Go to full page →

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՔԻՑ ԶԱՏ ՉԻ ՏՐՎՈՒՄ ապրիլ 20 YRPArm 120

Որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ վեր կկենան և մեծ նշաններ և հրաշքներ կտան մինչև որ եթե կարելի լիներ, ընտրվածներին էլ կմոլորեցնեին: Մատթեոս 24.24: YRPArm 120.1

Մոլորության այս օրերում ամեն մեկը, ով հաստատվել է ճշմարտության մեջ, պետք է պայքարի սուրբերին տրված հավատի համար: Սատանայի առեղծվածային աշխատանքում կարելի է տեսնել սխալների մեծ բազմազանություն, որոնք, եթե հնարավոր լիներ, կմոլորեցնեին նաև ընտրյալներին և նրանց կշեղեին ճշմարտությունից: Հարկավոր կլինի նաև դիմակայել մարդկային իմաստությանը’ ուսյալ մարդկանց իմաստությանը, ովքեր, ինչպես փարիսեցիները, Աստծո օրենքի ուսուցիչներ են, սակայն իրենք չեն ենթարկվում օրենքին: Հարկավոր կլինի դիմակայել մարդկային տգիտությանն ու հիմարությանը, որոնք կհանդիպեն նոր հրաշալի զգեստ հագած տարանջատված տեսությունների տեսքով, տեսություններ, որոնց դիմակայելն ավելի ու ավելի բարդ կլինի, քանի որ իմաստ չունեն: YRPArm 120.2

Կլինեն կեղծ երազներ և կեղծ տեսիլքներ, որոնք իրենց մեջ ճշմար-տության մասնիկ կպարունակեն, սակայն կհեռացնեն իսկական հավատից: Տերը մարդկանց սկզբունք է տվել, որը նրանց կուղղորդի. «Օրենքին ու վկայությանը դիմեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն» (Եսայիա 8.20): Եթե նրանք նսեմացնում են Աստծո օրենքը, եթե ուշադրություն չեն դարձնում Նրա կամքին, որը բացահայտված է Նրա Հոգու վկայություններում, նրանք խաբեբաներ են: Նրանք կառավարվում են ազդակներով և տպավորություններով’ կար-ծելով, թե վերջիններս Սուրբ Հոգուց են, և դրանք համարում են ավելի վստահելի, քան Ներշնչված Խոսքը: Նրանք հայտարարում են, որ ամեն մի միտք ու զգացողություն Հոգու տպավորությունն է, և երբ դրանք հիմ-նավորում են ոչ Սուրբ Գրքով, հայտարարում են, որ ունեն ավելի վստահելի բան: Սակայն մինչ մտածում են, թե առաջնորդվում են Աստծո Հոգով, իրականում հետևում են սատանայի մշակած պատրանքին: Ընտիր լուրեր 2.98, 99: YRPArm 120.3

Սատանան կաշխատի ամենանուրբ կերպով’ մարդկային հորին-վածքները հրեշտակների հանդերձներով ներկայացնելու համար: Բայց Խոսքի լույսը փայլատակում է բարոյական խավարի մեջ, և Աստվածա-շունչը երբեք չի փոխարինվի հրաշքների ցուցադրությամբ: Ճշմարտու-թյունը պետք է ուսումնասիրել, այն պետք է որոնել ինչպես թաքնված գանձ: Հրաշալի լուսավորությունը Խոսքից զատ կամ էլ դրա փոխարեն չի տրվի: Կառչեք Խոսքին, ստացեք հաստատուն Խոսքը, որը մարդկանց իմաստուն կդարձնի փրկության վերաբերյալ: Ընտիր լուրեր 2.100: YRPArm 120.4