Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Հիսուսը Պիղատոսի առաջ

    Սկզբից ևեթ Պիղատոսը համոզված էր, որ Հիսուսը սովորական մարդ չէ: Նա համոզված էր, որ Հիսուսը վսեմագույն անձնավորություն է և ոչ մի կապ չունի Իր դեմ հարուցած մեղադրանքների հետ: Այդ տեսարանին ականատես հրեշտակները կարդացին հռոմեացի կուսակալի մտքերը, և’ որպեսզի փրկեն նրան Քրիստոսի խաչելության դատապարտելու ծանր մեղքից, մի հրեշտակ ուղարկվեց նրա կնոջ մոտ, որ երազում հայտնվելով’ ասաց, որ իր ամուսինն Աստծո Որդուն է դատում, Ով անմեղ զոհ է: Կինն անմիջապես նամակ ուղարկեց ամուսնուն՝ հայտնելով, որ երազում ինքը շատ բաներ է քաշել և տանջվել Հիսուսի համար, և ասաց, որ մատով չդիպչի այդ սուրբ Մարդուն: Սուրհանդակն արագորեն ամբոխը ճեղքելով մոտեցավ Պիղատոսին և նրա ձեռքը տվեց նամակը: Նամակը կարդալով’ Պիղատոսը սարսռաց ու գույնը գցեց, և միանգամից որոշեց հեռու կենալ Քրիստոսին մահվան դատապարտելու փորձից: Նա որոշեց, որ եթե հրեաները պահանջեն Հի- սուսի արյունը, նա կփորձի ներգործել ամբոխի վրա ու փրկել Հի- սուսին:ՀՊ 70.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents