Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Հուդայի խոստովանությունը

    Ամոթն ու խղճի խայթը կրծում էին Հուդայի հոգին: Նրան հանգիստ չէր տալիս իր գործած դավաճանության զգացումը: Եվ տեսնելով, թե ինչ տանջանքների է ենթարկվում Հիսուսը, նա չկարողացավ դիմանալ: Նա սիրել էր Հիսուսին, սակայն Նրանից ավելի’ փողն էր սիրել: Նրա մտքով չէր անցել, որ Հիսուսը պիտի տանջանքներ կրի այն ամբոխի ձեռքից, որին ինքն առաջնորդել էր Նրա մոտ: Նա կարծել էր, թե Հիսուսը հրաշք կգործի ու կազատվի նրանցից: Բայց երբ նա տեսավ արյունարբու կատաղած բազմությունը դատավարության դահլիճում, խորապես գիտակցեց իր հանցանքը, և մինչ շատերը կրքոտ կերպով ամբաստանում էին Հիսուսին, նա նետվեց բազմության մեջ’ խոստովանելով, որ ինքն է մեղանչել’ անմեղ արյուն մատնելով: Նա քահանաներին տվեց այն փողը, որը նրանք իրեն էին տվել, և աղաչեց ազատ արձակել Հիսուսին’ հայտարարելով, որ Նա կատարելապես անմեղ է:ՀՊ 69.1

    Բարկացած ու շփոթված քահանաները մի կարճ ժամանակ լուռ էին: Նրանք չէին ցանկանում, որ ամբոխն իմանա այն մասին, որ իրենք վարձել են Հիսուսի հետևորդներից մեկին, որպեսզի իրենց ձեռքը մատնի Նրան: Նրանք ցանկանում էին գաղտնի պահել այն, որ իրենք հետապնդել են Հիսուսին ինչպես գողի ու թաքուն ձերբակալել Նրան: Սակայն Հուդայի խոստովանությունը ու նրա տանջահար, մեղավոր տեսքը մերկացրեցին քահանաներին ամբոխի առաջ’ ցույց տալով, որ ատելությունն էր ստիպել նրանց ձերբակալել Հիսուսին: Երբ Հուդան բարձրաձայն հայտարարեց, որ Հիսուսն անմեղ է, քահանաները պատասխանեցին. «Մե՞զ ինչ, դու տես” (Մատթեոս 27.4): Այժմ Հիսուսը նրանց ձեռքում էր արդեն, և նրանք վճռել էին բաց չթողնել Նրան: Վշտից ընկճված ու հուսահատված’ Հուդան նետեց փողը, որն այժմ արհամարհում էր, քահանաների ոտքերի տակ և տառապանքով ու սարսափով համակված գնաց ու կախվեց:ՀՊ 69.2

    Իր շուրջը գտնվողների մեջ Հիսուսը բազմաթիվ համակիրներ ուներ, ովքեր զարմանում էին, թե ինչու Նա չի պատասխանում Իրեն տրված բազմաթիվ հարցերին: Չնայած ամբոխի ծաղրուծանակին ու դաժան չարչարանքներին, Նրա դեմքին անհանգստության ոչ մի նշան, խռովքի ոչ մի հետք չկար: Նա վեհանձն էր ու հանգիստ: Ականատեսները զարմանքով էին նայում Նրան: Նրանք համեմատում էին Հիսուսի կատարյալ տեսքն ու վճռական, արժանապատիվ վարքը այն մարդկանց տեսքի հետ, ովքեր դատում էին Նրան, և ասում մեկը մյուսին, որ Նա ավելի է նման թագավորի, քան ցանկացած տիրակալ: Հանցագործի հետքի նշույլ անգամ չկար Նրա դեմքին: Նրա հայացքը մեղմ էր, ջինջ ու անվեհեր, ճակատը’ լայն ու բարձր: Դեմքի ամեն մի գիծը վեհանձնություն ու բարություն էին արտահայտում: Նրա համբերատարությունն ու զսպվածությունն այնքան գերամարդկային էին, որ շատերը սարսռացին: Անգամ Հերովդեսն ու Պիղատոսն էին խիստ անհանգստա- ցած’ տեսնելով Նրա վեհանձն, աստվածանման կեցվածքը:ՀՊ 69.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents