Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Փորձիչը հանդիմանվում է

    Սատանան ցնծության մեջ էր, երբ Հիսուսը մի կողմ դրեց Իր զորությունն ու փառքն ու իջավ երկնքից: Նա կարծեց, թե այժմ արդեն Աստծո Որդին իր իշխանության տակ է: Դրախտում բնակվող սուրբ զույգն այնքան հեշտությամբ էր ենթարկվել գայթակղությանը, որ նա հույս ուներ իր սատանայական ուժով ու խորամանկությամբ անգամ Աստծո Որդուն հաղթել ու դրանով փրկել իր կյանքն ու թագավորությունը: Եթե նա կարողանար ստիպել Հի- սուսին բաժանվել Հոր կամքից, ապա կհասներ իր նպատակին: Սակայն Հիսուսը կշտամբանքով դիմավորեց սատանային. «Հետս գնա, սատանա»: Նա միայն Իր Հոր առաջ պիտի խոնարհվեր:ՀՊ 57.2

    Սատանան իրեն էր համարում երկրի տիրակալը և ակնարկում էր Հիսուսին, որ Նա կարող է չկրել բոլոր այդ տանջանքները, որ աշխարհի թագավորություններին տիրելու համար Նա կարիք չունի մեռնելու, այլ այդ ամենն իրեն կտրվի’ դրանց իշխելու փառքի հետ միասին, եթե Հիսուսը երկրպագի իրեն: Բայց Հիսուսն անսասան էր: Նա գիտեր, որ գալու է ժամանակը, երբ Նա Իր կյանքի գնով պիտի փրկի երկրի իշխանությունը սատանայի ձեռքից, և որ որոշ ժամանակ անց ողջ երկինքն ու երկիրը Իրեն կենթարկվի: Նա ընտրեց տանջանքով լեցուն Իր կյանքը և զարհուրելի մահը’ որպես Հոր կողմից սահմանված ճանապարհ, որով Նա կարող էր դառնալ երկրային թագավորությունների օրինավոր ժառանգորդը: Դրանք Իր ձեռքը կտրվեն հավիտյան: Սատանան նույնպես կհանձնվի Հիսուսի ձեռքը ու մահվան կդատապարտվի, և այլևս երբեք չի անհանգստացնի Հիսուսին և սրբերին’ իրենց փառքի մեջ:ՀՊ 57.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents