Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Լեռնալանջում

    Բեթլեհեմում յիսուսի ծննդից ավելի քան տասնչորս դար առաջ Իսրայելի որդիները հավաքվել էին Սյուքեմի հիասքանչ հովտում, և սարերի այն կողմից լսվել էր քահանաների ձայնը’ ազդարարելով օրհնությունները և անեծքները. «Օրհնությունը’ եթե լսեք ձեր Եհովա Աստծո պատվիրաններին. և անեծքը’ եթե չլսեք ձեր Եհովա Աստծո պատվիրաններին” (Երկրորդ Օրինաց 11.27,28): Այսպիսով, այն սարը, որից հնչել էին օրհնության խոսքերը, ճանաչվեց իբրև օրհնության սար: Բայց Գարիզին սարի վրա չէր, որ ասվեցին օրհնության խոսքերը մեղանչող և վշտով լի աշխարհին: Իսրայելը չհասավ այն բարձր իդեալին, որը դրվել էր նրա առջև: Ոչ այլ ոք, քան Տեսուն պետք է տաներ Իր ժողովրդին դեպի հավատի ճշմարիտ հանգիստը: Գարիզինն այլևս չէր ճանաչվում իբրև երանությունների սար, այլ անանուն լեռ Գեննեսարեթի լճի մոտ, որտեղ յիսուսն ասաց օրհնության խոսքեր Իր աշակերտների ու ժողովրդի համար:լք 5.1

    Մտովի պատկերացնենք այդ տեսարանը. ասես մենք էլ աշակերտների հետ նստած ենք լեռնալանջին, թափանցենք այն մտքերի ու զգացմունքների մեջ, որոնք համակել էին նրանց սրտերը: Հասկանալով Հիսուսի խոսքերի նշանակությունը նրանց համար, ովքեր ականջալուր եղան դրանց, մենք կարող ենք նկատել այդ խոսքերում նոր պայծառություն ու գեղեցկություն, և կարող ենք մեզ համար ևս քաղել խորը դասեր:լք 5.2

    [2] Երբ Փրկիչը սկսեց Իր ծառայությունը, Մեսիայի ու Նրա գործերի վերաբերյալ համաժողովրդական ըմբռնումն այնպիսին էր, որ ամբողջ ժողովուրդն ի վիճակի չէր ընդունելու Նրան: Բարեպաշտության ոգին կորել էր ավանդույթի ու ծիսակատարության մեջ, և մարգարեությունները մեկնաբանվում էին հպարտ, աշխարհասեր սրտերի պատվիրագրերում: Հրեաները Նրան, ով գալու էր, նայում էին ոչ թե որպես մեղքից Փրկողի, այլ որպես մեծ արքայի, որ բոլոր ազգերը պետք է Հուդայի ցեղից տաներ Առյուծի գերիշխանության տակ: Իզուր էր Հովհաննես Մկրտիչը հին մարգարեների սրտերը թափանցող զորությամբ նրանց ապաշխարության կոչ արել: Իզուր էր նա Հորդանանի ափին մատնանշել Հիսուսին որպես Աստծո Գառան, որ իր վրա էր վերցնում աշխարհի մեղքը: Աստված ջանում էր նրանց մտքերն ուղղել տառապող Փրկչի մասին Եսայիայի մարգարեությանը, բայց նրանք չկամեցան լսել:լք 5.3

    Եթե Իսրայելի ուսուցիչներն ու ղեկավարները հնազանդվեին Նրա վերափոխող շնորհին, ապա Հիսուսը կդարձներ նրանց Իր պատվիրակները մարդկանց մեջ: Սկզբից Հուդայում քարոզվեց արքայության գալուստը և տրվեց ապաշխարության կոչը: Երուսաղեմի տաճարից սրբապիղծների վռնդվելու գործողության մեջ Հիսուսն Իրեն հայտարարել էր որպես Մեսիա’ այն Մեկը, ով պետք է մաքրի հոգին մեղքի պղծությունից և Իր ժողովուրդը դարձնի սուրբ տաճար Տիրոջ համար: Բայց հրեական իշխանները չկամեցան խոնարհեցնել իրենց’ ընդունելու Նազարեթից եկած հեզ Ուսուցչին: Երուսաղեմ կատարած Իր երկրորդ այցի ժամանակ Նա մեղադրվել էր ատյանի առջև, և միայն այս բարձրաստիճանավորների վախը ժողովրդից թույլ չտվեց սպանել Նրան: Թողնելով Հուդայի երկիրը’ Նա գնաց Գալիլեա’ կատարելու Իր ծառայությունը:լք 6.1

    [3] Նախքան լեռան քարոզը մի քանի ամիս շարունակ Նա աշխատեց այնտեղ: «Երկնքի արքայությունը մոտեցել է” (Մատթևոս 4.17) լուրը Նա հայտարարեց ողջ երկրով մեկ և գրավեց բոլոր դասերի ուշադրությունը և ավելի բորբոքեց նրանց փառասիրական կրքերը: Նոր Վարդապետի համբավը տարածվեց Պաղեստինի սահմաններից դուրս, հիերարխիայի վերաբերմունքին հակառակ’ տարածվեց այն կարծիքը, թե Նա պետք է լինի վաղուց սպասված Փրկիչը: Մեծ բազմություն էր խմբվում յիսուսի շուրջը Նրա ամեն քայլափոխին, և համընդհանուր խանդավառությունն աճում էր:լք 6.2

    ժամանակը եկել էր այն աշակերտների համար, ովքեր ամենասերտ հաղորդակցության մեջ էին Քրիստոսի հետ’ ավելի անմիջականորեն միանալու Նրա աշխատանքին, որպեսզի այս մեծ բազմությունը անուշադրության չմատնվի ինչպես առանց հովվի ոչխարներ: Աշակերտներից ոմանք Նրա ծառայության սկզբում միացել էին իրար հետ իբրև յիսուսի ընտանիքի անդամներ: Նույնիսկ նրանք էլ էին մոլորվել դպիրների ուսմունքից’ համակվելով երկրային արքայության համաժողովրդական սպասմամբ: Նրանք չէին կարող հասկանալ յիսուսի արարքները: Արդեն շփոթված և անհանգստացած էին, որ Նա ոչ մի ջանք չի թափում ամրացնելու Իր շահերը’ ապահովելով քահանաների ու դպիրների պաշտպանությունը, որ Նա ոչինչ չի ձեռնարկում Իր երկրային արքայության հեղինակությունը հաստատելու համար: Դեռ մեծ աշխատանք կար կատարելու այդ աշակերտների համար’ նախքան նրանք պատրաստ կլինեին սուրբ պարտականության համար, , երբ Դիսուսը երկինք կհամբարձվեր: Այնուամենայնիվ, նրանք արձագանքել էին Քրիստոսի սիրուն, և չնայած թուլասիրտ էին հավատալու’ Դիսուսը տեսավ նրանցում մարդկանց, ում կարող էր կրթել ու վարժեցնել Իր մեծ աշխատանքի համար: Եվ հիմա, երբ նրանք բավական ժամանակ Նրա հետ էին, և նրանց հավատը որոշ չափով ամրապնդվել էր Դիսուսի առաքելության աստվածային բնույթի առումով, և ժողովուրդն էլ առանց կասկածանքի ընդունել էր Նրա զորության վկայությունը, [4] ճանապարհը պատրաստ էր Նրա թագավորության սկզբունքների բացահայտ ընդունման համար, ինչը կօգներ հասկանալ դրանց ճշմարիտ էությունը:լք 7.1

    Ղալիլեայի ծովի մոտ գտնվող սարում Հիսուսը ողջ գիշեր միայնակ անցկացրեց Իր ընտրյալների համար աղոթելով: Լուսադեմին Նա կանչեց նրանց Իր մոտ ցուցումներով, աղոթքով ու օրհնանքի խոսքերով Իր ձեռքերը դրեց նրանց գլխին’ առանձնացնելով նրանց ավետարանչական աշխատանքի համար: Հետո Նա ուղևորվեց նրանց հետ դեպի ծովափ, որտեղ առավոտ վաղ արդեն մեծ բազմություն էր սկսել ժողովվել:լք 8.1

    Ղալիլեայի քաղաքներից եկած բազմությունից բացի, այնտեղ կային մեծ թվով մարդիկ Հուդայից, Երուսաղեմից, Պերեայից, Դեկապոլիսի կիսահեթանոս բնակչությունից, Եդովմից, որը Հուդայից դեպի հարավ էր գտնվում, նաև Տյուրոսից ու Սիդոնից, Միջերկրական ծովի ափին գտնվող Փյունիկեի քաղաքներից: «Երբոր լսում էին, թե ինչ բաներ էր անում», նրանք «գալիս էին նրանից լսելու և իրենց հիվանդություններից բժշկվելու. և. որովհետև նրանից զորություն էր դուրս գալիս և ամենին բժշկում” (Մարկ. 3.8, Ղուկաս 6.17-19):լք 8.2

    Քանի որ նեղ ծովեզրնը անկարող էր նույնիսկ մոտակա սահմաններում հասցնել Նրա ձայնը բոլոր լսոլ կամեցողներին, Հիսուսն ուղղվեց դեպի հետ’ լեռնալանջ: Հասնելով հարթ տարածության, ուր կարող էր տեղավորվել մեծ բազմություն, Նա նստեց խոտի վրա, աշակերտներն ու բազմությունը հետևեցին Նրա օրինակին:լք 8.3

    Չգալով, որ սովորական սպասումից ավելի ինչ-որ բան պետք է լինի’ մոտ աշակերտները նստեցին Տիրոջը: Առավոտվա դեպքերից նրանք վստահություն ձեռք բերեցին, որ ինչ-որ [5] հայտարարություն պետք է լինի թագավորության վերաբերյալ, որ, ինչպես նրանք հույս ունեին, պետք է շուտով Հիսուսը հաստատի: Սպասման այս զգացողությամբ ժողովուրդն էլ էր լցված, և նրանց դեմքերը վկայում էին մեծ հետաքրքրության մասին:լք 8.4

    Երբ նրանք նստեցին լեռնալանջի կանաչ խոտերին, սպասելով լսելու աստվածային Ուսուցչի խոսքերը, նրանց սրտերը լցված էին ապագա փառքի մտքերով: Այնտեղ էին դպիրներն ու փարիսեցիները, ովքեր անհամբեր սպասում էին այն երանելի օրվան, երբ իշխանություն կունենան ատելի հռոմեացիների վրա և կտիրեն աշխարհի մեծ կայսրության հարստությանն ու շքեղությանը: Աղքատ գյուղացիներն ու ձկնորսները հույս ունեին լսելու հուսատու խոսքեր, որ նրանց թշվառ հյուղակները, աղքատիկ սնունդը, ծանր աշխատանքով լի կյանքը, չքավորության վախը պետք է փոխվի առատությամբ լի պալատներով ու կյանքի թեթև ու հեշտ օրերով: Նրանք հույս էին փայփայում, որ իրենց կոպիտ հանդերձի փոխարեն, որը նրանց ամենօրյա հագուստն էր ու գիշերվա ծածկոցը, Քրիստոսը կտա զավթիչնրի հարուստ ու թանկագին պատմուճանները:լք 9.1

    Ամենքի սիրտը դողում էր այն հպարտ հույսից, որ Իսրայելը շուտով կփառավորվի ազգերի առջև իբրև Տիրոջ ընտրյալ ազգ, և Երուսաղեմը կմեծարվի որպես համաշխարհային թագավորության կենտրոն: լք 9.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents