Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Տերունական աղոթքը

    «Արդ դուք այսպես ադոթք արեք» (Մատթևոս 6.9):
    [102] Տերունական աղոթքը Փրկիչը երկու անգամ տվեց: Առաջինն ասվեց ժողովրդին լեռան քարոզում, և մի քանի ամիս հետո’ աշակերտներին: Կարճ ժամանակով աշակերտները Տիրոջ մոտ չէին: Վերադարձին Նրան գտան Աստծո հետ հաղորդակցության մեջ: Ասես չզգալով նրանց ներկայությունը’ Նա շարունակեց բարձրաձայն աղոթել: Նրա դեմքը լուսավորված էր հանդիսավոր պայծառությամբ: Բվում էր’ Նա գտնվում է հենց Անտեսանելիի ներկայության մեջ, և Նրա խոսքերն ունեին այնպիսի կենդանի ուժ, ինչպիսին լինում էր Աստծո հետ խոսելիս:
    լք 106.1

    Աշակերտների սիրտը խորապես շարժվեց: Նրանք նկատել էին, թե ինչքան հաճախ Նա երկար ժամեր էր անցկացնում’ առանձնացած Իր Հոր հետ հաղորդակցության մեջ: Նրա օրերն անցնում էին ժողովրդին ծառայելու մեջ: Այս անընդմեջ աշխատանքից Նա այնքան էր հոգնում, որ Նրա մայրը, եղբայրներն ու աշակերտները վախենում էին, թե Նրա հետ մի բան կպատահի: Ծանր աշխատանքով լի օրվա վերջում աղոթքով անցկացրած ժամերից վերադառնալիս նրանք Նրա դեմքին նկատում էին խաղաղություն, թարմության զգացում, որը լինում էր Աստծո ներկայությամբ: Աստծո հետ Նրա անցկացրած ժամերի շնորհիվ էր, որ օրընստօրե Նա բերում էր երկնքի լույսը մարդկանց: Աշակերտները տեսել են աղոթքի մեջ անցկացրած ժամերի ուղղակի կապը Նրա խոսքերի ու գործերի զորության հետ: [103] Այժմ, լսելով Նրա աղերսանքը, նրանց սրտերը լցվեցին երկյուղով ու խոնարհությամբ: Երբ Նա վերջացրեց աղոթքը, աշակերտները, խորապես գիտակցելով իրենց անձնական կարիքը, բացականչեցին. «Տե’ր, սովորեցրու մեզ աղոթք անել» (Ղուկաս 11.1):լք 106.2

    Հիսուսը նրանց նոր աղոթք չսովորեցրեց: Նա կրկնեց այն, ինչ նախկինում սովորեցրել էր՝ կարծես կամենալով ասել դուք պետք է հասկանաք այն, ինչ որ արդեն տվել եմ ձեզ: Դեռ դրա խորը նշանակությունը դուք չգիտեք:լք 107.1

    Փրկիչը, տալով մեզ այդ աղոթքի ձևը, չսահմանափակեց մեր աղոթքի հնարավորությունը: Որպես մարդ Նա ներկայացրեց աղոթքի Իր գաղափարը: Այնքան պարզ բառեր, որ կարող են յուրացնել փոքրիկ երեխաները, մինչդեռ այնքան խորը, որ նրանց նշանակությունը լիովին երբեք չեն կարող ըմբռնել հասուն մարդիկ: Այն սովորեցնում է մեզ մեր շնորհակալական տուրքը բերել Աստծուն, հայտնել մեր կարիքները, խոստովանել մեր մեղքերը և հավակնել Նրա խոստումների վրա հիմնված ողորմությանը:լք 107.2

    «երբ որ աղոթք անեք, ասեք. Մեր Հայր» (Ղուկաս 11.2):
    Հիսուսը սովորեցնում է մեզ, որ Իր Հորն անվանենք մեր Հայր: Նա չի ամաչում մեզ Իր եղբայրներն անվանել: (Եբրայեցիս 2.11): Որքան մեծ ցանկությամբ ու պատրաստակամու- թյամբ է Փրկիչը մեզ ընդունում իբրև Աստծո ընտանիքի անդամներ: Աստծուն դիմելու հենց սկզբնական խոսքերի մեջ Նա տալիս է մեզ մեր աստվածային ազգակցության վստահությունը’ «Մեր Հայր»:
    լք 107.3

    [104] Այստեղ բացվեց այն հիանալի ճշմարտությունը’ լի քաջալերությամբ ու մխիթարությամբ, որ Աստված սիրում է մեզ, ինչպես սիրում է Իր Որդուն: Այս էր, որ Հիսուսն Իր աշակերտների համար ասաց վերջին աղոթքում. «Սիրեցիր նրանց’ ինչպես ինձ սիրեցիր” (Հովհաննես 17.23):լք 107.4

    Այս աշխարհը, որը սատանան հավակնում է որպես իրենը և ղեկավարում է դաժան բռնապետությամբ, Աստծո Որդին, մեկ անգամ նվաճելով. պատեց Իր մեծ սիրով և կըր- կին կապեց Եհովայի գահին: Երբ այս հաղթանակը ձեռք բերվեց, քերովբեներն ու սերովբէները, չընկած աշխարհների անթիվ բազմությունը Աստծո և Գառան փառաբանության հիմնը երգեցին: Նրանք ցնծացին, որ ընկած ցեղի համար փրկության ճանապարհ բացվեց և, որ երկիրը պիտի ազատագրվի մեղքի անեծքից: Որքա՜ն ավելի շատ պետք է ցնծան նրանք, ում համար այդպիսի զարմանահրաշ սեր ցուցաբերվեց:լք 108.1

    Էլ ինչպե՞ս կարող ենք տարակուսել ու կասկածել և մեզ որբ համարել այս աշխարհում: Հիսուսը մարդկային բնությունը հագավ հանուն նրանց, ովքեր խախտել էին Նրա օրենքը: Նա մեզ նման դարձավ, որ մենք ունենանք հավիտենական խաղաղություն ու վստահություն: Մենք Բարեխոս ունենք երկնքում: Նա, ով ընդունում է Նրան որպես իր անձնական Փրկիչ, իր մեղքերի բեռը կրելով հանդերձ’ որբ չի լինի: լք 108.2

    «Սիրելիներ, հիմա Աստծո որդիք ենք”: «Եվ եթե որդիք’ ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե նրա չարչարանքներին կցորդ ենք’ փառքին էլ մասնակից լինենք»: «Տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե երբ որ նա կհայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան ինչպես որ է” (Ա Հովհաննես 3.2, Հռոմեացիս 8.17):լք 108.3

    Աստծուն մոտենալու առաջին քայլն է’ ճանաչել ու հավատալ այն սիրուն, որ Նա ունի մեր հանդեպ (Ա Հովհաննես 4.16), քանի որ Նա մեզ սիրով է ձգում Իր մոտ, և սերն է դրդում մեզ գալ Նրա մոտ: [105]լք 108.4

    Աստծո սիրո ըմբռնումը դրդում է մեզ ուրանալ եսասիրությունը: Աստծուն մեր Հայրը անվանելով’ Նրա բոլոր զավակներին ընդունում ենք որպես մեր եղբայրներ: Մենք բոլորս էլ մեծաթիվ մարդկության մի մասնիկն ենք, մեկ ընտանիքի անդամներ: Մեր աղաչանքներում պետք է ընդգրկենք նաև մեր հարևաններին: Ոչ մի աղոթք ճիշտ չի լինի, եթե աղոթողը միայն իր համար է օրհնություն խն- դրում:լք 108.5

    Հիսուսն ասաց, որ անսահման Աստվածը մեզ մեծ առավելություն շնորհեց Իրեն դիմելու Հոր անունով: Հասկացեք, թե ինչ է դա նշանակում: Ոչ մի երկրավոր ծնող այդքան լրջորեն չի աղաչել իր մոլորված որդու համար, որքան Նա, ով ստեղծել է մեզ: Ոչ մի մարդ այդպիսի քնքուշ հրավերներով չի կանչել մեղավորին ապաշխարության: Աստված լինում է ամեն մի բնակարանում, Նա լսում է ամեն մի ասված խոսք, ամեն մի աղոթք, զգում է ամեն մի հոգու վշտերն ու հիասթափությունները, տեսնում է ամեն մի վերաբերմունք’ դրսևորված հոր, մոր, քրոջ, ընկերոջ ու հարևանի հանդեպ: Նա հոգ է տանում մեր կարիքների համար: Նրա սերը, ողորմությունն ու գթասրտությունը մշտապես հոսում են բա- վարարելու մեր կարիքները:լք 109.1

    Բայց եթե Աստծուն անվանում եք ձեր Հայրը, ապա պետք է ձեզ համարեք Նրա զավակ’ ղեկավարելու Նրա իմաստնությամբ ու հնազանդվելու ամեն բանի’ գիտենալով, որ Նրա սերն անփոփոխ է: Դուք կընդունեք ձեր կյանքի համար մշակված Նրա ծրագիրը: Որպես Աստծո որդիները’ դուք կպահեք Նրա պատիվը, Նրա բնավորությունը, Նրա ընտանիքը, Նրա աշխատանքը իբրև ձեր ամենավսեմ մղումների առարկա: Դա ձեր ուրախությունը կլինի’ ճանաչել ու պատվել ձեր ազգակցությունը Հոր ու Նրա ընտանիքի ամեն մի անդամի հետ: Դուք ուրախ կլինեք կատարելու որևէ գործ, որքան էլ այն համեստ լինի, որը կփառավորի Նրան կամ էլ կբարելավի ձեր ազգականների կյանքը: [106]լք 109.2

    «Որ երկնքումն ես»: Նրան, ում Քրիստոսը մեզ հրամայում է նայել որպես «մեր Հորը”, որ «երկնքումն է: Նա ամեն ինչ որ կամենում է’ անում է»: Նրա հոգատարության մեջ կարող ենք ապահով հանգստանալ’ ասելով. «Ինչ օր, որ վախենամ, քեզ կհուսամ” (Սաղմոս 115.3, 56.3):լք 110.1

    «Սուրբ լինի քո անունը» (Մատթևոս 6.9):
    Տիրոջ անվան սուրբ լինելը պահանջում է, որ մեծ երկյուղածությամբ արտասանվի այն բառը, որը խոսում է Գերագույն էակի մասին: «Սուրբ և ահավոր է նրա անունը» (Սաղմոս 119.9): Մենք երբեք չպետք է թեթևամտորեն վերաբերվենք աստվածության տիտղոսի կամ անվան հետ: Աղոթքի ժամանակ մենք մտնում ենք Ամենաբարձրյալի ընդունարանը: Եվ պետք է Նրա առջև գանք սուրբ երկյուղով: Հրեշտակները ծածկում են իրենց երեսները Նրա ներկայությամբ: Քերովբեները և սուրբ ու լուսավոր սերովբեները մեծաշուք երկյուղածությամբ են մոտենում Նրա գահին: Ուրեմն որքա՜ն ավելի մենք’ սահմանափակ, մեղավոր էակներս, պետք է երկյուղով մոտենանք Տիրոջը’ մեր Արարչին:
    լք 110.2

    Սրբել Տիրոջ անունը ավելին է նշանակում, քան միայն այս: Քրիստոսի օրերում ապրող հրեաների նման մենք էլ կարող ենք արտաքնապես երկյուղել Աստծուց, սակայն շարունակաբար պղծել Նրա անունը: «Տիրոջ անունն է”‘ «ողորմած, գթած, երկայնամիտ և առատ ողորմությունով և ճըշ֊ մարտությունով, .անօրենություն, հանցանք և մեղք ներող” (Ելից 34.5-7): Քրիստոսի եկեղեցու համար գրված է. «Եվ այս է, որով նա պիտի կոչվի, Եհովան Մեր Արդարությունը” (Երեմիա 33.16): [107] Այս անունով է կոչվում Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդ: Այս է Աստծո որդիների ժառանգությունը: Ընտանիքը անվանվում է Հոր անունով: Իսրայելի խորը վշտի ու դժբախտության ժամանակ Երեմիա մարգարեն աղոթեց’ ասելով. «Քո անունը կանչված է մեզ վրա. մեզ մի թողիր” (Երեմիա 14.9):լք 110.3

    Այս անունը սրբում են երկնային հրեշտակները, չընկած աշխարհների բնակիչները: Երբ դուք աղոթում եք. «Սուրբ լինի քո անունը”, դուք խնդրում եք, որ այն սրբվի այս աշխարհում, սրբվի ձեզանում: Աստված ձեղ ճանաչում է որպես Իր զավակներ մարդկանց ու հրեշտակների առջև: Աղոթեցեք, որ «այն բարի անունը, որ ձեզ վրա կանչված է, չանպատվեք” (Հակոբոս 2.7): Աստված ձեզ ուղարկում է աշխարհ որպես Իր ներկայացուցիչներ: Ձեր կյանքի ամեն մի գործում դուք պետք է հայտնի անեք Աստծո անունը: Այս խնդրանքը պահանջում է, որ ճանաչեք Նրա բնավորությունը: Դուք չեք կարող սրբել Նրա անունը, չեք կարող Նրան ներկայացնել աշխարհին, մինչև որ ձեր կյանքում ու բնավորության մեջ չդրսևորեք Աստծո ինքնին կյանքն ու բնավորությունը: Այդ դուք կարող կլինեք անելու, միայն երբ որ կընդունեք Քրիստոսի շնորհն ու արդարությունը:լք 111.1

    «Գա քո արքայությունը” (Մատթևոս 6.10):
    Աստված մեր Հայրն է, ով սիրում ու հոգ է տանում մեզ համար որպես Իր զավակներ: Նա նաև տիեզերքի մեծ Թագավորն է: Նրա թագավորության շահերը մեր շահերն են, և մենք պետք է աշխատենք այդ թագավորության կառուցման գործում:
    լք 111.2

    Քրիստոսի աշակերտներն անհամբերությամբ սպասում էին Նրա փառավոր թագավորության անհապաղ գալուն: Բայց այս աղոթքը նրանց տալով’ Հիսուսը սովորեցրեց, որ թագավորությունը չպետք է այդ ժամանակ հաստատվեր: [108] Նրանք պետք է աղոթեին այդ մասին’ որպես ապագայում սպասվող դեպքի: Բայց այս աղոթքի մեջ նրանց համար նույնպես վստահություն կար: Եթե նրանք արքայության գալուստը չպետք է տեսնեին իրենց օրերում, այն փաստը, որ Հիսուսը հրամայեց նրանց աղոթել այդ մասին, ապացուցում է, որ Աստծո նշված ժամին այն անպատճառ կգա:լք 111.3

    Աստծո թագավորությունը հաստատվում է ներկայումս, երբ օրեցօր ապստամբ ու մեղքով լի սրտերն ենթարկվում են Նրա սիրո գերիշխանությանը: Բայց Նրա փառքի թագավորության լիարժեք հաստատումը տեղի չի ունենա, մինչև որ Քրիստոսը երկրորդ անգամ չգա այս աշխարհ: «Եվ թագավորությունն ու իշխանությունը և բոլոր երկնքի տակ եղող թագավորությունների մեծությունը պիտի տրվի Բարձրյալի սուրբերի ժողովրդին” (Դան. 7.27): Նրանք կժառանգեն «աշխարհի սկզբից» իրենց համար պատրաստված թագավորությունը: (Մատթևոս 25.34): Քրիստոսը կընդունի իշխանությունը և կթագավորի:լք 112.1

    Երկնային դարպասները կրկին անգամ կբացվեն, և մեր Փրկիչը բյուր-բյուր սուրբերի հետ կիջնի այս երկիր որպես թագավորների Թագավոր ու տերերի Տեր: Եհովա էմմանուե֊ լը «Թագավոր կլինի բոլոր երկրի վրա. այն օրը մեկ կլինի Տերը, և նրա անունն էլ մեկ”: «Աստծո խորանը» կլինի մարդկանց հետ, «և նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն նրան ժողովուրդ, և ինքն Աստված նրանց հետ կլինի նրանց Աստված» (Չաքարիա 14.9, Հայտնություն 21.3):լք 112.2

    Հիսուսն ասաց, որ նախքան Իր գալը «արքայության այս ավետարանը ողջ տիեզերքում կքարոզվի յուրաքանչյուր հեթանոսի վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը” (Մատթևոս 24.14): Նրա թագավորությունը չի գա, մինչև որ Նրա շնորհի բարի ավետիսը չտարածվի ողջ երկրով մեկ: [109] Հետևաբար, երբ մենք մեզ կտանք Աստծուն և Նրա համար հոգիներ կշահենք’ կարագացնենք Նրա թագավորության գալը: Միայն նրանք, ովքեր իրենց նվիրել են Աստծո ծառայությանը’ ասելով. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Եսայիա 6.8) կույրերի աչքերը բացելու, մարդկանց «խավարից դեպի լույսը դարձնելու և սատանայի իշխանությունից դեպի Աստված, որ նրանք մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն առնեն”, միայն այսպիսիներն անկեղծորեն կաղոթեն. «Գա քո արքայությունը»:լք 112.3

    «Լինի քո կամքը, ինչպես երկնքումն’ այնպես էլ երկրի Փա » (Մատթևոս 6.10):
    Աստծո սուրբ օրենքում արտահայտված է Նրա կամքը: Այս օրենքի սկզբունքները երկնքում գործող սկզբունքներն են: Երկնային հրեշտակների համար Աստծո կամքը ճանաչելուց բացի ավելի բարձր ճանաչում չկա, և Նրա կամքի կատարումը ամենավսեմ ծառայությունն է, որտեղ նրանք գործի են դնում իրենց բոլոր ուժերը:
    լք 113.1

    Բայց երկնքում ծառայությունը չի մատուցվում օրինապահության ոգով: Երբ սատանան ապստամբեց Եհովայի օրենքի դեմ, օրենքի գոյության միտքը այնքան նոր բան երևաց, որի գոյությունն իսկ իրենք չէին էլ ենթադրել: Հրեշտակներն իրենց ծառայության մեջ հանդես են գալիս որպես ոչ թե ծառաներ, այլ որդիներ: Լիակատար ներդաշնակություն է տիրում նրանց ու Արարչի միջև: Նրանց համար հնազանդությունը ձանձրալի աշխատանք չէ: Սերն առ Աստված նրանց ծառայությունը դարձնում է ուրախալի: Այն սիրտը, որտեղ ապրում է Քրիստոսը’ փառքի հույսը, կարձագանքի Նրա խոսքին’ ասելով. «Քո կամքը կատարել կամեցա, ով Աստված. և քո օրենքն իմ սրտի մեջ է” (Սաղմոս 40.8):լք 113.2

    [110] «Լինի քո կամքը ինչպես երկնքումն’ այնպես էլ երկրի վրա” աղոթքը նշանակում է երկրի վրա չարի թագավորության ավարտի, մեղքի մեկընդմիշտ ոչնչացման ու արդարության արքայության համար աղաչանք: Այն ժամանակ ինչպես երկնքում է, այնպես էլ երկրի վրա կկատարվի Նրա «բոլոր բարի հաճությունը” (Բ Թեսաղ. 1.11):լք 113.3

    «Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր” (Մատ- թևոս 6.11):
    Աղոթքի առաջին կեսում Հիսուսը մեզ սովորեցնում է այն ամենը, ինչ վերաբերում է Աստծո անվանը, թագավորությանն ու կամքին, որպեսզի Նրա անունը մեծարվի, Նրա թագավորությունը հաստատվի, և Նրա կամքը կատարվի: Երբ դուք ձեր առաջնահերթ հետաքրքրությունը դարձնեք Աստծուն ծառայելը, այն ժամանակ վստահությամբ կարող եք խնդրել ձեր անձնական կարիքների բավարարման համար: Եթե դուք ուրացել եք «ես»-ը և ձեզ տվել Քրիստոսին, ապա Աստծո ընտանիքի անդամ եք, և Հոր տան ամեն ինչը ձեզ համար է: Աստծո բոլոր գանձերը ձեր առջև են գցված’ ինչպես այս աշխարհի, որը գնում է իր ավարտին, այնպես էլ գալիք աշխարհի: Հրեշտակների ծառայությունը, Սուրբ Հոգու պարգևը, Նրա ծառաների աշխատանքը’ բոլորը ձեզ համար է: Աշխարհն իր ամեն ինչքով ձերն է, քանի որ ի բարին կծառայի ձեզ համար: Նույնիսկ չարերի թշնամությունը կվը- կայի օրհնության մասին, քանզի կպատրաստի ձեզ երկնքի համար: Եթե դուք «Քրիստոսինն եք» ապա «ամեն բան ձերն է” (Ա Կորնթացիս 3.23,21):
    լք 114.1

    Դուք նման եք երեխաների, ովքեր դեռ չեն տիրապետում իրենց ժառանգությանը: Աստված չի կարող ձեր ձեռքը տալ ձեր թանկարժեք տիրակալությունը, քանզի սատանան իր նենգ հնարքներով կխաբի ձեզ, ինչպես խաբեց մեր նախածնողներին Եդեմի պարտեզում: Քրիստոսն այն պահում է ձեզ համար, որ կողոպտիչը չկարողանա հափշտակել: [111] Երեխաների պես դուք կստանաք այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է ձեր ամեն օրվա կարիքների համար: Ամեն օր դուք պետք է աղոթեք. «Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր»: Մի’ սարսափեք, եթե ձեր ունեցածը չբավականաց- նի վաղվա օրվա համար: Նրա խոստման մեջ վստահություն ունեք՝ «Քանի որ դու բնակվում ես երկրում, ճշմարտապես կկերակրվես»: Դավիթն ասաց. «Ես երեխա էի և ծերացա, և չտեսա արդարին երեսից թողված, և ոչ նրա զավակին, որ հաց մուրա” (Սաղմոս 37.3,25): Այն Աստված, որ ուղարկեց ագռավներին Քերիթ հեղեղատի մոտ բնակվող Եղիային կերակրելու համար, Իր ոչ մի հավատարիմ ու անձնազոհ զավակի կողքով անտարբեր չի անցնի: Արդարությամբ քայլողների համար գրված է. «Նրա հացը տրվում է, նրա ջրերը ապահով են”: «Նրանք չեն ամաչի չար ժամանակում և սովի օրերում կկշտանան”: «Որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. էլ ինչպե՞ս նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ” (Եսայիա 33.16, Սաղմոս 37.19, Հռոմեացիս 8.32): Նա, ավ թեթևացրեց Իր որբևայրի մոր հոգսերն ու անհանգստությունները, և ապրելով Նազարեթում, օգնեց մորն ընտանիքի համար սնունդ հայթայթել, կարեկցում է ամեն մի մոր, որ ջանում է իր երեխաներին կերակրել: Նա, ով գթաց մարդկանց բազմությանը, քանի որ «հոգնած և ցիրուցան եղած էին” (Մատթևոս 9.36), կողորմա տառապող աղքատին: Նրա օրհնությամբ լի ձեռքը ուղղված է նրանց: Հենց այս աղոթքում, որ տվեց Իր աշակերտներին, Նա սովորեցնում է մեզ հիշել աղքատներին:լք 114.2

    Երբ մենք աղոթում ենք. «Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր», մենք խնդրում ենք ինչպես մեր, այնպես էլ ուրիշների համար’ գիտակցելով, որ ինչ որ Աստված տալիս է մեզ, միայն մերը չէ: [112] Աստված մեզ է վստահում Իր տվածը, որպեսզի մենք էլ կերակրենք սովածին: Իր բարիքները Նա պատրաստել է աղքատի համար: (Սաղմոս 68.10): Եվ Նա ասում է. «Երբ որ ճաշ կամ ընթրիք ես անում, մի կանչիր քո բարեկամներին, և ոչ քո եղբայրներին, և ոչ քո ազգականներին, և ոչ քո հարուստ հարևաններին. Այլ երբ որ հացկերություն ես անում, կանչիր աղքատներին, խեղերին, կաղերին, կույրերին: Եվ երանելի կլինես, որովհետև բան չունեն, որ փոխարենը վճարեն քեզ, որովհետև արդարների հարության ժամանակին կլինի քեզ հատուցումը» (Ղուկաս 14.12-14):լք 115.1

    «Բայց Աստված կարող է ամեն շնորհներն ավելացնել ձեզանում, որ ամեն բանի մեջ ամեն ժամանակ ամեն բավականություն ունենալով ամեն բարի գործի համար ավելանաք»: «Խնայելով սերմողը խնայելով էլ կհնձի և առատությամբ սերմողը առատությամբ էլ կհնձի” (Բ Կորնթացիս 9.8,6):լք 116.1

    Հանապազօրյա հացի համար աղոթքն իր մեջ պարունակում է ոչ միայն հացը, որ սնում է մարմինը, այլ նաև հոգևոր հացը, որ սնում է հոգին հավիտենական կյանքի համար: Հիսուսը մեզ հրամայում է. «Գործեք ոչ թե կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է հավիտենական կյանքի մեջ” (Հովհաննես 6.27): Նա ասում է. «Ես եմ կենդանի հացը, որ երկնքիցն է իջել: Եթե մեկն այս հացիցն ուտի, հավիտյան կապրի” (Հովհաննես 6.51,52): Մեր Փրկիչը կյանքի հացն է: Նրա սերը տեսնելով ու հոգու մեջ ընդունելով է, որ մենք սնվում ենք այն կերակուրով, որն երկնքիցն է իջել:լք 116.2

    Քրիստոսին մենք ընդունում ենք Նրա խոսքի միջոցով: Սուրբ Հոգին օգնում է հասկանալ Աստծո խոսքը և սրտում ընդունել խոսքի ճշմարտությունները: Ամեն օր կարդալով Նրա խոսքը’ մենք պետք է խնդրենք Նրան այդ մասին, և Աստված կուղարկի Իր Հոգին’ բացելու մեզ ճշմարտությունը, որը կզորացնի մեր հոգիներն օրվա պետքի համար: [113]լք 116.3

    Սովորեցնելով մեզ խնդրել ամեն օրվա կարիքների’ ինչպես ժամանակավոր, այնպես էլ հոգևոր օրհնությունների մասին, Աստված մեզ համար ունի բարի նպատակ: Նա կամենում է, որ մենք գիտակցենք, որ Իր շարունակական հոգատարությունից ենք կախված, քանի որ Ինքը ձգտում է մեզ Իր հետ հաղորդակից անել: Աղոթքով ու Նրա խոսքի վսեմ ու թանկարժեք ճշմարտությունների ուսումնասիրությամբ Քրիստոսի հետ հաղորդակից լինելով’ մեր սոված հոգիները կսնվեն, և ծարավ մարդկանց նման մենք ուժ կստանանք ու կթարմանանք կյանքի շատրվանի մոտ:լք 117.1

    «եվ թող մեզ մեր մեղքերը, որովհտև մենք էլ թողնում ենք ամենին, որ պարտական են մեզ” (Ղուկաս 11.4):
    Հիսուսը սովորեցնում է, որ մենք կարող ենք ներում ստանալ Աստծուց միայն այն դեպքում, երբ ինքներս կներենք ուրիշներին: Աստծո սերն է, որ մեզ ձգում է Իրեն, և այն չի կարող դիպչել մեր սրտերին’ չառաջացնելով սեր մեր եղբայրների նկատմամբ:
    լք 117.2

    Տերունական աղոթքն ավարտելով’ յիսուսն ավելացրեց. «Որովհետև եթե դուք մարդկանց իրենց հանցանքները թողեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կթողի: Իսկ եթե դուք մարդկանց չեք թողի նրանց հանցանքները, ձեր Հայրն էլ չի թողնի ձեր հանցանքները»: Նա, ով ներող չէ, մերժում է այն միակ միջոցը, որով կարող է ողորմություն ստանալ Աստծուց: Մենք չպետք է մտածենք, որ արդարացիորեն ենք վարվում, երբ չենք ներում մարդկանց, ովքեր վիրավորել են մեզ ու դեռ չեն խոստովանել իրենց սխալը: Նրանց գործն է, անկասկած, խոնարհեցնել իրենց սրտերն ապաշխարությամբ ու խոստովանությամբ: [114] Բայց մենք պետք է կարեկցանք դրսևորենք նրանց նկատմամբ, ովքեր չարաշա- հել են մեզ’ անկախ նրանից’ նրանք կխոստովանե՞ն իրենց սխալները, թե՞ ոչ: Ինչքան էլ ցավոտ լինի վիրավորանքը մեր հանդեպ, մենք չպետք է վշտանանք ու փայփայենք մեր հանդեպ կարեկցանք’ մեզ հասցված անարդարության համար: Բայց ինչպես որ հույս ունենք, որ Աստված կթողնի մեզ մեր հանցանքները, այնպես էլ պետք է ներենք բոլոր նրանց, ովքեր չարիք են հասցրել մեզ:լք 117.3

    Ներումն ավելի ընդարձակ նշանակություն ունի, քան շատերը կարծում են: Երբ Աստված տալիս է խոստումը, որ Ինքն «առատ է ողորմությունով”, որի նշանակությունը գերազանցում է մեր հասկացողությանը, Նա ավելացնում է. «Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը: Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները’ ձեր խորհուրդներից” (Եսայիա 55.7-9): Աստծո ներումը դա լոկ դատական գործ չէ, որի միջոցով Նա ազատում է մեզ դատապարտումից: Դա ոչ միայն մեղքի ներումը, այլ մեղավոր մարդու վերափոխումն է: Փրկարար սիրո հեղեղն է, որ վերափոխում է սիրտը: Դավիթը ճիշտ հասկացավ ներումը, երբ աղոթեց. «Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստված, և ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում” (Սաղմոս 51.10): Կրկին նա ասում է. «Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրեց մեզանից մեր հանցանքները” (Սաղմոս 103.12):լք 118.1

    Աստված Քրիստոսում Իրեն տվեց մեր մեղքերի համար: Նա տարավ խաչելության դաժան մահը, հանցանքի բեռը կրեց մեզ համար, «արդարը անարդարի համար”, որպեսզի հայտնի մեզ Իր սերն ու ձգի դեպի Իրեն: Նա ասաց. «Եվ իրար հետ քաղցր եղեք, գթած’ իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց” (Եփես. 4.23): Բույլ տվեք, որ Քրիստոսը’ աստվածային Կյանքը, բնակվի ձեզանում և ձեր միջոցով հայտնի երկնային ծագում ունեցող սերը, որը հույս կներշնչի անհույսներին և կբերի երկնային խաղաղություն մեղքից կոտրված սրտերին: [115] Աստծուն մոտենալու պայմանն այս է, որ ստանալով Նրանից ողորմություն, դրսևորեք Նրա շնորհը ուրիշների հանդեպ:լք 118.2

    Որպեսզի կարողանանք Աստծո ներող սերո ստանալ ու տալ, մի կարևոր բան կա դրա համար’ ճանաչել ու հավատալ այն սիրուն, որը Նա ունի մեր հանդեպ: (Ա Հովհաննես 4.16): Սատանան օգտագործում է հնարավոր ամեն մի խաբեություն, որպեսզի մենք չնկատենք այդ սերը: Նա դրդում է մեզ մտածելու, որ մեր սխալներն ու հանցանքներն այնքան ծանր են, որ Տերը չի հաճի մեր աղոթքներին և չի օրհնի ու փրկի մեզ: Մեր մեջ մենք ոչինչ չենք տեսնի, բացի թողությունից, և չկա մի բան, որ կխոսեր մեր օգտին Աստծո առաջ: Սատանան մեզ ասում է, որ ամեն բան անօգուտ է, և որ մենք չենք կարող ուղղել մեր բնավորության արարտները: Երբ փորձում ենք մոտենալ Աստծուն, թշնամին շշնջում է. Օգուտ չունի քո աղոթքը, արդյոք դո՞ւ չես կատարել այն մեղքը: Դու մեղավոր չե՞ս Աստծո առաջ և նրանում, որ ոտնահարել ես քո խիղճը: Բայց մենք կարող ենք ասել թշնամուն, որ «նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից» (Ա Հովհաննես 1.7): Երբ զգում ենք, որ մեղավոր ենք և չենք կարող աղոթել, դա հենց այն պահն է, որ պետք է աղոթել: Միգուցե ամաչում ենք և զգում ենք մեզ խորապես նվաստացած, բայց պետք է աղոթենք ու հավատանք: «ճշմարիտ է այս խոսքը և ամեն ընդունելության արժանի, որ Քրիստոս Հի- սուսն աշխարհ եկավ մեղավորները փրկելու, որոնց առաջինը ես եմ» (Ա Տիմոթ. 1.15): Ներումն ու հաշտեցումն Աստծո հետ մենք ստանում ենք ոչ թե որպես մեր կատարած գործերի կամ մեղավոր մարդկանց արժանիքների դիմաց հա- տուցում, այլ որպես պարգև, որի հիմքում ընկած է Քրիստոսի անարատ արդարությունը: [116]լք 119.1

    Մենք չպետք է փոքրացնենք մեր հանցանքը’ մեղքը արդարացնելով: Մենք պետք է ընդունենք մեղքն այնպես, ինչպես տեսնում է Աստված, և իրոք որ այն շատ ծանր է: Միայն Գողգոթան կարող է ցույց տալ մեղքի հրեշավոր նողկալիությունը: Եթե մենք կրեինք մեր հանցանքը, ապա այն կջախջախեր մեզ: Բայց անմեղ Մեկը զբաղեցրեց մեր տեղը, չնայած անարժանորեն կրեց մեր անօրենությունները: «Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողնի մեզ, և սրբի մեզ ամեն անիրավությունից” (Ա Հովհաննես 1.9): Փառահե՜ղ ճշմարտություն’ իրավացի է Իր օրենքի հանդեպ, և մինչդեռ Արդարացնողն է բոլոր նրանց, ով հավատում է Հիսուսին: «Ո՞վ է Աստված քեզ նման, անօրենություն վեր առնող և իր ժառանգության մնացորդի մեղքիցն անց կենող, որ չի պահում իր բարկությունը հավիտյան, որովհետև նա ողորմու- թյուն սիրող է” (Միքիա 7.18):լք 120.1

    «եվ մի տանիր մեզ փորձության մեջ, այլ ազատիր մեզ չարից” (Մատթևոս 6.13):
    Փորձությունը’ մեղքի հրապուրանքն է: Եվ այն գալիս է ոչ թե Աստծուց, այլ սատանայից ու մեր չար սրտերից: «Աստված չար բաներով չի փորձվում. ինքն էլ ոչ մեկին չէ փորձում” (Հակոբոս 1.13):
    լք 120.2

    Սատանան մեզ հրահրում է փորձության, որպեսզի մեր բնավորության չար կողմերը հայտնի դառնան մարդկանց ու հրեշտակների առաջ, և որ նա հավակնի, որ մենք իր սեփականությունն ենք: [117] Չաքարիայի խորհրդանշական մարգարեությունում սատանան կանգնած է Տիրոջ հրեշտակի աջ կողմում և մեղադրում է Հեսուին’ քահանայապետին, ով կրում է կեղտոտ հագուստ, և դիմադրում է այն աշխատանքին, որը Հրեշտակը կամենում է կատարել Հեսուի համար: Այս պատկերը ներկայացնում է սատանայի վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու նկատմամբ, ում Քրիստոսը փորձում է քաշել դեպի Իրեն: Թշնամին հրահրում է մեզ մեղք գործել, որից հետո մեղադրում է մեզ ողջ տիեզերքի առաջ որպես Աստծո սիրուն անարժան: Բայց Տերն ասաց սատանային. «Տերը քեզ հանդիմանի, ով սատանա, և Տերը քեզ հանդիմանի, որ ընտրել է Երուսաղեմին. մի՞թե սա կրակիցն ազատված խանձող չէ»: Եվ Հեսուին է ուղղում հետևյալ խոսքերը. «Տես’ ես քո վրայից վեր առա քո անօրենությունը, և քեզ պատվական զգեստներ եմ հագցնում» (Չաքարիա 3.1-4):լք 120.3

    Աստված Իր մեծ սիրով հանդերձ կամենում է զարգացնել մեզանում Իր Հոգու հիանալի հատկությունները: Նա թույլ է տալիս մեզ առնչվելու արգելքների, հալածանքի ու նեղության հետ ոչ թե ինչպես անեծք, այլ ինչպես մեր կյանքի մեծագույն օրհնություն: Ամեն մի դիմադրված փորձություն, խիզախորեն տարած ամեն մի գայթակղություն շնորհում է մեզ նոր փորձառություն ու առաջադիմություն մեր բնավորության կառուցման աշխատանքում: Այն մարդը, ով աստվածային զորությամբ դիմադրում է փորձությանը, աշխարհի ու ողջ տիեզերքի առջև հայտնում է Քրիստոսի շնորհի կարողությունը:լք 121.1

    Բայց թեկուզ մենք չենք սարսափում փորձությունից, որքան էլ այն դաժան լինի, պետք է աղոթենք, որ Աստված մեզ պահի այն պարագաներից, որտեղ մենք կարող ենք շեղվել մեր չար սրտի ցանկություններով: Քրիստոսի տված աղոթքն անելով’ մենք շրջապատում ենք մեզ Աստծո պաշտպանությամբ, երբ խնդրում ենք Նրանից առաջնորդել մեզ ապահով արահետներով: Հնարավոր չէ անկեղծ աղոթել այս աղոթքով և հետո որոշել գնալ մեր ընտրած ճանապար- հով: [118] Մենք կսպասենք Նրա առաջնորդող ձեռքին, մենք կլսենք Նրա ձայնը, որ ասում է. «Սա է ճանապարհը’ սրանով գնացեք» (Եսայիա 30.21):լք 121.2

    Վտանգավոր է հապաղել ու մտածել այն շահերի մասին, որ սատանան առաջարկում է իրեն հնազանդվելու պայմանով: Մեղքը բերում է անպատվություն ու դժբախտություն ամեն մի հոգու, ով ընդառաջ է գնում մեղքին: Իր էությամբ այն կուրացնող ու խաբուսիկ 1 և կգրավի մեզ իր շողոքորթող ներկայությամբ: Եթե մենք խիզախում ենք գտնվելու սատանայի սահմանում, մենք պաշտպանված չենք նրա ուժից: Որքան որ կախված է մեզնից, մենք պետք է փակենք ամեն մի ճանապարհ, որի միջոցով փորձիչը կարող է մոտենալ մեզ:լք 122.1

    «Մի տանիր մեզ փորձության» աղոթքը նաև խոստում է: Եթե մենք մեզ հանձնում ենք Աստծո ձեռքը, ապա վստահ կարող ենք լինել, որ Աստված «չի թողնի ձեզ ձեր կարողությունից վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանանք համբերել» (Ա Կորնթացիս 10.13):լք 122.2

    Չարից միակ պաշտպոնությունն այն է, որ Քրիստոսը բնակվի սրտում Նրա արդարությանը հավատալու միջոցով: Մեր սրտերում բնակված եսասիրության պատճառով է, որ փորձությունը ուժ ունի մեզ վրա: Բայց երբ մենք նայում ենք Աստծո վեհասքանչ սիրուն, տեսնում ենք եսասիրությունն իր ողջ սոսկալի ու գարշելի էությամբ ու փափագում ենք հեռացնել այն մեր հոգուց: Երբ Սուրբ Հոգին փառավորում է Քրիստոսին, մեր սրտերը փափկում են ու ենթարկվում, և այն ժամանակ փորձությունը կորցնում է իր ուժը, ու Քրիստոսի շնորհը վերափոխում է բնավորությունը:լք 122.3

    Քրիստոսը երբեք չի լքի այն մարդուն, ում համար մահացել է: Մարդը կարող է թողնել Նրան և ընկճվել փորձության մեջ, բայց Քրիստոսը չի կարող երբեք շրջվել նրանից, ում համար վճարել է փրկագին Իր սեփական կյանքի գնով: [119] Եթե մեր հոգևոր տեսողությունը բացվեր, կտեսնեինք ճնշված և վշտով բեռնավորված հոգիների, ովքեր նման են խրձերի տակ կքված սայլակի, և պատրաստ են մեռնել հիաս- թափված ու դառնացած: Մենք կտեսնենք արագ թռչող հրեշտակներին, ովքեր գնում են օգնելու փորձվող մարդուն, որ կանգնած է անդունդի եզրին: Երկնային հրեշտակներն ուժով հետ են մղում չարի բանակը, որ շրջապատել է այդ մարդուն’ ուղղելով նրա ոտքերը վստահելի հիմքի վրա: Այն պատերազմը, որը մղվում է այս երկու բանակների միջև, այնքան իրական է, ինչքան այն պատերազմները, որոնք տեղի են ունենում աշխարհում բանակների միջև: Այս հոգևոր պայքարի ելքից է կախված հավիտենական ճակատագիրը:լք 122.4

    Պետրոսին ասված խոսքերը և մեզ ենվերաբերում. «Ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղի ցորենի պես, բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատը չպակասի” (Ղուկաս 22.31,32): Շնորհակալություն Աստծուն, որ մենք մենակ չենք թողնված: Նա, ով «այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես 3.16), չի լքի մեզ Աստծո ու մարդու ախոյանի հետ ունեցած պայքարում: Քրիստոսն ասաց. «Ահա իշխանություն տվի ձեզ կոխել օձերի ու կարիճների վրա և թշնամու բոլոր զորության վրա, և ձեզ ոչինչ չի վնասի” (Ղուկաս 10.19):լք 123.1

    Ապրեք կենդանի Քրիստոսի հետ հաղորդակցության մեջ: Նա կբռնի ձեզ ամուր ձեռքով և երբեք բաց չի թողնի: ճանաչեցեք ու հավատացեք այն սիրուն, որ Աստված ունի մեր հանդեպ, և դուք ապահով կլինեք: Այդ սերը մի անմատչելի ամրոց է սատանայի բոլոր հարձակումների ու մոլորությունների համար: «Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նրա մեջ է փախչում արդարը և ապաստան գտնում» (Առակաց 18.10): [120]լք 123.2

    «Քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը” (Մատթևոս 6.13):
    Տերունական աղոթքի վերջին նախադասությունը նման է առաջին նախադասությանը, որը մատնանշում է մեր Հորը որպես բարձր ամեն իշխանությունից, հեղինակությունից ու ամեն մի անունից: Հիսուսը տեսավ Իր աշակերտների առջև ձգված տարիները ոչ թե նրանց երագածի պես’ աշխարհային պատվի ու բարգավաճման լույսի ներքո, այլ խավարը’ մարդկային ատելության ու սատանայական կատաղի փոթորիկների հետ: Ագգային պայքարի ու ավերման մեջ աշակերտների ամեն մի քայլ շրջապատված կլիներ վտանգով, և հաճախ նրանց սրտերը կտրոփեին վախից: Նրանք կտեսնեն Երուսաղեմն ամայացած’ տաճարը քարուքանդ եղած, նրանում երկրպագությունն ընդմիշտ ավարտված, և Իսրայելը’ ցրված ամբողջ երկրով մեկ’ ամայի երկրում, ավերակների նման: Հիսուսն ասաց. «Պատե- րագմներ և պատերագմների համբավներ կլսեք»: «Որովհետև ագգ ագգի վրա վեր կկենա, և թագավորություն թագավորության վրա. և սովեր կլինեն և մահտարաժամեր’ և տեղ-տեղ երկրաշարժություններ կլինեն: Բայց այս ամենը ցավերի սկիգբն է” Մատթևոս 24.6-8: Սակայն Քրիստոսի հետևորդները չպետք է վախենան, որ նրանց հույսը կորած է, կամ էլ Աստված թողել է երկիրը: Չորությունն ու փառքը պատկանում են Նրան, ում մեծագույն նպատակները անխափան կերպով կմոտենան իրենց ավարտին: Աղոթքում, որը լցված է նրանց առօրյա կարիքներով, Քրիստոսի աշակերտները պետք է նայեն չարի ողջ իշխանությունից ու գո- րությունից վեր’ դեպի Տերը, իրենց Աստվածը, ում թագա- վորությունը վեր է բոլոր թագավորություններից, և ով նրանց Հայրն է ու հավիտենական Ընկերը:
    լք 124.1

    Երոաաղեմի կործանումը խորհրդանիշ է աշխարհի վերջնական կործանման: Մարգարեությունները, որոնց մի մասն իրականացավ Երոաաղեմի ավերման ժամանակ, ամբողջապես կկատարեն վերջին օրերում: [121] Հիմա մենք կանգնած ենք հանդիսավոր ու խոշոր դեպքերի շեմին: ճգնաժամը մեր առջևում է, մի այնպիսի բան, որ երբեք աշխարհը չի տեսել: Եվ այնքան քաղցրալուր, ինչպես առաջին աշակերտների համար էր, հաստատուն է հավաստիացումը, որ Աստծո թագավորությունը կթագավորի ամենի վրա: Գալիք դեպքերի ծրագիրը մեր Ստեղծողի ձեռքում է: Երկնքի Վեհափառության մոտ է ազգերի բախտը, և Նա է ղեկավարում եկեղեցու ընթացքը: Աստվածային Ուսուցիչն ասում է ամեն մի մարդու, ով դեր ունի Իր ծրագրերի իրականացման գործում, ինչպես ասաց Կյուրոսին. «Ես քեզ գոտի կապեցի, թեև դու ինձ չէիր ճանաչում» (Եսայիա 45.5):լք 125.1

    Եզեկիա մարգարեն տեսիլքում տեսավ, որ քերովբեների թևերի տակ ձեռք կա: Սա ուսուցանում է Նրա պաշտոնյաներին, որ աստվածային ուժն է, որ հաջողություն է տալիս իրենց: Նրանք, ում Աստված օգտագործում է որպես Իր լրաբերներ, չպետք է մտածեն, թե Նրա աշխատանքը կախված է իրենցից: Սահամանափակ էակները չեն կարող կրել այս պատասխանատու բեռը: Նա, ով չի ննջում, ով մշտապես աշխատում է Իր ծրագրերի իրականացման վրա, առաջ կտանի Իր գործը: Նա կխափանի չար մարդկանց նպատակները և կխառնի նրանց խորհուրդները, ովքեր դավադրություն են պատրաստում’ վնաս հասցնելու Նրա ժողովրդին: Նա, ով Թագավոր է, զորքերի Տեր, որ նստում է քերովբեների մեջ, կպաշտպանի Իր զավակներին ազգերի պայքարի ու իրականացման ժամանակ: Նա, ով երկնքում ղեկավարում է, մեր Փրկիչն է: Նա է որոշում ամեն մի փորձություն և հսկում կրակի հնոցը, որ պետք է փորձի ամեն մի հոգու: Երբ թագավորների ամրոցները կփլվեն, երբ բարկության նետերը կխոցեն Նրա թշնամիների սրտերը, Աստծո ժողովուրդը ապահով կլինի Նրա ձեռքերի մեջ:լք 125.2

    [122] «Քոնն է, ով Տեր, մեծությունը և զորությունը և փառքը և հաղթությունը և պայծառությունը, և բոլոր երկնքումն ու երկրումս եղողները քոնն է: . Քո ձեռքին է զորությունն ու կարողությունը. և քո ձեռքին է ամենի մեծացնելը և ուժովացնելը” (Ա Մնաց. 29.11,12): լք 126.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents