Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Փրկությունը Կարմիր ծովի ափին

    «Եվ Եհովան ասաց Մովսեսին. Ինչո՞ւ ես ինձ աղաղակում, ասա Իսրայելի որդիներին, որ չվեն, և դու գավազանդ բարձրացրու, և ձեռքդ մեկնիր ծովի վրա և ճեղքիր նրան, և Իսրայելի որդիքը ծովի միջով ցամաքով գնան”: Աստված ցանկանում էր Մովսեսին հասկացնել, որ Ինքը ջանք չի խնայի Իր ժողովրդի համար, քանի որ նրանց կարիքները հոգալն Իր համար հաճույք է: Երբ նրանք գնային ցամաքով մինչև ծովի ափը, Մովսեսը պետք է հրամայեր նրանց ավելի առաջանալ, որպեսզի օգտագործեր Աստծո տված գավազանը և ճեղքեր ջրերը:ՀՊ 36.1

    «Եվ ես ահա եգիպտացիների սիրտը պիտի կարծրացնեմ, և նրանց հետևից պիտի գնան, և ես փարավոնի և նրա բոլոր զորքերի վրա’ նրա կառքերի և նրա ձիավորների վրա պիտի փառավորվեմ: Եվ եգիպտացիք կիմանան, թե ես եմ Եհովան, երբ որ ես Փարավոնի և նրա կառքերի և նրա ձիավորների վրա կփառավորվեմ: Եվ Աստծո հրեշտակը’ որ Իսրայելի բանակի առջևից գնում էր, ելավ և նրանց հետևից գնաց, և ամպի սյունը ելավ նրանց առջևից և կանգնեց նրանց հետևից, և եգիպտացիների բանակի և Իսրայելի բանակի մեջտեղը եկավ, ու ամպ ու խավար եղավ, բայց գիշերը լույս էր տալիս, և բոլոր գիշերը միմյանց չմոտեցան»:ՀՊ 36.2

    Եգիպտացիները չէին կարող տեսնել հրեաներին, քանի որ նրանց առաջ թանձր խավարի ամպն էր, այն ամպը, որն ամբողջովին լույս էր իսրայելացիների համար: Այսպես Աստված ցույց տվեց Իր զորությունը’ փորձելու համար Իր ժողովրդին, թե արդյո՞ք նրանք կապավինեն Իրեն այն բանից հետո, երբ այդպիսի նշաններ էր տվել’ նրանց հանդեպ ունեցած Իր սիրո և հոգատարության, և հանդիմանելու համար նրանց անհավատությունն ու տրտունջները: «Եվ Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա. և Եհովան սաստիկ արևելյան հովով քշեց ծովը բոլոր գիշերը և ծովը ցամաքեցրեց, և ջրերը նրանց աջ կողմից և ձախ կողմից պարիսպ եղան»: Ջրերը բարձրացան և սառցե պատերի նման քարացան նրանց երկու կողմում, մինչ Իսրայելը քայլում էր ծովի միջով’ չոր գետնի վրայով:ՀՊ 36.3

    Այդ գիշեր Եգիպտոսի զորքը հաղթանակ էր տոնում. Իսրայելի որդիները դարձյալ իրենց ձեռքում են: Նրանք համոզված էին, որ եբրայեցիները փախուստի ոչ մի ճանապարհ չունեն, քանի որ նրանց առջևում փռված է Կարմիր ծովը, իսկ հետևում Եգիպտոսի հսկայական բանակն է: Սակայն առավոտյան, երբ դեպի ծովը շարժվեցին, նրանց աչքերի առաջ մի զարմանալի տեսարան բացվեց. ծովի միջով մի չոր արահետ էր բացվել, ջրերը ճեղքվել էին ու պարիսպների նման քարացել նրա երկու կողմերում, և Իսրայելի որդիները չոր գետնի վրայով քայլելով’ արդեն հասել էին ծովի մեջտեղը: Եգիպտացիները մի փոքր սպասեցին’ որոշելու համար, թե ինչ պետք է անեն: Նրանք վհատվել էին ու զայրացել այն բանից, որ չնայած եբրայեցիները գրեթե իրենց ձեռքերում էին, ու իրենք համոզված էին, որ գերելու են նրանց, այնուամենայնիվ, ծովի միջով մի անսպասելի ճանապարհ բացվեց նրանց համար: Նրանք որոշեցին հետապնդել Իսրայելի որդիներին:ՀՊ 37.1

    «Եվ եգիպտացիք նրանց հետևից ընկան. և փարավոնի բոլոր ձիերը’ կառքերը և ձիավորները, նրանց հետևից ծովի մեջտեղը գնացին: Եվ եղավ առավոտյան պահին, որ Եհովան եգիպտացիների բանակին նայեց կրակի ու ամպի սյունից, և եգիպտացիների բանակը խռովության մեջ գցեց. և նրանց կառքերի անիվները հանեց, որ դժվարությամբ էին առաջ գնում. այնպես որ եգիպտացիք ասում էին. Փախչենք Իսրայելի երեսից, որովհետև Եհովան նրանց համար պատերազմում է Եգիպտացիների հետ”:ՀՊ 37.2

    Եգիպտացիները համարձակվեցին ոտք դնել այն արահետը, որը Տերը պատրաստել էր Իր ժողովրդի համար, և Աստծո հրեշտակները, զորքի մեջ մտնելով, հանեցին նրանց կառքերի անիվները: Բանակում խուճապ ընկավ: Նրանք մեծ դժվարությամբ էին առաջ շարժվում և սկսեցին անհանգստանալ: Նրանք հիշեցին իրենց գլխին եկած աղետները, որոնցով եբրայեցիների Աստվածը ստիպել էր նրանց թույլ տալ, որ Իսրայելը հեռանա Եգիպտոսից, և կարծում էին, թե այժմ Աստված իրենց բոլորին իսրայելացիների ձեռքն է հանձնելու: Նրանք տեսան, որ Աստված պատերազմում է իսրայելացիների համար, և սարսափահար շրջվում էին, որ փախուստ տան նրանցից, երբ «Եհովան ասաց Մովսեսին. Ձեռքդ մեկնիր ծովի վրա, որ ջրերը հետ դառնան եգիպտացիների վրա’ նրանց կառքերի և նրանց ձիավորների վրա”:ՀՊ 37.3

    «Եվ Մովսեսը մեկնեց ձեռքը ծովի վրա, և առավոտյան դեմ ծովն իր ընթացքին դարձավ. և եգիպտացիք նրա դիմացից փախան: Եվ Եհովան թոթափեց եգիպտացիներին ծովի մեջ: Եվ ջրերը դարձան և ծածկեցին փարավոնի կառքերը, և ձիավորները և բոլոր զորքերը, որոնք նրանց հետևից ծովի մեջ մտան. և նրանցից մեկն էլ չմնաց: Բայց Իսրայելի որդիք ծովի միջով ցամաքով գնում էին, և ջրերը նրանց աջ կողմից և ձախ կողմից պարիսպ էին նրանց համար:ՀՊ 38.1

    Եվ Եհովան այն օրը եգիպտացիների ձեռքից ազատեց Իսրայելին. և Իսրայելը մեռած տեսավ եգիպտացիներին ծովի եզերքում: Եվ Իսրայելը տեսավ այն մեծ ձեռքը, որ Եհովան ցույց տվեց եգիպտացիների վրա. և ժողովուրդը վախեց Եհովայից, և հավատաց Եհովային և նրա ծառա Մովսեսին»:ՀՊ 38.2

    Եվ երբ եբրայեցիները տեսան, թե ինչպես Աստված իր հրաշագործ ձեռքով բնաջինջ արեց եգիպտացիներին, ոգեշունչ երգով իրենց երախտագիտությունը հայտնեցին Աստծուն ու Նրա գովքը երգեցին:ՀՊ 38.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents