող սիրել Աստծուն և չսիրել ձեր եղբայրներին: Էլեն Ուայթի 1888թ. նյութեր, 1048, 1049: YRPArm 87.4