Go to full page →

ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՎԱԾ ԱՂՈԹՔՆԵՐԻՆ ՄԱՅԻՍ 9 YRPArm 140

Եվ այս խոսքերը, որ Ես այսօր քեզ պատվիրեցի, քո սրտի մեջ լինեն: Եվ կրկնիր նրանք քո որդիներին, խոսիր նրանց վրա քո տան մեջ նստած ժամանակդ և ճանապարհ գնացած ժամանակդ և պառկելիս և վեր կենալիս: Երկրորդ Օրինաց 6.6, 7: YRPArm 140.1

Հայրեր և մայրեր, ինչպե՞ս կարող եմ բառեր գտնել նկարագրելու այն մեծ պատասխանատվությունը, որ դուք ունեք: Այն բնավորությամբ, որ ի ցույց եք դնում ձեր երեխաների ներկայությամբ, դուք նրանց սովորեցնում եք ծառայել Աստծուն կամ ես-ին: Երկինք բարձրացրեք ձեր եռանդագին աղոթքները Սուրբ Հոգու աջակցության համար, որպեսզի ձեր սիրտը սրբագործվի, և այն ընթացքը, որին հետևում եք, պատվի Աստծուն և շահի ձեր երեխաներին Քրիստոսի համար: Երբ ծնողները գիտակցեն, որ անփույթ բառերով կամ գործողություններով կարող են իրենց երեխաներին շեղել ճանապարհից, դա նրանց պետք է հաղորդի իրենց առաջադրանքի վեհության և սրբության զգացողություն: YRPArm 140.2

Ծնողներն Աստծո և Նրա Խոսքի առաջնորդության կարիքն ունեն: Եթե նրանք չհետևեն Աստծո Խոսքի խորհուրդներին, եթե Աստվածաշունչը չդարձնեն իրենց խորհրդի աղբյուրը, իրենց կյանքի կանոնը, նրանց երեխաները կմեծանան անհոգ և կքայլեն անհնազանդության և անհավատության ճանապարհով: Քրիստոսը ծանր աշխատանքի և ինքնամերժման կյանք ապրեց, մահացավ նախատինքի մահով, որպեսզի տա հոգու օրինակ, որը կներշնչի և կկառավարի Իր հետևորդներին: Երբ ծնողներն իրենց առօրյա կյանքում ձգտեն նման լինել Քրիստոսին, երկնային ներգործությունը կսփռվի նրանց ընտանիքների վրա: YRPArm 140.3

Քրիստոնեական կյանքում Աստծուն պետք է պատվել առավոտյան և երեկոյան փառաբանությամբ և աղոթքներով: Պատշաճում է, որ ամեն առավոտ և երեկո ջերմագին աղոթքներ բարձրանան առ Աստված Նրա օրհնության և առաջնորդության խնդրանքներով: Արդյո՞ք Տերը կշրջանցի նման տունը և այնտեղ չի հեղի իր օրհնությունները: Միանշանակորեն’ ոչ: Հրեշտակները լսում են փառաբանությունն ու հավատի աղոթքը և բերում են աղերսանքները Նրան, Ով ծառայում է սրբարանում Իր ժողովրդի համար և ներկայացնում է Իր արժանիքները նրանց փոխարեն: Ճշմարիտ աղոթքը կառչում է Ամենակարողին և մարդկանց հաղթանակ տալիս: Իր ծնկների վրա քրիստոնյան ուժ է ստանում փորձություններին դիմակայելու համար: Ռևյու ընդ Հերալդ, 1912թ. փետրվարի 1: YRPArm 140.4